A+ A A-

Health (4)

Health

46 մարդ մարմնական վնասվածքներ են ստացել Բրազիլիայից Մայամի ժամանած ինքնաթիռում մրրկայնության պատճառով: Ինքնաթիռը պատկանել է American Airlines ավիաընկերությանը: Associated Press-ի փոխանցմամբ, թիվ 980 միջազգային չվերթի Բոինգ ինքնաթիռը բրազիլական Պերնամբուկում նահանգի Ռեսիֆի քաղաքից ուղեւորվում էր Մայամի, եւ ճանապարհին հայտնվել է ուժեղ եւ անսպասելի մրրկայնության գոտում: Բացի անձնակազմի անդամներից, ինքնաթիռում 167 ուղեւոր է եղել, որոնցից ոչ ոք չի տուժել: Մարմնական վնասվածքներ ստացել են 6 ուղեկցորդներ: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մայամիի միջազգային օդանավակայանում, եւ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկների գնահատմամբ, թեեւ մի քանիսի վնասվածքները լուրջ են, բայց նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:

Sunday, 27 May 2012 02:25
Published in Health
Written by
Read more... 0

7Դաունիի ոստիկանությունը որոնում է երեք տղամարդկանց, որոնք ներխուժել են տներից մեկը, գնդակահարել մի տղամարդու, նրան թողել ծայրահեղ ծանր վիճակում եւ փախուստի դիմել: Ոստիկանները վիրավորին գտել են Այսօր առավոտյան, ժամը 11:54-ի սահմաններում, 9200 block of Elm Vista Drive հասցեում, Bellflower Boulevard-ի մերձակայքում: Դաունիի ոստիկանության աշխատակից Քեւըն Մաքեսթըրի խոսքով, վիրավորը հրազենային վնասվածք է ստացել գլխի շրջանում: Նրան տեղափոխել են հիվանդանոց, եւ բժօշկներն այժմ պայքարում են վիրավորի կյանքի համար: Ոստիկանությունն առայժմ չի հայտնում վիրավորի անունը: Որոշ տեղեկությունների համաձայն, կասկածյալները հետապնդել են զոհին եւ կրակել նրան, երբ վերջինս պատահական տուն է մտել:

Sunday, 27 May 2012 02:24
Published in Health
Written by
Read more... 0

5 Կալիֆոռնիայի Նորկո քաղաքում հինգ տղաների են փրկել, որոնք մոտ վեց ժամ անցկացրել են Santa Ana գետի հոսանքի հունի մեջ: 12-ից14 տարեկան տղաները զբոսանքի են դուրս եկել, բայց մոլորվել են գետի հունում: Հարեւան տների բնակիչները լսել են նրանց աղաղակները եւ օգնություն կանչել: Փրկարարներից մոտ մեկ ժամ է պահանջվել բամբուկե ծառերը կտրելու եւ մթության մեջ տղաների տեղը պարզելու համար: Փրկված տղաներից մեկը` Քայլ Ջիլըսսին հայտնել է, որ մութ է եղել, եւ իրենք չեն նկատել, թե ինչպես հայտնվել վտանգավոր տեղանքում, սայթաքել եւ ընկել են: Տղաներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել: Բարեբախտաբար նրանք աննշան քերծվածքներ են ստացել եւ ցրտահարվել են, քանի որ թեթեւ են հագնված եղել

Sunday, 27 May 2012 02:23
Published in Health
Written by
Read more... 0

1  1 ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, ներկայումս Մասաչուսեթս նահանգը ներկայացնող սենատոր, դեմոկրատ Ջան Քերին երկուշաբթի Սպիտակ տանը հայտնվել է աչքերի տակը կապտուկներով եւ ուռած քթով: Նման տեսքով Քերին եկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կազմակերպած ընդունելությանը` հոկեյի Սթենլիի գավաթի չեմպիոնատի անցած տարվա հաղթող Բասթըն Բրյուինզ թիմի պատվին: Սենատորի մամուլի քարտուղար Ուիթնի Սմիթը լրագրողներին պարզաբանել է, որ Քերին քիթը կոտրել է հոկեյ խաղալու ժամանակ: Այլ մանրամասներ նա չի հաղորդել: Ինքը՝ Քերին, նույնպես մեկնաբանություն չի տվել: Բացի Քերիի օրիգինալ տեսքից՝ այս միջոցառումն աչքի է ընկել մեկ այլ սկանդալով: Բասթըն Բրյուինզ թիմի անդամներից մեկը` դարպասապահ Թիմ Թոմսը, հրաժարվել է հանդիպել նախագահի հետ: Պատճառն այն է, որ նա Հանրապետական կուսակցության կողմնակից է եւ չի սիրում դեմոկրատ Օբամային:

Sunday, 27 May 2012 02:23
Published in Health
Written by
Read more... 0

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel