Logo

Articles

հրապարակվել է ավազակի լուսանկարները

avazak 5FBI-ը հրապարակել է Հուսահատ ավազակ մականունը ստացած հանցագործի լուսանկարները եւ դիմել է բնակչությանը` տեղեկություն հայցելով: Ոստիկանության տվյալներով, տղամարդը մեղսակից է առնվազն յոթ կողոպուտների մեջ` վերջին երեք ամիսների ընթացքում: Օգոստոսի 8-ին նա կողոպտել է Չինոյում, US Bank-ի մասնաճնյուղը, իսկ վերջինը Լա Հաբրայում` Bank of the West մասնաճյուղը` հոկտեմբերի 5-ին: Նա կողոպուտներ է իրականացրել Օրընջ կամ Ինլենդ Էմփայր շրջաններում: Ականատեսների վկայությամբ, կասկածյալը մտնում էր բանկ եւ գումար պահանջում: Նա նշել է, թե իր մոտ զենք կա, սակայն երբեք ցույց չի տվել: Ըստ նկարագրության, նա 40-ից 50 տարեկան, մոտ 6 ոտնաչափ եւ 200 փաուդն քաշով սպիտակամորթ է, սովորաբար կրել է բեյսբոլի գլխարկ եւ թենիսի շորտեր: Desperate Bandit-ի մասին տեղեկություններ իմացողները կարող են զանգահարել 911 համարին

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.