Logo

Articles

Սպիտակ տունը տնտեսական զեկույց է հրապարակել

Created on Wednesday, 28 November 2012 01:40 Written by AMGA TV

tax 5ԱՄՆ Սպիտակ տան զեկույցի համաձայն, միջին դասին պատկանող ընտանիքներից հարկման դրույքաչափը Կոնգրեսի կողմից բարձրացնելու դեպքում, 2013թ. սպառողների կողմից ծախսվող գումարների ծավալը կնվազի 200 միլիարդ դոլարով: Զեկույցը ներկայացրել է Սպիտան տան տնտեսական խորհրդական Ալըն Կրյուգըրը: Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի եւ Տնտեսական խորհրդականների խորհրդի կողմից հրապարակված զեկույցն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վերջին փորձերից է՝ խրախուսելու օրենսդիրներին երկարացնել տարեկան 250 հազար դոլարից պակաս գումար վաստակող ընտանիքներին տրվող հարկային արտոնությունները եւ սահմանել մի հարկադրույք՝ ապահովելու համար, որ հարուստները վճարեն հարկային օրենսդրությամբ նախատեսված գումարները: Զեկույցի համաձայն, միջին դասի հարկերի բարձրացումը թույլատրելու եւ Այլընտրանքային նվազագույն հարկին վերաբերող օրենսդրությունում առկա թերությունները չվերացնելու դեպքում 2013 թվականին Միացյալ Նահանգներում սպառողների իրական ծախսերը կարող են նվազել 1,7 տոկոսով: -Միջին դասի հարկադրույքի կտրուկ բարձրացման եւ դրա արդյունքում սպառման նվազումը կարող է 1,4 տոկոսով նվազեցնել իրական ՀՆԱ-ի աճը, ինչը համապատասխանում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բյուջեի գրասենյակի կողմից վերջերս հրապարակված գնահատականներին, - ասված է զեկույցում: Խորհրդի գնահատականով, հարկման ավելացման հետեւանքով սպառողների ծախսերը գալիք տարի կկրճատվեն մոտ 200 միլիարդ դոլարով: Սպառման նման նվազումը մեծ վնաս կհասցնի մանրածախ առեւտրին, որտեղ, ըստ զեկույցի, 2009թ. հունիսին ԱՄՆ-ում տնտեսական անկման ավարտից հետո աշխատատեղերի աճը կազմել է 9 տոկոս:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.