amga.tv

Switch to desktop Register Login

Թուրքիայում հայկական բեռնատար են թալանել

ber Թուրքիայում հանցախումբը Հայաստանից Նիդեռլանդներ ուղեւորվող հայկական բեռնատար է թալանել: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Քոջաելի քաղաքում, բեռնատարում եղել է 20 տոննա մոլիբդեն: Հանցախմբի անդամները ներկայացել են որպես ոստիկաններ, վարորդին դուրս բերել մեքենայից, կապկպել, ապա թալանել բեռնատարը: Հանցախումբը կազմված է եղել 7 անձից, որոնցից 4-ին հաջողվել է ձերբակալել: Տեղեկության համաձայն՝ ձերբակալության ժամանակ հանցագործներն արդեն հասցրել էին իրացնել գողոնի մի մասը՝ ձեռք բերելով ավելի քան 800 հազար դոլար: Հանցախմբում եղել են նաեւ Վրաստանի քաղաքացիներ: Թուրքական ոստիկանության տրամադրած տեսանյութում երեւում է, թե ինչպես են ոստիկանները ներխուժում կասկածյալների բնակարաններ ու նրանց գետնին պառկեցնելով՝ ձերբակալում։

Տարոն Մարգարյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում

10  1Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։ Այդ մասին քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողներին ասելէ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ պետի տեղեկացմամբ, քրեական գործով Մարգարյանը ունի վկայի կարգավիճակ: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավել են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը, ըստ մեղադրանքի, յուրացրել էր Երեւան հիմնադրամից: Արթուր Վանեցյանտ նշել է, թե այդ գումարներն այժմ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանումում են եւ ենթակա են վերականգման պետական բյուջե:

Last Updated on Friday, 21 September 2018 13:00

Hits: 3491

Read more: Տարոն Մարգարյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում

Քաղաքապետի ընտրությունները թեժ են անցնում

9  3Երեւանի քաղաքապետի ընտրությունները թեժ են անցնում, եւ արդեն հասել են անձնական վիրավորանքների մակարդակի։ Երեկ քարոզարշավի ժամանակ Բարգավաճ Հայաստանի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, թե իրենք ամեն օր Իմ քայլի քաղաքապետի թեկնածուին հրավիրում են բանավեճի, բայց փախչում է. -Գա, ինչ խոսա, վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի, տեսնենք՝ ինչպես ես լուծելու Երեւանի խնդիրներըԴուխ ունեք, տղամարդ եք ոչ թե ֆեյքերով, այլ եկեք կանգնեք այստեղ բանավիճենք,- ասել է Զոհրաբյանը։ Իմ քայլը դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն էլ պատասխանել է, թե պատրաստ է բանավիճել մրցակիցների հետ, սակայն բոլորի հետ միանգամից։ -մեր քաղաքական ուժ ելույթ է ունենում եւ անցկացնում է իր քարոզարշավը իր ոճով,- ասել է Մարությանն ու հավելել, թե առաջին իսկ օրվանից հայտարարել է, որ պատրաստ է բանավիճել. Բայց չեմ տալու նախապատվություն ինչ-որ ուժի: Մենք 12 թեկնածու ենք, ուստի ես ունեմ 11 օպոնենտ, եւ ես մեծ հաճույքով կգնամ բանավեճի, բայց բոլոր 11 օպոնենտների հետ:

Ելակների մեջ ասեղներ են հայտնաբերել

17 5Ավստրալիայում ելակների մեջ ասեղներ են հայտնաբերվել: Այդպիսի ելակ ուտելու պատճառով մի տղամարդ է հոսպիտալացվել: Ասեղներով ելակներ են գտել երկրի 6 նահանգներում: Խանութներից հետ են կանչվել ելակ մատակարարող մի քանի ընկերությունների խմբաքանակները: Անվտանգության նկատառումներով Նոր Զելանդիան դադարեցրել է Ավստրալիայից ելակի ներմուծումը: Իշխանությունները տեղի ունեցածն անվանել են նենգ ոճրագործություն եւ հարձակում հանրության վրա: Առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորել է նախքան ուտելը կիսել ելակներըՔուինսլընդի նահանգային կառավարությունը 72 հազար դոլար պարգեւ է խոստացել դեպքի առնչությամբ տեղեկատվություն տրամադրելու համար: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Առայժմ կասկածյալներ չեն հայտնաբերվել: Ելակ արտադրողները մտավախություն ունեն, որ այս միջադեպը բացասական ազդեցություն կարող է ունենալ ելակի արդյունաբերության վրա, որի ծավալը կազմում է տարեկան շուրջ 130 մլն ավստրալական դոլար:

Last Updated on Tuesday, 18 September 2018 11:29

Hits: 3351

Read more: Ելակների մեջ ասեղներ են հայտնաբերել

Ֆլորենսի զոհերի թիվն աճել է

1Հարավարեւելյան նահանգներում մոլեգնող Ֆլորենս փոթորկի զոհերի թիվը հասել է 31-ի։ Վիլմինգթոն ափամերձ քաղաքը ջրհեղեղի պատճառով լիովին արգելափակվել է: Շուրջ 120 հազար բնակչություն ունեցող քաղաքը զրկվել է էլեկտրականությունից: Վնասվել են հազարավոր տներ: Վտանգի բարձր աստիճանը պահպանվում է, քանի որ գետերը կարող են դուրս գալ հունից եւ ավելի մեծ հեղեղումներ առաջացնել: Ատլանտյան օվկիանոսի ավազանում մրրիկների սեզոնը սկսվում է հունիսին եւ շարունակվում մինչեւ նոյեմբերի վերջ: Հյուսիսային Քերըլայնայի ոստիկանությունը ձերբակալել է 5 ավազակների Ֆլորենս արեւադարձային փոթորկի պատճառով արտակարգ իրավիճակի ժամանակ խանութը թալանելու համար: Այս մասին գերատեսչության աշխատակիցները գրել են Twitter-ում: -Որոշ ժամանակ առաջ ոստիկանության սպաները ձերբակալել են 5 մարդու, ովքեր կոտրել են Հինգերորդ փողոցի եւ Դասըն փողոցի խաչմերուկում տեղակայված խանութը եւ թալանել այն: Նրանց կառաջադրվեն մեղադրանքներ, մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ,- հայտարարված է ոստիկանական բաժանմունքի սոցցանցում: Տեղի բնակիչները սուպերմարկետի մենըջըրներին նախազգուշացրել են կողոպուտի մասին: Նրանք որոշել են չմիջամտել տեղի ունեցածին եւ չհայտնել ոստիկանությանը: Այսպիսի գործերը դատարանները քննարկում են արագացված ընթացակարգով: Չնայած, որ փոթրկի ուժգնությունն աստիճանաբար նվազում է, այնուամենայնիվ այն շարունակում է բավական վտանգավոր մնալ: Նշվում է, որ Հյուսիսային ու Հարավային Քերըլայնա նահանգներում դեռ բարձր է ջրհեղեղների հավանականությունը եւ նախագահ Թրամփը շարունակում է հետեւել Ֆլորենս փոթորկին արձագանքելու պատրաստվածությունը: Բացի այդ, նախագահը նաեւ հեռախոսազրույց է ունեցել Մըրտըլ Բիչ եւ Նյու Բըրն քաղաքների քաղաքապետերի հետ եւ քննարկել փրկարարական աշխատանքները՝ խոստանալով ահապաղ օգնություն անհրաժեշտության դեպքում: Հյուսիսային Քերըլայնայի իշխանությունները երկյուղում են, որ առաջիկա օրերին նահանգում կարող է տեղի ունենալ ամենաընդգրկուն հեղեղումը նրա ողջ պատմության ընթացքում: Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ անձրեւների պատճառով։

Last Updated on Tuesday, 18 September 2018 11:14

Hits: 3123

Read more: Ֆլորենսի զոհերի թիվն աճել է

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version