Logo

Articles

Օբաման վերադարձավ Սպիտակ տուն

family 4Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման տիկնոջ ու երկու դուստրերի ուղեկցությամբ հայրենի Չիկագոյից վերադարձել է վերանվաճված Սպիտակ տուն: Նախագահական ընտանիքը վայրէջք է կատարել էնդրյուս ավիաբազայում երեկ ուշ երեկոյան: Իրեն սպասող լրագրողներին նա կատակով ասել է. - Ձեզ մոտ լավ էլ ցուրտ է, ի՞նչ է պատահել: Օբաման, ավելի վաղ հանդես գալով Չիկագոյում իր կողմնակիցների առջեւ, հայտարարել էր, որ վերադառնում է Սպիտակ տուն` անհապաղ աշխատանքի անցնելու լիարժեք վճռականությամբ ու ոգեւորվածությամբ: Այդուհանդերձ, վերընտրվելուց հետո առաջին օրն անցկացրել է ընտանիքի եւ մոտ խորհրդականների շրջապատում, սակայն առավոտը նվիրել է աշխատանքային հարցերին՝ հաղորդում են նախագահի մամլո ծառայության թղթակիցները, որոնք եղել են Չիկագոյում եւ նախագահի հետ վերադարձել են Վաշինգտըն: Օբաման հեռախոսով խոսել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջան Բեյների , Սենատի մեծամասնության եւ փոքրամասնության առաջնորդներ Հերի Ռիդի եւ Միտչ Մըկկանելի, ինչպես նաեւ Սենատի դեմոկրատական փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսիի հետ: Նրանց հետ Օբաման քննարկել է սենատորների դիտարկմանը ներկայացված հիմնական օրենսդրական նախաձեռնությունները, հիշեցրել բյուջեի պակասուրդի կրճատման համար միջոցների ընդունման, գործազրկությանն ուղղված պայքարի անհրաժեշտության մասին: Այսօր երեկոն նախագահն անցկացրել է Սպիտակ տանը՝ ընտանիքի հետ: Մոտ խորհրդականների հետ սովորական առավոտյան հանդիպումից բացի՝ այսօր Օբաման ծրագրված միջոցառումներ չունի:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.