Logo

Articles

Ռոմնիի մրցակցի որդին աջակցում է նրան

Created on Saturday, 09 June 2012 17:39 Written by AMGA TV

11Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին ստացել է հանրապետականներից իր հակառակորդ կոնգրեսական Ռոն Փոլի որդու՝ Քենտուքի նահանգի սենատոր Ռենդ Փոլի աջակցությունը: Այս մասին Ռենդ Փոլը հայտարարել է Fox News հեռուստաալիքի եթերում: Սենատորն իր որոշումը բացատրել է առաջին հերթին նրանով, որ ինքը շատ ընդհանուր բան ունի Ռոմնիի հետ՝ կապված ընտանեկան արժեքների հետ: Ռենդ Փոլը նշել է, որ հանդիպել է Ռոմնիի հետ եւ քննարկել որոշ քաղաքական հարցեր, որոնց շուրջ իրենց հայացքները համընկնում են: Ռոմնին իր հերթին հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է սենատոր Փոլի աջակցությունը: Նշենք, որ Ռոն Փոլը տեխնիկապես մնում է որպես Հանրապետական կուսակցությունից թեկնածու: Սակայն վերլուծաբանների՝ Ռոմնին Թամփայի համագումարում ստանալու է անհրաժեշտ 1144ից ավելի պատվիրակների ձայները, որոնք բավարար են նրա առաջադրման համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.