A+ A A-

 

TV's Link = mms://74.208.15.132/Amga ...

If You Have The Problem With Playing Click Here ...

To Download The Windows media Plug-in Click Here ... 

Thursday, 31 May 2012 09:58
Published in News
Written by
Read more... 1

46 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել Բրազիլիայից Մայամի ժամանած ինքնաթիռում մրրկայնության պատճառով: Ինքնաթիռը պատկանել է American Airlines ավիաընկերությանը: Associated Press-ի փոխանցմամբ, թիվ 980 միջազգային չվերթի Բոինգ ինքնաթիռը բրազիլական Պերնամբուկում նահանգի Ռեսիֆի քաղաքից ուղեւորվում էր Մայամի, եւ ճանապարհին հայտնվել է ուժեղ եւ անսպասելի մրրկայնության գոտում: Բացի անձնակազմի անդամներից, ինքնաթիռում 167 ուղեւոր է եղել, որոնցից ոչ ոք չի տուժել: Մարմնական վնասվածքներ ստացել են 6 ուղեկցորդներ: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մայամիի միջազգային օդանավակայանում, եւ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ, թեեւ մի քանիսի վնասվածքները լուրջ են, բայց նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Sunday, 27 May 2012 02:25
Published in Health
Written by
Read more... 0

7Դաունիի ոստիկանությունը որոնում է երեք տղամարդկանց, որոնք ներխուժել են տներից մեկը, գնդակահարել մի տղամարդու, նրան թողել ծայրահեղ ծանր վիճակում եւ փախուստի դիմել: Ոստիկանները վիրավորին գտել են Այսօր առավոտյան, ժամը 11:54-ի սահմաններում, 9200 block of Elm Vista Drive հասցեում, Bellflower Boulevard-ի մերձակայքում: Դաունիի ոստիկանության աշխատակից Քեւըն Մաքեսթըրի խոսքով, վիրավորը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ բժօշկներն այժմ պայքարում են վիրավորի կյանքի համար: Ոստիկանությունն առայժմ չի հայտնում վիրավորի անունը: Որոշ տեղեկությունների համաձայն, կասկածյալները հետապնդել են զոհին եւ կրակել նրան, երբ վերջինս պատահական տուն է մտել:

Sunday, 27 May 2012 02:24
Published in Health
Written by
Read more... 0

5 Կալիֆոռնիայի Նորկո քաղաքում հինգ տղաների են փրկել, որոնք մոտ վեց ժամ անցկացրել են Santa Ana գետի հոսանքի հունի մեջ: 12-ից14 տարեկան տղաները զբոսանքի են դուրս եկել, բայց մոլորվել են գետի հունում: Հարեւան տների բնակիչները լսել են նրանց աղաղակները եւ օգնություն կանչել: Փրկարարներից մոտ մեկ ժամ է պահանջվել բամբուկե ծառերը կտրելու եւ մթության մեջ տղաների տեղը պարզելու համար: Փրկված տղաներից մեկը` Քայլ Ջիլըսսին հայտնել է, որ մութ է եղել, եւ իրենք չեն նկատել, թե ինչպես հայտնվել վտանգավոր տեղանքում, սայթաքել եւ ընկել են: Տղաներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել: Բարեբախտաբար նրանք աննշան քերծվածքներ են ստացել եւ ցրտահարվել են, քանի որ թեթեւ են հագնված եղել

Sunday, 27 May 2012 02:23
Published in Health
Written by
Read more... 0

1  1 ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, ներկայումս Մասաչուսեթս նահանգը ներկայացնող սենատոր, դեմոկրատ Ջան Քերին երկուշաբթի Սպիտակ տանը հայտնվել է աչքերի տակը կապտուկներով եւ ուռած քթով: Նման տեսքով Քերին եկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կազմակերպած ընդունելությանը` հոկեյի Սթենլիի գավաթի չեմպիոնատի անցած տարվա հաղթող Բասթըն Բրյուինզ թիմի պատվին: Սենատորի մամուլի քարտուղար Ուիթնի Սմիթը լրագրողներին պարզաբանել է, որ Քերին քիթը կոտրել է հոկեյ խաղալու ժամանակ: Այլ մանրամասներ նա չի հաղորդել: Ինքը՝ Քերին, նույնպես մեկնաբանություն չի տվել: Բացի Քերիի օրիգինալ տեսքից՝ այս միջոցառումն աչքի է ընկել մեկ այլ սկանդալով: Բասթըն Բրյուինզ թիմի անդամներից մեկը` դարպասապահ Թիմ Թոմսը, հրաժարվել է հանդիպել նախագահի հետ: Պատճառն այն է, որ նա Հանրապետական կուսակցության կողմնակից է եւ չի սիրում դեմոկրատ Օբամային:

Sunday, 27 May 2012 02:23
Published in Health
Written by
Read more... 0


8ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է CIA-ի նախկին աշխատակցին գաղտնի տեղեկությունները լրատվամիջոցներին փոխանցելու համար: Նա մեղադրվում է Ալ-Քաիդայի պարագլուխներից մեկի ձերբակալման գործողությանը մասնակցող գործակալներից մեկին բացահայտելու մեջ: Մինչեւ վերջնական որոշում կայացնելը 47-ամյա ջան Կիրիակուն ազատության մեջ է 250 հազար դոլար գրավի դիմաց: Ջան Կիրիակուին, ով CIA-ում աշխատել է 1990-2004 թթ. մեղադրում են ԱՄՆ տարածքում ահաբեկչական կազմակերպությունների դեմ աշխատող գաղտնի գործակալի ինքնության բացահայտման մեջ: Բացի այդ, Կիրիակուն բացահայտել է մեկ այլ գործակալի, ով ներգրավված է եղել Ալ-Քաիդայի պարագլուխներից Աբու Զուբեյդի ձերբակալման

Sunday, 27 May 2012 02:27
Published in Press Review
Written by
Read more... 2

2CIA-ը օգնել է Նյու Յորքի ոստիկանությանը հետեւել տեղի մուսուլմաններին առանց` իր գլխավոր իրավաբանի հաստատման: Այս մասին հայտնել է Associated Press-ը` վկայակոչելով հետախուզության նախկին աշխատակիցներին, որոնք ցանկացել են անհայտ մնալ: Սքաթ Միլլըրը, որը գործողությունն իրականացնելու ժամանակ CIA-ի գլխավոր խորհրդատուն էր, հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը: Գերատեսչությունը նույնպես հրաժարվել է մեկնաբանություն տալ: CIA-ին, որը զբաղվում է արտասահմանում տեղեկությունների հավաքմամբ, արգելված է ուղղակի հետեւել ամերիկացիներին: Սակայն գերատեսչությունը կարող է խորհուրդներ տալ այլ կառավարական կառույցներին եւ նրանց տրամադրել անհրաժեշտ սարքավորում: Իրավաբանի գնահատականը անհրաժեշտ

Sunday, 27 May 2012 02:27
Published in Press Review
Written by
Read more... 0

9Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը տեղեկություն է տարածել, որ հունվարի 23-ին, տեղական ժամանակով ժամը 15 անց 25 րոպեին մարտական հերթապահության մեջ գտնվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից շփման գծի հյուսիս-արեւելյան հատվածում ղարաբաղյան կողմն անցնելու պահին կալանվել է Ադրբեջանի քաղաքացի: Կալանավորվածը եղել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողի համազգեստով, առանց տարբերիչ նշանների: Նա իր մոտ ունեցել է զինվորական գրքույկ` 1990թ. ծնված Լենքորանի շրջանի բնակիչ, կրտսեր

Sunday, 27 May 2012 02:26
Published in Press Review
Written by
Read more... 0

10 Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը խստացրել է Lեռնային Ղարաբաղի Եղնիկներ զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանի դեմ առաջադրված մեղադրանքը: Թովմասյանը, ով շղթայով հարվածել եւ վնասել էր ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքը, սկզբնապես մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, սակայն մեղադրանքը լրացվել է դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով: Եթե առաջին հոդվածով ենթասպային սպառնում է 2-ից 5 տարի ազատազրկում, ապա խստացված մեղադրանքով` 3-ից 7 տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին, իսկ ենթասպային ձերբակալել էին դեկտեմբերի

Sunday, 27 May 2012 02:26
Published in Press Review
Written by
Read more... 0

17Մամուլի տեսություն Իսկ այժմ ձեզ ներկաայցնենք տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները: Իտալական Corriere della Sera-ն գրում է, որ Իտալիայում նոր սկանդալ է հասունանում խորտակված Կոստա Կանկորդիա նավի շուրջ: Իտալիայի դատախազությունը ստուգում է տեղեկությունները, որ նավում եղած ռուս հարուստները փրկվելու համար տեղեր են գնել նավակներում` խորտակվող նավում թողնելով երեխաներին ու վիրավորներին: Աականատեսները հայտնել են, որ մի խումբ ռուսաստանցիներ թղթադրամների կապոցներ են տվել անձնակազմի անդամներին, որոնք տարհանել են նավի ուղեւորներին: Կաշառքի միջոցով նրանք առաջինն են հայտնվել փրկարարական

Sunday, 27 May 2012 02:26
Published in Press Review
Written by
Read more... 0

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel