Logo

Articles

ՄԱԿ-ում բարձրացրել են Ադրբեջանի այլատյացության հարցը

makkk 5Դեռեւս չեն սպիացել Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերքերը, եւ այդ երկիրը շարունակում է պետական մակարդակով քարոզել ատելություն հայերի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանի շրջանակներում: Դեսպանը նիստին մասնակցող ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությանն է հանձնել պաշտոնական Բաքվի հայատյացության փաստերը` նշելով, որ այս առթիվ ահազանգում է ողջ միջազգային հանրությունը, մասնավորապես, ռասիզմի դեմ պայքար մղող միջկառավարական կառույցները: Նազարյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի կողմից մարդասպանի ներումն անպատժելիության սարսափելի օրինակ է, էթնիկ հողի վրա կատարված հանցագործության շարունակություն, ինչը հետեւանք է Ադրբեջանում տասնամյակներ իրականացվող այլատյացության եւ ռասիստական քաղաքականության:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.