Logo

Articles

Լաս-Վեգըսի զբոսաշրջիկների թիվն ավելացել է

Created on Wednesday, 09 January 2013 01:27 Written by AMGA TV

vegas 62012-ին Լաս Վեգասն ընդունել է 40 մլն զբոսաշրջիկ՝ արդարացնելով կանխատեսումները: 2011-ին այստեղ այցելել է 38.9 մլն հյուր, ինչը 4.3 տոկոսով գերազանցում է 2010-ի նույն ցուցանիշը: Նախորդ ռեկորդը՝ 39.2 մլն մարդ, գրանցվել էր 2007-ին, սակայն 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո քաղաքում զբոսաշրջիկների թվի նվազում էր արձանագրվում: Վարչությունը նշում է, որ զբոսաշրջիկների հոսքի ներկայիս մեծացումը մի քանի գործոնների հետ է կապված. օրինակ՝ ԱՄՆ-ի հյուրերի ընդհանուր թվի ավելացում: Լաս Վեգասը զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից է, այնտեղ շատերն են այցելում: Քաղաքը նաեւ փորձում է ավելի շատ ժամանցային միջոցառումներ կազմակերպել, բացել ավելի շատ տեղեր, որտեղ կարելի է փող ծախսել: Այսպես, նախորդ տարի Լաս Վեգասում բացվել է աշխարհի ամենանորաձեւ խոհարարներից մեկի՝ Գորդըն Ռեմսիի ռեստորանը: Հյուրանոցային տեղերի քանակն առաժմ նույնն է մնում՝ մոտ 150,000 համար:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.