Logo

Articles

Թե ինչպես կարելի է փչացնել որմնանկարը

FRESKO 4Սարսափելի հետեւանքներ է ունեցել 80-ամյա կնոջ փորձը` վերականգնել 19-րդ դարի որմնանկարը իսպանական Սարսագոսյի մոտ գտնվող եկեղեցում: Նկարը պատկանում էր որմնանկարիչ Էլիաս Գարսիա Մարտինեսի վրձնին: Իսկ թե ինչի է վերածվել Քրիստոսի պատկերը, երեւում է տարբեր ժամանակներում արված լուսանկարներում: Համառ կինը Սեսիլիա Հիմենեսը հպարտությամբ ընդունում է, որ ինքն է այս սարսափի հեղինակը եւ հաճույքով պատասխանում լրագրողների հարցերին: -Քահանան իհարկե այս մասին գիտեր: Բնականաբար ես աշխատել եմ, քանի որ ինձ խնդրել էին: -Դուք դա գաղտնի՞ եք արել: -Ոչ, ով եկել է եկեղեցի, տեսել է ինձ, ես չէի էլ պատրաստվում որեւէ մեկից թաքնվել: Նկարչի թոռնուհին անձամբ է եկել տեսնելու պապի նկարի հետ պատահածը: -Քանի դեռ այս կինը նկարում էր հագուստը, ամեն ինչ նորմալ էր, խնդիրները ծագեցին, երվ նա սկսեց աշխատել դեմքի հետ: Ակնհայտ է, որ նա փչացրել է որմնանկարը: Մարտինեսի որմնանկարի տրանսֆորմացիան ինտերնետում բուռն քննարկումներ է հարուցել, իսկ առավել հնարամիտները սեփական տարբերակներն են ներկայացրել:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.