Logo

Articles

Բարերից մեկում 9 մարդու են սպանել

Created on Thursday, 16 August 2012 03:51 Written by AMGA TV

bar 9Մի խումբ զինված անձինք հարձակում են գործել մեքսիկական Մոնտերեյ քաղաքի բարի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 9 մարդ: Agence France-Presse-ի փոխանցմամբ, հարձակվողները բարին մոտեցել են 3 ավտոմեքենաներով, որից հետո ներխուժել են բար եւ կրակ բացել: 4 մարդ տեղում սպանվել է, եւս 5-ը ստացած վնասվածքներից մահացել են հիվանդանոցներում: Նրանք եղել են բարի աշխատողներ: Հարձակումից հետո հանցագործները թաքնվել են դեպքի վայրից: Ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի պատճառները: Մոնտերեյ քաղաքը հանդիսանում է Զետաս եւ Գոլֆո թմրակարտելների առճակատման թատերաբեմ: Քաղաքում խմբավորումները սկսել են իրենց դիրքերի համար պայքարել 2010 թվականից: 2006թ.-ից Մեքսիկայի կառավարությունը թմրահանցագործության դեմ պատերազմ է իրականացնում: Թմրակարտելների եւ անվտանգության ուժերի բախումներն այդ պահից մինչ օրս ավելի քան 50 հազար մարդու կյանք են խլել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.