amga.tv

Switch to desktop Register Login

Հանրապետականները սկսեցին բանավեճերը


hanr 4Նյու Հեմփշիր նահանգի Մանչեսթըր քաղաքում երեկ կայացել է հանրապետական թեկնածուների առաջին հանդիպումը։ Այն հայտնի է Voters Issues Forum անունով եւ տեւել է երկու ժամ։ Մասնակցել են առաջադրված 17 հանրապետականներից 14-ը։ Դանըլդ Թրամփը հրաժարվել էր մասնակցել, Արքանզայի նախկին նահանգապետ Մայք Հաքըբին անգամ չէր էլ արձագանքել հրավերին, իսկ Վըրջինիայի նակին նահանգապետ Ջիմ Գիլմորը ուշացրել էր գրանցումը։ Հանդիպումը նախորդում էր Օհայոյի Քլիվլընդ քաղաքում օգոստոսի 6-ին կայանալիք լայնածավալ բանավեճին։ Ընտրողներին բազմաթիվ հարցեր են հետաքրքրել, որոնք առաջին հերթին վերաբերել են իմիգրացիայի խնդրին եւ տնտեսական վիճակին։ Թեկնածուներն էլ իրենց հատկացված ժամանակի մեծ մասը նվիրել են այդ խնդիրներին, միայն քչերն են անդրադարձել արտաքին քաղաքական հարցերին։ Սենատըր Ռենդ Փոլը հայտարարել է, թե նախագահ ընտրվելու դեպքում առաջինը կայցելի Ռուսաստան կամ Չինաստան։ Թեկնածուներն անդրադարձել են նաեւ Իրանի միջուկային խնդրին։ Թեքսըսից ընտրված սենատըր Թեդ Քրուսը խստորեն քննադատել է համաձայնագիրը՝ այն ամերիկյան անվտանգության գլխավոր սպառնալիք անվանելով։ Նշենք, որ Քլիվլընդում կայանալիք բանավեճին մասնակցելու են միայն 10 թեկնածուներ, որոնք վերջին հարցման արդյունքում գերազանցում են իրենց մրցակիցներին։ Կազմակերպիչների խոսքով, իրենք նման քայլի գնացել են հանրապետական թեկնածուների չափազանց մեծ թվի պատճառով։ Դեմոկրատների բանավեճերն առայժմ չեն սկսվել։ Կուսակցության ազգային կոմիտեի ներկայացուցիչ Դեբբի Վասերման Շուլցը հայտնել է, թե վեց բանավեճ է կայանալու, սակայն դրանց ժամկետները դեռ հստակ չեն։ Առայժմ առաջադրվել է չորս դեմոկրատ թեկնածու, սակայն Սպիտակ տունը չի բացառել նաեւ փոխնախագահ Ջո Բայդընի առաջադրման հնարավորությունը։  

Last Updated on Tuesday, 04 August 2015 23:05

Hits: 945

Read more: Հանրապետականները սկսեցին բանավեճերը

Ինտերպոլը հատուկ գործողություն է արել

der 5Կեղծ դեղերի առցանց առեւտրի կանխարգելման միջազգային արշավի շրջանակներում 115 երկրներում Ինտերպոլի անցկացրած Պանգեյա գործողության արդյունքում ձերբակալվել է 156 մարդ, առգրավվել 81 մլն դոլարի դեղամիջոց: Ինչպես հաղորդվում է Ինտերպոլի մամլո հաղորդագրության մեջ՝ անցած գործողությունն ամենամասշտաբայինն է եղել պատմության մեջ: Դրան մասնակցել են 236 ոստիկանական եւ մաքսային կազմակերպություն, առողջապահության կարգավորողներ։ Արդյունքում առգրավվել է 20.7 մլն փաթեթ դեղամիջոց, ամբողջ աշխարհում արգելափակվել է 2.414 կայք: Առգրավված ապրանքի 30%-ից ավելին՝ 25 մլն դոլար արժողությամբ, բաժին է ընկնում Մեծ Բրիտանիային: Հաղորդվում է, որ Մեծ Բրիտանիայի Դեղամիջոցների եւ բժշկական նշանակության արտադրանքների շրջանառության վերահսկողության վարչությունը մի քանի ստուգումների ընթացքում առգրավել է 6.2 մլն չափաբաժին նիհարելու ապօրինի միջոց, էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղեր եւ այլ դեղամիջոցներ, 1.400 կայք արգելափակվել է, 7 մարդու նկատմամբ հետաքննություն է տարվում:

Last Updated on Saturday, 20 June 2015 11:23

Hits: 1114

Read more: Ինտերպոլը հատուկ գործողություն է արել

Մեքսիկացի մաֆիոզներին մեղադրանք է առաջադրվել

avaz 5Հյուսիսարեւելյան Լոս Անջելեսի երեք ավազակախմբերի մոտ երկու տասնյակ անդամների, որոնք կապեր են ունեցել մեքսիկական մաֆիայի հետ, մեղադրանք է առաջադրվել դաշնային մեծ ժյուրիի կողմից՝ ռեկետի, գումար շորթելու եւ մրցակիցների սպանելու դավադրության մեջ։ Ըստ մեղադրանքի  մեքսիկական մաֆիան կապեր է ունեցել, La Eme, Ֆրագթաուն, Rascels եւ Toonrville ավազակախմբերի հետ, որոնք գործել են էտուոտըր Վիլեջի, Գլենդելի եւ Հյուսիսարեւելյան Լոս Անջելեսի տարածքում։ Ավազակախմբերի հարյուրավոր անդամներ գործել են Առնըլդ Արնի Գոնզալեսի գլխավորությամբ, որը ցմահ ազատազրկում է  կրում Pelecan Bay-ում, եւ Ֆրագթաունի պարագլուխ Խորխե Գրեյի գլխավորությամբ։ Գրեյն ու Ֆրուտոզո Մենդոսան այժմ հետախուզման մեջ են։

Կորեաթաունում ավազակային հարձակում

korea 4Ոստիկանությունը ձերբակալել է 10 անձանց, որոնք վայրի եւ կազմակերպված հարձակում էին գործել Կորեաթաունում գտնվող ոսկեղենի խանութի վրա: Դեպքը տեղի էր ունեցել երեկ երեկոյան, ժամը 6։15-ի սահմաններում, 900 S. Western Avenue հասցեում գտնվող առեւտրի կենտրոնի St. Cross Jewelry խանութում։ Լոս Անջելեսի ոստիկանության փոխանցմամբ, խանութ էին ներխուժել 9 դիմակավորված անձինք՝ զինված ատրճանակներով եւ մեծ մուրճերով, բռնություն էին գործադրել աշխատակիցների նկատմամբ, ապա կոտրել էին ցուցափեղկերը։ Նրանք հաշված րոպեների ընթացքում հարյուրավոր թանկարժեք ժամացույցներ էին գողացել եւ հեռացել։ Կարճ ժամանակ անց Քովինայում ձերբակալել էին հարձակցվողներից երկուսին ժամացույցներում դրված GPS սարքերի միջոցով, ապա բռնել էին եւս ութ կասկածյալների, այդ թվում՝ հինգ դեռահասների։ Բոլորին մեղադրանք են առաջադրել, քննությունը շարունակվում է։ 

Last Updated on Saturday, 20 June 2015 11:19

Hits: 1068

Read more: Կորեաթաունում ավազակային հարձակում

Medicare-ի գործով 243 մարդ է ձերբակալվել

mmm 4Իրավապահները 243 մարդ են ձերբակալվել 712 մլն դոլարի հափշտակության համար պետական բժշկական ապահովագրական Medicare համակարգի օգնությամբ: Ըստ արդարադատության նախարարության, ձերբակալվածների թվում են 46 բժիշկներ, բուժքույրեր եւ բժշկական ոլորտի այլ աշխատակիցներ: Ըստ իրավապահների` խարդախության մեջ մեղադրվողները բազմաթիվ անգամներ են չարաշահել իրենց ծառայողական դիրքը հանցագործություն գործելու նպատակով: Գերատեսչությունում նշում են, որ բժշկական անձնակազմը հիվանդներին հաճախ է օգնություն առաջարկել, որը նրանց կողմից չի պահանջվել եւ երբեմն նույնիսկ չի էլ տրվել: Նշվում է, որ տվյալ միջադեպը ամենախոշորն է մեղադրյալների քանակի եւ հասցված վնասի տեսանկյունից:

Last Updated on Saturday, 20 June 2015 10:57

Hits: 954

Read more: Medicare-ի գործով 243 մարդ է ձերբակալվել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version