Logo

Articles

Փախուստ բանտի 20-րդ հարկից

Created on Saturday, 22 December 2012 03:34 Written by AMGA TV

padk 5Չիկագոյի բանտից համարձակ փախուստ իրականացրած բանկերի երկու թալանչիներից մեկին դեկտեմբերի 20-ի ուշ երեկոյան ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Ջոզեֆ Բենքսը Քենեթ Քանլիի հետ փախել էր Metropolitan Correctional Center դաշնային ուղղիչ կենտրոնի 20-րդ հարկից: Նրանք խցի պատին 15 սմ-անոց անցք էին բացել, այնուհետեւ սպիտակեղենից պատրաստված պարանով ցած իջել: Հանցագործները զգեստափոխվել էին, հարեւան փողոցից տաքսի նստել, ինչը ֆիքսել էր տեսահսկման խցիկը: Բենքսի եւ Քանլիի անհետացումը նկատվել է միայն վաղ առավոտյան, ինչը խոսում է այն մասին, որ նրանք մանրակրկիտ ծրագրել էին փախուստը: Նրանք անկողնում ծածկոցների տակ սրբիչներով անհարթություններ էին ստեղծել, որպեսզի քնած մարդու տպավորություն ստեղծեին: Բացի այդ նրանց հաջողվել էր քողարկել նաեւ վնասված պատերը: Հանցագործներին գտնելու համար մոբիլիզացվել են բոլոր հնարավոր ուժերը: Բենքսին հայտնաբերել հաջողվել է, նա զինված չի եղել: Քանլիի որոնումները շարունակվում են: 37-ամյա Ջոզեֆ Բենքսը մեղավոր էր ճանաչվել երկու բանկ կողոպտելեու, եւս երկուսը թալանելու մտադրության համար: Նա գողացել էր մոտ 600 հազար դոլար, ընդ որում, գումարի մեծ մասը չի հայտնաբերվել: Քենեթ Քանլին 2011թ. խոստովանել էր, որ բանկ է կողոպտել եւ տարել 4 հազար դոլար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.