Logo

Articles

ԱՄՆ-ում ավելացել է գործազրկության մակարդակը

Created on Saturday, 04 August 2012 00:25 Written by AMGA TV

unimpl 5 ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են հուլիս ամսվա ընթացքում աշխատատեղերի զգալի ավելացման մասին՝ չնայած այն հանգամանքի, որ երկրում ավելացել է գործազուրկների թիվը: Աշխատանքի նախարարությունը հրապարակել է աշխատանքային շուկայի մասին զեկույցը, որի համաձայն երեք ամիս անընդմեջ որեւէ դրական արդյունք չգրանցելուց հետո անցյալ ամսվա ընթացքում գործատուները բացել են 163 հազար աշխատատեղ՝ այս տարվա փետրվար ամսից գրանցված առավելագույն ցուցանիշը: Սակայն չնայած աշխատատեղերի ավելացման, երկրում գործազրկության մակարդակը հուլիս ամսին բարձրացել է՝ հասնելով 8,3 տոկոսի եւ գերազանցելով նախորդ երկու ամիսների ընթացքում գրանցված 8,2 տոկոս ցուցանիշը: ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 1930-ական թվականներից ծավալված ամենածանր տնտեսական ճգնաժամի ժամանակից արդեն 42 ամիս է, ինչ պահպանվում է 8 տոկոսից բարձր մակարդակի վրա: Գործազուրկ է դեռեւս մնում մոտ 13 միլիոն մարդ: Տնտեսական խնդիրները դարձել են ԱՄՆ-ում շարունակվող նախագահական ընտրարշավի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Հանրապետական հնարավոր թեկնածու Միթ Ռամնին մեղադրում է նախագահ Բարաք Օբամային, վերջինս էլ պնդում է, որ տնտեսական անկումը սկսվել է հանրապետականների կառավարման ժամանակ:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.