A+ A A-
27-05-2012

Քերին կոտրել է քիթը

Rate this item
(0 votes)

1  1 ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու, ներկայումս Մասաչուսեթս նահանգը ներկայացնող սենատոր, դեմոկրատ Ջան Քերին երկուշաբթի Սպիտակ տանը հայտնվել է աչքերի տակը կապտուկներով եւ ուռած քթով: Նման տեսքով Քերին եկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կազմակերպած ընդունելությանը` հոկեյի Սթենլիի գավաթի չեմպիոնատի անցած տարվա հաղթող Բասթըն Բրյուինզ թիմի պատվին: Սենատորի մամուլի քարտուղար Ուիթնի Սմիթը լրագրողներին պարզաբանել է, որ Քերին քիթը կոտրել է հոկեյ խաղալու ժամանակ: Այլ մանրամասներ նա չի հաղորդել: Ինքը՝ Քերին, նույնպես մեկնաբանություն չի տվել: Բացի Քերիի օրիգինալ տեսքից՝ այս միջոցառումն աչքի է ընկել մեկ այլ սկանդալով: Բասթըն Բրյուինզ թիմի անդամներից մեկը` դարպասապահ Թիմ Թոմսը, հրաժարվել է հանդիպել նախագահի հետ: Պատճառն այն է, որ նա Հանրապետական կուսակցության կողմնակից է եւ չի սիրում դեմոկրատ Օբամային:

 

AMGA TV

Hi my name is Bob Urichuck and I have been the SEO Director on Business Financial Inc. More than 5000 employees support BF Inc outsourcing business, delivering a seamless customer service experience to our client.

Website: www.gavick.com

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated.Basic HTML code is allowed.

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel