amga.tv

Switch to desktop Register Login

27-05-2012

Ենթասպայի մեղադրանքը խստացրին

Rate this item
(0 votes)

10 Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը խստացրել է Lեռնային Ղարաբաղի Եղնիկներ զորամասի ենթասպա Արմեն Թովմասյանի դեմ առաջադրված մեղադրանքը: Թովմասյանը, ով շղթայով հարվածել եւ վնասել էր ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աչքը, սկզբնապես մեղադրվում էր պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով, սակայն մեղադրանքը լրացվել է դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով: Եթե առաջին հոդվածով ենթասպային սպառնում է 2-ից 5 տարի ազատազրկում, ապա խստացված մեղադրանքով` 3-ից 7 տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 14-ին, իսկ ենթասպային ձերբակալել էին դեկտեմբերի

17-ին եւ մեղադրանք էին առաջադրել: Թովմասյանը ստիպել էր դիրքերից հենց նոր իջած Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանին վերակարգ կանգնեցնել, սակայն Նարեկը հրաժարվել էր: Ի պատասխան Արմեն Թովմասյանը հետեւից մեծ շղթայով հարվածել է Նարեկի աչքին: Զինվորին տեղափոխել էին հիվանդանոց: Պարզվել է, որ նա ընդմիշտ կորցրել է իր աջ աչքը:

AMGA TV

Hi my name is Bob Urichuck and I have been the SEO Director on Business Financial Inc. More than 5000 employees support BF Inc outsourcing business, delivering a seamless customer service experience to our client.

Website: www.gavick.com

Leave a comment

Make sure you enter the (*) required information where indicated.Basic HTML code is allowed.

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version