A+ A A-
06-02-2016

emp 3Երեկ երեկոյան ոչ մեծ անօդաչու թռչող սարք է բախվել Նյու Յորքի ամենահայտնի երկնաքերին՝ 102-հարկանի Empire State Building-ին: Մեգապոլիսի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ անօդաչուի գործարկուն՝ Նյու Յորքի երիտասարդ բնակիչը, կալանավորված է: Նա, ենթադրաբար, փորձել է ապարատի միջոցով մի քանի լուսանկար անել, բայց կորցրել է դրա նկատմամբ վերահսկողությունը: Տղամարդը մեղադրվում է այն բանում, որ անօդաչուն կառավարելիս թույլ է տվել գործողություններ, որոնք սպառնացել են շրջապատողների անվտանգությանը: Թռչող ապարատը շենքին է բախվել 40-րդ հարկի բարձրության վրա, իսկ այնուհետեւ 35-րդ հարկում ընկել երկնաքերի հարթակներից մեկը: Empire State Building-ը բարձրությամբ Ամերիկայի խոշորագույն մեգապոլիսի երրորդ շենքն է։

Read more: Անօդաչուն բախվել է Empire State Building-ին

06-02-2016

2  2Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հանձնարարական է հրապարակել իր երկրի քաղաքացիների համար, որում նախազգուշացնում է Թուրքիայի հարավարեւելյան շրջաններ, մասնավորապես, Սիրիայի հետ սահմանամերձ տարածք ուղեւորությունների մասին: Դրա պատճառ է նշվել միջազգային եւ տեղական ահաբեկչական խմբավորումների կողմից աճող սպառնալիքը: Նախազգուշացվել է, որ ահաբեկիչների թիրախներ կարող են դառնալ ժողովրդականություն վայելող տուրիստական օբյեկտները ամերիկյան կառավարությանը պատկանող շենքերը, ոստիկանությունը եւ Թուրքիայի իշխանության այլ տեղական մարմիններ: Բացի այդ, առկա է մարդկանց առեւանգումների սպառնալիք, հատկապես հարավ-արեւելքում: Այստեղ վտանգ են ներկայացնում նաեւ Սիրիայի տարածքից գնդակոծումները: 

Read more: Պետդեպարտամենտը հանձնարարական է հրապարակել

03-11-2015

zvarthh 4Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային ուղեւորահոսքերի բացասական մնացորդը՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակասել է 11,2 հազարով կամ 10,7 տոկոսով եւ կազմել 93 հազար: Այս մասին վկայում է Միգրացիոն պետական ծառայության վերլուծությունըԸստ այդմ՝ երրորդ եռամսյակում միջազգային ուղեւորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 17,6 հազար մարդ՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի 18,8 հազարի դիմաց:   2015 թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ժամանումների ընդհանուր թիվը կազմել է 1 մլն 996 հազար 255, մեկնումներինը՝ 2 մլն 89 հազար 273: 

Read more: Ինն ամսում Հայաստանը լքել է 93 հազար մարդ

05-02-2016

1  1 Միլիարդատեր Դանլդ Թմարփը հարցման արդյունքներով զգալիորեն առաջ է անցել իր մրցակիցներից Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ փետրվարի 9-ին կայանալու են երկրորդ փյամերիզները։ Հարցումն իրականացրել են CNN եւ WMUR հեռուստաալիքները։ Հարցվածերի 29 տոկոսը աջակցում է Թրամփին։ Երկրորդ տեղում Ֆլորիդայից թեկնածու Մարկո Ռուբիոն է, որը Այովայում երրորդ տեղում էր։ Նյու Հեմփշիրում նրան աջակցում է 19 տոկոսը։ Այովայում հաղթած սենատըր Թեդ Քրուսը ըստ հարցման երրորդն է՝ 13 տոկոսով։ Չորրորդ տեղում Օհայոյի նահանգապետ Ջան Քեյսիկն է՝ 12 տոկոսով, իսկ հինգերորդը Ջեբ Բուշն է՝ 10 տոկոս աջակցությամբ։ Նյու Հեմփշիրում վճռվելու է, թե ում են աջակցելու 23 պատվիրակները ազգային համագումարում։ Քլիվլնդում հուլիսին կայանալիք համագումարից առաջ անհրաժեշտ է, որ թեկնածուները ստանան 2472 պատվիրակներից առնվազն 1237-ի աջակցությունը։

Read more: Թրամփը զգալի առաջ է մրցակիցներից

03-11-2015


inqnatir 5Եգիպտոսում ռուսական ավիաընկերության ինքնաթիռ է կործանվել, բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ Կոգալիմավիա ռուսական ավիաընկերության A321 ինքնաթիռը, որը կատարում էր Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթը, աղետի է ենթարկվել հոկտեմբերի 31-ին թռիչքից մոտավորապես 24 րոպե անց Հյուսիսային Սինայի մարզի վարչական կենտրոն էլ Արիշ քաղաքից 100 կիլոմետր հարավ ընկած շրջանում՝ էլ Հասնա բնակավայրի մերձակայքում: Ընդամենն ինքնաթիռում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Եգիպտոսի իշխանությունների հայտարարության համաձայն՝ ոչ ոք չի փրկվել: Ուղեւորների մեծամասնությունը ռուսաստանցիներ էին: Ճշտված տվյալներով՝ Եգիպտոսում կործանված ինքնաթիռում եղել են 132 պետերբուրգցիներ, Լենինգրադի մարզի 46 բնակիչներ, Ռուսաստանի այլ տարածաշրջանների 34 բնակիչներ, Ուկրաինայի չորս եւ Բելառուսի մեկ քաղաքացի: Ինքնաթիռը գետնին է ընկել շրջված վիճակում: Անձնակազմը, հակառակ սկզբնական վարկածին, դիսպեչերներին չի հայտնել տեխնիկական անսարքությունների մասին: Եգիպտոսում ավիաաղետից զոհվածների մարմինները Ռուսաստան տեղափոխելու համար հատուկ ինքնաթիռ է ուղեւորվել Եգիպտոս, որը 150 պարզված դիեր է բերել Ռուսաստան։ Զոհվածների ճանաչման ընթացակարգն ացկացվելու է Պետերբուրգում: Նոյեմբերի 2-ին մասնագետները կվերլուծեն օդանավի պահպանված ինքնագրիչների վիճակը եւ կփորձեն դրանց տվյալների օգնությամբ վերականգնել աղետի հանգեցրած իրադարձությունների շղթան։ Նշենք, որ աղետից հետո Իսլամական պետությունը հայտարարել էր, թե իրենք են խփել ինքնաթիռը, սակայն արտաքին հարվածի մասին դեռ ապացույցներ չեն հայտնաբերվել։

Read more: Եգիպտոսում ռուսական ինքնաթիռ է կործանվել

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel