amga.tv

Switch to desktop Register Login

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

sssՀայաստանում ամենաանհավատալի դեպքերից մեկնէ կատարվել, որին ժողովուրդը տասնյակ տարի էր սպասում։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր 2 ամիս ժամկետով կալանավորեց Մարտի 1-ի գործով մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Փաստաբան Արամ Օրբելյանը հրաժարվեց որեւէ մանրամասն ներկայացնել կալանավորման որոշումից՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությամբ: Ամեն դեպքում, Ռոբերտ Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբանները պատրաստվում են հուլիսի 28-ին մամուլի ասուլիս հրավիրել եւ որոշ մանրամասներ հրապարակել: Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ համաձայնությամբ Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մեջ: Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այսօր նաեւ նույն դատարանը դատարանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու միջնորդության հարցով որոշումը: Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի խոսքով՝ դատարանն իր պաշտպանյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի է համարել գրավը:

Last Updated on Friday, 27 July 2018 15:12

Hits: 3300

Read more: Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց

Թրամփը պատրաստ է Իրանի հետ նոր գործարք կնքել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել օտարերկրյա պատերազմի վետերանների համաժողովում, որը կայացելէ Քանզըս սիթիում։ Նախագահն անդրադարձել է մի շարք հարցերի, որոնցից գլխավորը եղել է Իրանի հետ խնդիրները։ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտընը պատրաստ է Թեհրանի հետ իսկական գործարք կնքել միջուկային ծրագրի շուրջ: Նա նաեւ ընդգծել է, որ այդ գործարքը կտարբերվի նախորդ վարչակազմի կնքած գործարքից: Թրամփը հայտարարել է, որ ներկա պահին Իրանը փոխվել է, սակայն չի նշել, թե ինչպես: -Ես Ամերիկան դուրս եմ բերել Իրանի հետ սարսափելի միակողմանի համաձայնագրից։ Տեսնենք, թե հետո ինչ կլինի։ Բայց մենք պատրաստ ենք իրական համաձայնագիր կնքել, այնպիսն, որ չեն ստորագրել նախկին վարչակազմերը։ Այն ուղղակի հրեշավոր էր,- ասել է Թրամփը։ Նա նաեւ հայտարարել է, որ երկիրը շարունակելու է օգտագործել մաքսատուրքերը՝ արտասահմանյան գործընկերների հետ հաջող առեւտրային գործարքներ կնքելու համար։ Նրա խոսքերով՝ հիմա Ամերիկան խոզուկ–դրամատուփ է, որը դատարկել են։ -Կամ երկիրը, որը առեւտրի ոլորտում անարդար է վերաբերվում Ամերիկային, բանակցություններ է վարում ազնիվ գործարքի համար, կամ էլ՝ մաքսատուրքերով հարված է ստանում,– ասել է է Թրամփը։ Նա Եվրամիության իշխանություններին առաջարկել է Միացյալ Նահանգների հետ միաժամանակ հրաժարվել մաքսատուրքերից, առեւտրական արգելքներից եւ լրահատկացումներից: Իր ուղերձը նա ավարտել է վստահությամբ, որ երկրում ամեն բան հրաշալի է լինելու։ Մարտի վերջին Ամերիկան հայտարարեց ներմուծման մաքսերի մասին՝ 25% պողպատի եւ 10% ալյումինի համար։ Եվրամիության, Կանադայի եւ Մեքսիկայի համար մաքսերը սկսել են գործել հունիսի 1-ից։  

Դավիթ Սանասարյանը վերահսկության ծառայության պետն է

 13  1Մերժիր Սերժին նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշանակվել է Հայաստանի պետական վերահսկողության ծառայության պետ: Նշենք, որ ըստ նոր Սահմանադրական կարգավորումների, սա այն 4 կառույցներից մեկն է, որոնք գտնվում են վարչապետի անմիջական վերահսկողության ներքո։ Այս կառույցներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, պետական վերահսկողական ծառայությունը եւ պետական պահպանության ծառայությունը։ Ըստ էության, Պետական վերահսկողական ծառայությունը նորաստեղծ կառույց է լինելու, քանի որ նախկինում վարչապետի ենթակայությամբ նման մարմին չի գործել։ Ծառայությունը ուսումնասիրություններ է անցկացնելու պետական կառավարման համակարգի մարմիններում եւ հիմնարկներում, հետեւելու է կառավարության, վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման ընթացին, ինչպես նաեւ վերահսկողություն է ունենալու hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների, կատարման նկատմամբ։

Մեծ Բրիտանիայի արքայազն ամուսնացել է

14  2Մեծ Բրիտանիայում երեկ կայացել է արքայազն Հարրիի եւ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը, որին ներկա էին հարյուրավոր աստղեր ու հեղինակավոր հյուրեր՝ ամբողջ աշխարհից: Հանդիսավոր արարողությունից առաջ թագուհի Եղիսաբեթ երկրորդը արքայազն Հարրիին եւ նրա հարսնացուին շնորհել է Սասեքսի դքսի ու դքսուհու տիտղոսները։ Պսակադրությանը ուղիղ հեռարձակմամբ հետեւել են միլիոնավոր մարդիկ, տասնյակ հազարավորներն էլ  գիշերել են Վինձորյան դղյակի մերձակայքում, որպեսզի առավել նպաստավոր դիրք զբաղեցնեն արարողությունը դիտելու համար:

Last Updated on Tuesday, 22 May 2018 13:06

Hits: 3312

Read more: Մեծ Բրիտանիայի արքայազն ամուսնացել է

Սփյուռքի նախարարությունն օրենք է մշակում

12  2Այս պահին Սփյուռքի նախարարությունում մեզ համար պետք է առանձնացնենք երեք ուղղություն՝ հայրենադարձություն, որն այս պահին պետք է լինի առաջնային, տնտեսական, բիզնես, գիտական ներուժի խորքային ուսումնասիրում եւ կենտրոնացում, եւ երրորդ՝ հայապահպանություն , - այս մասին նշել է Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նրա խոսքով, նոր կառավարությունը շատ հավակնոտ ծրագիր է առաջ քաշել՝ երկրի բնակչության ավելացման հետ կապված. -Հայրենադարձությունը պետք է լինի բնակչության թվի աճին նպաստելու առաջնային եղանակը: Սա մի կառավարություն է, որն աշխատելու է ամեն հայի հետ։ Եղել ենք նախկին իշխանության լուրջ քննադատները, բայց նախարարություններում, այդ թվում Սփյուռքի նախարարությունում եղել են ու կան լուրջ պրոֆեսիոնալներ, որոնք շատ լուրջ աշխատել են ու աշխատելու են։ Այլ խնդիր, որ չի եղել քաղաքական կամք, որ թղթին հանձնվածն ի կատար ածի։ Իմ աշխատակիցներն իրենց մտքի թռիչքը իմ միջոցով կյանքի են կոչելու ,-ասել է նախարարը՝ հավելելով, որ այս պահին օրակարգում քննարկվում է Հայրենադարձության մասին ռազմավարական օրենքի նախագծի մշակումը։ 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version