Logo

Articles

ԱՄՆ ամենահարուստ մարդը Բիլլ Գեյթսն է

gates 3 Հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել է 2012 թվականի Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց ցուցակը: Ցուցակը գլխավորում է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը: Նրա կարողությունը գնահատվել է 66 մլրդ դոլար: Նրան հաջորդում են Ուորեն Բաֆեթը եւ Լերի էլիսընը, որոնց կարողությունները գնահատվում են 46 եւ 41 մլրդ դոլար համապատասխանաբար: Հայտնի ռեժիսոր Սթիվըն Սփիլբըրգը զբաղեցրել է 125-րդ հորիզոնականը`3.2 մլրդ դոլար կարողությունով: Forbes-ի վարկանիշային աղյուսակում հայտնվել է նաեւ հայազգի մեծահարուստ Քըրք Քրքորյանը: 95-ամյա Քըրք Քրքորյանը զբաղեցրել է 142-րդ տեղը: Նրա կարողությունը գնահատվել է 2.9 մլրդ դոլար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.