amga.tv

Switch to desktop Register Login

Ռուսաստանում վթարվել է Երեւան եկող ավտոբուսը

bus 8Ռուսաստանի Տուլայի  տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ դեռեւս չբացահայտված հանգամանքներում  վթարի է ենթարկվել  Քինգ դելյուքս ընկերությանը պատկանող  ավտոբուսը, որը  ոչ կանոնավոր  ուղեւորափոխադրում էր  իրականացնում Մոսկվա-Երեւան ուղղությամբ։ Դեպքը տեղի է ունեցել գիշեր ժամը 3.10-ին։ Higer մակնիշի ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվելՎթարի հետեւանքով 8 մարդ զոհվել է, 47-ը վիրավորվել են։ 5 մարդ զոհվել է տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին, եւս երկուսը՝ հիվանդանոցում։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ, նրանցից 11-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Ըստ բժիշկների, ծայրահեղ ծանր է երկու վիրավորների վիճակը։ Զոհերն ու տուժածները բոլորն էլ Հայաստանի քաղաքացիներ են, մեծ մասամբ տղամարդիկ, որոնք արտագնա աշխատանքից վերադառնում էին հայրենիք։ Ավտոբուսը պատկանում էր Աբովյան քաղաքում Պալաչ մականունով հայտնի Արթուր Հովհաննիսյանին։ Ռուս ոստիկանների նախնական տեղեկություններով, վթարը տեղի է ունեցել վարորդի մեղքով, որը քնել է ղեկին, ինչից հետո ավտոբուսը շրջվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է վարորդ Գառնիկ Հարությունյանին։ Հայաստանից դեպքի վայր ոստիկանների եւ պաշտոնյաների խումբ է մեկնել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, զոհերի դիակները Հայաստան տեղափոխելու համար։ 

Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել

skiiiim 4Թեքսըսի բնակիչը, որին դատարանը մեղադրում էր լրտեսության մեջ, իրեն մեղավոր է ճանաչել բոլոր կետերով: Դատական նիստը տեղի էր ունեցել Նյու Յորքում: Ալեքսանդր Ֆիշենկոն, որը Ռուսաստանի ու Նահանգների քաղաքացի է, հաստատել է, որ ապօրինի ճանապարհով միկրոէլեկտրոնային կոմպոնենտներ է  արտահանել ՌուսաստանՄեղադրող կողմի կարծիքով ՝ այդ կոմպոնենտները հետագայում օգտագործվել են ռազմական նպատակներով, ինչպես նաեւ ռուսական հետախուզական ծառայությունների կարիքների համար: Դատախազները ասում են, որ 2008-2012 թթ. Ֆիշենկոն վերահսկել է միկրոէլեկտրոնիկայի բնագավառում ամերիկյան նորագույն տեխնոլոգիաների մշակումների ստացման սխեման ու դրանք ուղարկել է Ռուսաստան ՝ շրջանցելով արտահանման համար արտոնագրերի տրամադրման կառավարական համակագերը: Մեղադրող կողմը նաեւ հավաստիացնում է, որ Ֆիշենկոն օգտագործել է իր կողմից հիմնադրված եւ Հյուսթընում գրանցված Arc Electronics ընկերությունը ՝ ռուսական գերատեսչությունների ՝ այդ թվում բանակի ու հետախուզության համար էլեկտրոնային կոմպոնենտներ ստանալու նպատակով: Այդ կոմպոնենտները ներառում էին միկրոպրոցեսորային կառավարող սարքեր, ստատիկ օպերատիվ հիշողության չիփեր ու թվային վերափոխիչներ: Բոլոր այս մշակումները կարող են օգտագործվել ռադարային սարքերում ու հետապնդման համակարգերում, ինչպես նաեւ հրթիռների կառավարման բնագավառում: Ֆիշենկոյին ու եւս տասը կասկածյալների առաջին մեղադրանքները առաջադրվել են 2012 թ: Այն ժամանակ իշխանությունները հայտարարել էին, որ բացահայտել են Ռուսաստանին բարձր տեխնոլոգիաների ապօրինի մատակարարման լայն ցանց: Ֆիշենկոյի գործով հաջորդ դատավարությունը կկայանա սեպտեմբերի 21-ին:

Last Updated on Friday, 11 September 2015 12:32

Hits: 974

Read more: Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել

Ալ-Քաիդան սպառնում է գործարարներին

4  2Ալ-Քաիդա խմբավորումը հրապարակավ սպառնացել է հարձակումներ իրականացնել ամերիկյան խոշոր գործարարների վրա, եթե վերջիններս իրենց գումարները չտանեն տնտեսությունից: Պոտենցյալ զոհերի ցանկում Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսն է, միլիարդատերեր Ուորեն Բաֆեթը, Չառլզ ու Դեւիդ Կոկերը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբըրգը, խաղատների մագնատ Շելդըն Ադելսընը, Wal-Mart ցանցի հիմնադրի որդի Ջիմ Ուոլթընն ու այլոք: Ալ-Քաիդայի հայտարարությունը հրապարակվել է ահաբեկիչների կողմից հրատարակվող Inspire ամսագրում: Հոդվածում ընդգծվում է, որ վերոնշյալ անձինք կարող են հեռացվել զոհերի ցանկից, եթե իրենց փողերը դուրս բերեն ամերիկյան բանկերից ու ներդրումներ կատարեն Ամերիկայից հեռու: Այդկերպ, ըստ ահաբեկիչների, վերածնված ամերիկյան տնտեսությունը կթուլանա:

Last Updated on Friday, 11 September 2015 12:21

Hits: 812

Read more: Ալ-Քաիդան սպառնում է գործարարներին

Ֆինիքսում կրակում են մեքենաների վրա

shoot 311 օր անընդմեջ Արիզոնա նահանգում անհայտ անձը շարունակում է գնդակոծել մեքենաները Ֆինիքսի հարավային շրջանի թիվ 10 մայրուղու ճանապարհահատվածում։ Վերջին 11 օրում մեքենաների ուղղությամբ կրակել են 11 անգամ։ Ոստիկանությունն իրականացնում է հրաձիգի՝ դեռեւս անհաջող որոնումներ։ Կրակոցների հետեւանքով դեռեւս միայն 1 մարդ է վնասվածքներ ստացել։ Մնացած դեպքերում փամփուշտները վնասել են մեքենաները։ -Հրաձիգի գործողությունները չափազանց վտանգավոր են,- հայտարարել է Արիզոնայի հասարակական անվտանգության բաժնի ղեկավար Ֆրանկ Միլստեդը:- Կրակն արձակվում է շարժվող մեքենաների ուղղությամբ։ Չորեքշաբթի երկու ավտոմեքենա է գնդակոծվել։ Ոստիկանությունը հայտնել է, թե գործը քննում է որպես ընտանեկան բռնություն, սակայն որեւէ մանրամասն չի հաղորդել:  

Last Updated on Friday, 11 September 2015 12:26

Hits: 862

Read more: Ֆինիքսում կրակում են մեքենաների վրա

Բանկային խարդախությունները հասել են առավելագույնին

3  1Միացյալ Նահանգներում բանկային քարտերի եւ բանկոմատների հետ կապված մեքենայությունները հասել են վերջին 20 տարվա առավելագույնին: Գողերը հաճախ օգտագործում են սքիմր սարքեր, որոնք կարդում են բանկային քարտի տիրոջ մասին տվյալները, թողարկում կրկնօրինակը եւ օգտագործում ուրիշի քարտը սեփական նպատակների համար: Այդպիսի քարտերի քանակը, որոնք վերջին տարիներին ընդունվում են բանկերի բանկոմատներում, աճել է 174%-ով, իսկ կեղծ քարտերի քանակը, որոնք ընդունվում են բանկերին չպատկանող բանկոմատներում՝ 317%-ով: Վիճակագրությունն ապացուցում է, որ պլաստիկ քարտերի տերերի անձնական տվյալների պաշտպանության ընթացիկ մեթոդները բավարար չեն, քանի որ կրկնօրինակը թողարկելով՝ խարդախները կարող են տիրոջ ամբողջ գումարը գողանալ: 2014թ. հրապարակված արդյունքներով՝ ամերիկացիների մոտ 59%-ը վախենում է, որ իրենց բանկային քարտերը մեքենայության զոհ կդառնան. փողը կորցնելու վախը միջազգային ահաբեկչության վախից մեծ է:

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version