Logo

Articles

Աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկը

may 1Forbes ամսագրի տվյալներով՝ աշխարհում ամենաբարձր վարձատրվող մարզիկը ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեդերն է։ Նշվում է, որ Մեյվեդերը, ով իր նախկին ընկերուհուն ծեծելու համար այժմ իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում, նախորդ տարվա ընթացքում 85 մլն դոլար է աշխատել։ Մեյվեդերին հաջորդում է ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն, ում աշխատավարձը մեկ տարվա ընթացքում կազմել է 62 մլն դոլար։ Ամերիկացի գոլֆիստ, աշխարհի բազմակի չեմպիոն Թայգըր Վուդսը 59.4 մլն դոլար ցուցանիշով եզրափակում է առաջատար եռյակը։ Վուդսը նախկինում տարիներ շարունակ առաջատարն է եղել ցանկում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.