նավակներում: Այդ մասին առաջինը պատմողներից է 52-ամյա Ֆրանկա Անիչինին, ով ապրում է Ջիլյո կղզու նավահանգստի մոտ: Նա շտապել է ափ` փրկվածներին օգնելու եւ ափին նավակներում տեսել է առողջ եւ հասուն մարդկանց, որոնք խոսել են ռուսերեն: The New York Times-ի փոխանցմամբ, Արկանզաում քաղաքական սպանություն է կատարվել: Ռասսելվիլ քաղաքում սպանել են տեղի քաղաքական գործիչներից մեկի ընտրական շտաբի ղեկավարի ընտանիքին պատկանող կատվին: Սպանված կենդանուն գտել է շտաբի ղեկավարի երեխաներից մեկը: Սատկած կատվի գլխին հայտնաբերել են վնասվածք: Վնասված է եղել նաեւ կենդանու աչքը, իսկ մորթու վրա սեւ ներկով գրված է եղել՝ Liberal: Արկանզաի դեմոկրատների բլոգում ասվում է, որ կատվի սպանությունը կատարվել է քաղաքական դրդապատճառներով: Կատվի սպանության առիթով նրա տերը հայց է ներկայացրել ոստիկանություն: Daily Mail-ը նոր հետազոտության արդյունքներ է ներկայացրել, ըստ որոնց սեւ շոկոլադը վնաս է առողջությանը: Շոկոլադասերները հենվում են այն ուսումնասիրությունների վրա, որոնք պնդում են, որ մուգ շոկոլադն օգտակար է սրտի համար, ինչպես նաեւ՝ արյան ճնշումն իջեցնելու համար: Ըստ թերթի, սակայն, թեեւ մուգ շոկոլադն ավելի օգտակար է, քան սպիտակ շոկոլադը, քանի որ պարունակում է հակաօքսիդանտներ, այնուամենայնիվ, այն ունի կալորիաների եւ ճարպի բարձր մակարդակ, որը վտանգավոր է առողջության համար: Սակայն սա չի նշանակում, որ հարկավոր է մոռանալ շոկոլադ ուտելու մասին, այլ պարզապես պետք է նվազեցնել չափաբաժինը եւ շոկոլադի հետ միասին նաեւ սնվել մրգերով, որոնք նույնքան օգտակար են սրտի համար եւ կալորիաներ չեն պարունակում: