A+ A A-
18-09-2018

10  2Ադրբեջանի զինված ուժերը Նախիջեւանի ուղղությունից սեպտեմբերի 15-ի երեկոյան հրաձգային զենքերով գնդակոծել են Արենի գյուղի շրջանը: Հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով։ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, թե ադրբեջանական կողմը վերջին 5 օրերին ակտիվ կրակում է Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: Իսկ երեկ էլ Ադրբեջանի զինուժը պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի ուղղությամբ՝ 12,7 մմ տրամաչափի հրաձգային զինատեսակներով։ Հայկական կողմն իր գործողություններով լռեցրել է հակառակորդին։ Տավուշի մարզի Կոթի գյուղում կեսգիշերին, 40 րոպե տեւած գնդակոծության հետեւանքով ոտքի շրջանում վիրավորվել էր Կոթիի բնակիչ, 61-ամյա Սուրեն Սեփխանյանը։ Դեպքին արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: -Հենց նոր հեռախոսով զրուցեցի Կոթիում վիրավորված Սուրեն Սեփխանյանի հետ: Ոտքից է վիրավորվել, ոսկորը չի վնասվել: Ասում էր՝ լավ է: Ինձ ասում էր՝ դուխդ չգցես,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը:

Read more: Սահմանային իրավիճակը սրվել է

18-09-2018

8  1Գլենդելում գողության կասկածանքով ձերբակալվել է 58-ամյա մի տղամարդ, երբ DNA-ի հետքերն են հայտնաբերել նրա տան խուզարկության արդյունքում։ Օշին Գրիգորյանը ձերբակալվել է հուլիսին 1900  Glencoe Way հասցեում գտնվող տունը կողոպտելու համար։ Ոստիկանության ներկայացուցիչ Թեհնի Լայթֆութի փոխանցմամբ, տանտերերը վերադարձել եւ տունը խառնված էին գտել, իսկ բազմաթիվ իրեր անհետացել էին։ Verdugo Regional Crime Lab-ը փորձաքննությամբ DNA հետքեր էին հայտնաբերել եւ դուրս եկել Գրիգորյանի հետքի վրա։ Նրա տանը նաեւ հերոին են հայտնաբերել։ Օշին Գրիգորյանին պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրել։ Հետաքննությունը շարունակվում է։ 

Read more: Գլենդելում հայ տղամարդու են ձերբակալել

28-07-2018

 

3  2Միացյալ Նահանգների նախագահ Դանըլդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտընը պատրաստ է մեծ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե Անկարան ազատ չարձակի տնային կալանքի տակ գտնվող ամերիկացի հոգեւոր հովվին։ -Միացյալ Նահանգները մեծ ծավալի պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ էնդրյու Բրանսընին երկար ժամանակ կալանքի տակ պահելու պատճառով, ով մեծ քրիստոնյա է, ընտանիքի մարդ եւ հրաշալի անձնավորություն, - գրել է Թրամփը Թուիթրի իր էջում։ Թուրքիայում ավելի քան երկու տասնամյակ աշխատած Բրանսընը ձերբակալվել է 2016 թվականին եւ մեկ տարի անց կալանավորվել՝ մեղադրվելով ահաբեկչության եւ լրտեսության մեջ հօգուտ այն խմբերի, որոնք, ըստ Անկարայի, մասնակցություն են ունեցել 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձին։ Հուլիսի 25-ին Բրանսընին կալանավայրից տեղափոխել են տնային կալանքի։ Պետքարտուղար Մայք Փամփեոն ասել է, որ տնային կալանքի տեղափոխումը բավարար չէ, եւ Բրանսընին պետք է թույլ տալ դուրս գալ Թուրքիայից:

Read more: Վաշինգտոնը պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ

18-09-2018

 

5  3Պարենի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկման վարչությունը հրապարակել է փաստաթուղթ, համաձայն որի` էլեկտրոնային ծխախոտները ճանաչվում են համաճարակաբանական սպառնալիք հանդիսացող ապրանքատեսակներից մեկը, եւ մինչ ուսումնասիրությունների ավարտը դրանց վաճառքը պետք է խստացվի կամ արգելելի։ 1300 մանրածախ առեւտրային ցանցեր արդեն ստացել են վաճառքի սահմանափակումների մասին ծանուցագիրը: Ամերիկայում էլեկտրոնային ծխախոտ արտադրողներն ու վաճառողները 60 օրվա ընթացքում պետք է ապացուցեն, որ էլեկտրոնային ծխախոտներն անվտանգ են եւ դրանց վաճառքը խստորեն համապատասխանում է ամերիկյան օրենքներին: Նման քայլի առողջապահության նախարարությունն ու այլ գերատեսչություններ դիմել են այն  պատճառով, որ դեռահասների շրջանում, որոնց տարիքը 18-ից ցածր է, լուրջ հիվանդացությունների թիվը գնալով ավելանում է: Էլեկտրոնային ծխախոտները երիտասադրները շատ հաճախ օգտագործում են մարեխունա ծխելու համար։

Read more: Կարող են արգելել էլեկտրոնային ծխախոտի վաճառքը

28-07-2018

1  2Նախագահ Դանըլդ Թրամփը մտադիր չէ վաղօրոք տեղեկատվություն հայտնել այն միջոցների մասին, որոնք պլանավորում է ձեռնարկել Իրանի դեմ: Այս մասին լրագրողներին հաղորդել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Հոգան Գիդլին: -Նախագահը պարզորոշ հասկանալ է տվել, թե ինքն ինչ դիրքորոշում ունի Իրանի, նրա գործունեության, առանձնապես միջուկային զենքի մշակման՝ նրա ջանքերի նկատմամբ: Գործարքն Իրանին չի խանգարել մշակելու միջուկային զենք,- նշել է Գիդլին: Նրա խոսքով՝ Թրամփը չի պատրաստվում առաջ ընկնել այն տարբերակների հարցում, որոնք քննարկվում են Իրանի նկատմամբ: Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել Թեհրանի վրա, որ փոխի նրա պահվածքը եւ նրան թույլ չտա միջուկային զենք ստանալ իր տնօրինության տակ: 

Read more: Սպիտակ տունն ընդդեմ Իրանի

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel