Logo

Articles

Բյուջեն հավելուրդային է եղել

Created on Thursday, 16 January 2014 00:48 Written by AMGA TV

byujen 42013 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգների բյուջեն եղել է հավելուրդային՝ եկամուտները գերազանցել են ծախսերը: Ընդ որում, հավելուրդը եղել է ռեկորդային: Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ հավելուրդի նման բարձր ցուցանիշը պայմանավորված է եղել հարկերի ավելացմամբ, ինչպես նաեւ Fannie Mae եւ Freddie Mac ընկերությունների կոմից բյուջե վճարված գումարների աճով: Ըստ ներկայացված տվյալների՝ 2013 թվականի դեկտեմբերին Նահանգների բյուջեի հավելուրդը կազմել է 53,2 մլրդ դոլար: Նշենք, որ 2012 թվականին բյուջեն եղել էր պակասուրդային՝ 1,19 մլրդ դոլարով: Հաշվետու ամսում երկրի բյուջեի եկամուտները կազմել են 283,2 մլրդ դոլար, իսկ ծախսերը՝ 230 մլրդ դոլար: Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին երեք ամսվա արդյունքներով բյուջեի պակասուրդը կազմել է 176,3 մլրդ դոլար: Նահանգներում 2013-2014 ֆինանսական տարին մեկնարկել է 2012թ. հոկտեմբերի 1-ին:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.