Logo

Articles

Նյու Յորքի գեղեցկուհին` Միսս Ամերիկա 2013

Created on Tuesday, 15 January 2013 01:31 Written by AMGA TV

missusa 5Միսս Ամերիկա 2013 գեղեցկության ամենամյա մրցույթը կայացել է Լաս-Վեգըսում, որի հաղթող է ճանաչվել ՆյուՅորքի Բրուքլին շրջանի 23-ամյա բնակչուհի Մելորի Հեյգընը։ Հաղթանակի ճանապարհին՝ մրցույթի եզրափակչում գեղեցկուհին ստեպ է պարել Ջեյմս Բրաունի Get Up Off of That Thing ստեղծագործության տակ։ Ավանդույթի համաձայն մրցույթի ընթացքում աղջիկներին հարցեր են տվել։ Հեյգանին հարցրել են, թե արդյոք ԱՄՆ-ի դպրոցներին անհրաժե՞շտ է զինված անվտանգություն։ Ի պատասխան աղջիկը նշել է, որ բռնության դեմ չի կարելի պայքարել բռնությամբ։ Միսս Ամերիկա տիտղոսակիրը ստացել է գեղեցկության թագուհու թագն ու 50 հազար դոլար՝ երկրի լավագույն ուսումնական հաստատություններից մեկում ուսանելու համար։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են Հարավային Կարոլայնայի եւ Օքլահոմի ներկայացուցիչները: Մրցույթին մասնակցել են 50 նահանգների ներկայացուցիչները, ինչպես նաեւ Կոլումբիա շրջանից, Պուերտո Ռիկոյից եւ Վըրջինյան կղզիներից։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.