Logo

Articles

JPMorgan Chase-ի տնօրենը ներողություն է խնդրել

jp 3 Միացյալ Նահանգների բանկային ոլորտում հիմնական դերակատարություն ունեցող գործադիրներից մեկը ներողություն է խնդրել ԱՄՆ-ի Կոնգրեսից ընկերության կողմից թույլ տված սխալների համար, որոնց արդյունքում առաջացել է 2 միլիարդ դոլարի վնաս: JPMorgan Chase ներդրումային բանկի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմընը, որը նաեւ Ուոլ Սթրիթի ամենաազդեցիկ գործարարներից է, Սենատի բանկային հանձնաժողովի լսումների համաձայն ասել է, որ բանկի կառավարիչներն անցյալ տարվա վերջից սխալ գործողություններ են ձեռնարկել մի շարք ներդրումների նկատմամբ: Դայմընն ասել է, թե ներդրումները վատ էին մշակված եւ ստուգված, եւ որ ընկերությունը ներողություն է խնդրում կորուստների համար, որոնք բացասական ազդեցություն են ունեցել բանկի ներդրողների, այլ ոչ թե ընկերության գործընկերների կամ ԱՄՆ-ի հարկատուների վրա: JPMorgan Chase ներդրումային բանկի գործադիր տնօրենը նշել է, որ այս սխալն ամոթալի է, սակայն ընկերությունը ձեռնարկել է միջոցներ` այն ուղղելու համար:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.