Logo

Articles

Գրիպի համաճարակը տարածվում է

Created on Saturday, 12 January 2013 20:57 Written by AMGA TV

fluuue 6Գրիպի համաճարակը տարածվել է Միացյալ Նահանգների գրեթե ամբողջ տարածքով: Associated Press-ի փոխանցմամբ, ներկայում գրիպի բռնկում է արձանագրվել ԱՄՆ-ի 47 նահանգներում, որոնցից 29-ում իրավիճակը գնահատվում է կրիտիկական: Բասթընի քաղաքապետ Թամըս Մենինոն արդեն հայտարարել է արտակարգ դրության մասին: Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի տվյալներով, հարբուխի դեպքեր չեն գրանցվել միայն Միսսիսիպի, Կալիֆոռնիա եւ Հավաիի նահանգներում: Փորձագետների կարծիքով` այս տարի Միացյալ Նահանգներում գրիպը սուր է լինելու: Հիվանդանոցներում արդեն հերթեր են գոյացել: Ամեն տարի Միացյալ Նահանգների տարածքում աշնան եւ ձմռան ամիսներին գրիպով են հիվանդանում բնակչության 5-10 տոկոսը:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.