Logo

Articles

Սնկային մենինգիտից մահացել է 12 մարդ

Created on Tuesday, 09 October 2012 22:33 Written by AMGA TV

meningit 4Այսօրվա դրությամբ սնկային մենինգիտից մահացել է արդեն 12 մարդ, եւս 120 մարդ վարակված է հիվանդությամբ ԱՄՆ-ի յոթ նահանգներում: Տվյալները հրապարակել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ամերիկյան կենտրոնը: Այն հոկտեմբերի 4-ին հաղորդել էր վեց նահանգներում 35 վարակվածների եւ հինգ զոհի մասին: CDC-ն տեղեկացնում է, որ հիվանդրության դեպքեր են արձանագրվել Ֆլորիդա, Ինդիանա, Մերիլընդ, Միշիգըն, Հյուսիսային Կարոլայնա, Թեննեսի եւ Վըրջինիա նահանգներում: Հիվանդներից 9-ի մոտ բիոլոգիական հեղուկում, բացի Aspergillus տեսակի սնկից, հայտնաբերվել է նաեւ Exserohilum սունկը: Մահվան բարձր մակարդակ ունեցող մենինգիտի այս տեսակով բոլոր հիվանդները վարակվել են մեթիլպրեդնիզալոն ացետատ ողնուղեղի հորմոնային պրեպարատ ներարկվելուց հետո: Ողնաշարում ցավերի նվազեցման համար նախատեսված պրեպարատը վարակված է եղել Aspergillus տեսակի սնկով: Դեղամիջոցը արտադրել է New England Compounding Center ընկերությունը, որը գտնվում է Մասաչուսեթս նահանգի Ֆրեյմինհեմ քաղաքում: Ներկայումս NECC-ի ամբողջ արտադրանքը հետ է կանչվել եւ ստուգվում է: Փորձագետները սպասում են հիվանդության դեպքերի աճ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.