amga.tv

Switch to desktop Register Login

Թուրքիայում խոշտանգում են հեղաշրջման մասնակիցներին

turk 5Amnesty International-ը ահազանգում է, որ Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվածները ենթարկվում են վատ վերաբերմունքի եւ կտտանքների: Կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք հավաստի աղբյուրներից տեղեկություն են ստացել այն մասին, որ ձերբակալվածների նկատմամբ անգամ սեռական բռնություններ են կիրառվում: Կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ Թուրքիայի պետական եւ ոչ պետական հաստատություններում կասկածյալներին ստիպում են մարմնի համար անհարմար եւ ցավ պատճառող դիրքերով մնալ մինչեւ 48 ժամ, ծեծում են, կտտանքների ենթարկում, բռնաբարում կոչ է արել Թուրքիային վերջ դնել այդ տգեղ գործողություններին եւ թույլ տալ անկախ դիտորդներին՝ մուտք գործել բոլոր հաստատություններ: Ի դեպ, թուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ: Դրանում նշված է, որ ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է գրեթե 8700 զինվորական, ինչը կազմում է բանակի թվակազմի 1.5 տոկոսը: Թուրքիայի զինված ուժերի հաղորդմամբ՝ հեղաշրջմանը մասնակից 8651 զինվորականները կապված են Ամերիկայում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հետ: Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ օգտագործվել է 3 նավ, 74 տանկ, 246 զրահատրանսպորտ, 3992 միավոր հրաձգային զենք: Բացի դրանից՝ գործարկվել է 35 ինքնաթիռ եւ 37 ուղղաթիռ:

Երեւանի Խորենացի փողոցում

timthumb-143Երեւանի Խորենացի փողոցում իրադարձություններն ընթանում են մարտաֆիլմի սցենարով։ Երեկ վիրավորված եւ հիվանդանոց տեղափոխված Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը վիրահատվել են։ Ըստ բժիշկների, նրանց վիճակը կայուն ծանր է։ Դա, սակայն, չի խանգարել Հայաստանի ապօրինի իշխանություններին մեղադրանք առաջադրել հոր եւ որդու դեմ։ Արամ Մանուկյանին արդեն իսկ կալանավորել են երկու ամսով եւ այդպես ծանր վիճակում տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։ Ոստիկանությունը նաեւ հայտարարեց, թե Պարեկապահայակային գնդում մնացած Սասնա ծռերը պատանդ են վերցրել չորս բժիշկների։ Ապատեղեկատվությունն արագ հերքվեց, Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց, որ բժիշկները պատանդ չեն, կարող են հեռանալ, եթե նոր բժիշկներ գնան գնդի տարածք եւ փոխեն հերթափոխին։ Ոստիկանությունն ամբողջ օրվա ընթացքում անօրինակ դաժանությունների էր անցել, խորենացի փողոցից բերման էին ենթարկում անխտիր բոլորին, անգամ պատահական անցորդներին, տարեց մարդկանց, սփյուռքահայերի։ Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին նաեւ հռչակավոր դերասանուհի Արսինե Խանջյանին՝ Ատոմ Էգոյանի կնոջը։ Նիկոլ Փաշինյանի միջամտությունն անգամ չօգնեց։ Ոստիկանությունը ձերբակալել եւ մեղադրանք է առաջադրել իրավապաշտպան Լեւոն Բարսեղյանին։ Հիմնադիր խորհրդարանի մեկ անդամի գրպանը զենք են գցել, նկարել եւ կալանավորել։ հարյուրից ավելի ակտիվիստների տեղափոխել են ներքին զորքերի զորամաս, պահել ժամերով եւ անգամ փաստաբան չեն տրամադրել։ Երեկոյան հուժկու ցույց է եղել Երեւանում․ Ցուցարարները ամբիոնից հեռացրել են Պարույր Հայրիկյանին եւ նախաձեռնող խմբի մյուս անդամներին՝ մեղադրելով վախկոտութայն մեջ, ապա երթով գնացել են խորենացի փողոց ու այնտեղ նստացույց են սկսել։ 

Last Updated on Thursday, 28 July 2016 17:26

Hits: 782

Read more: Երեւանի Խորենացի փողոցում

Պետդեպը զգուշացնում է Թուրքիայում ապրող ամերիկացիներին

4 mmՊետդեպարտամենտը Անկարայում եւ Ստամբուլում գտնվող ամերիկացի դիվանագետների ընտանիքներին խորհուրդ է տվել լքել Թուրքիան, ինչպես նաեւ զերծ մնալ երկրի հարավարեւելյան շրջաններ այցելությունից: Այս մասին նշված է արտաքին գերատեսչության կայքում այսօր տեղադրված հայտարարության մեջ: -Պետդեպարտամենտը շարունակում է հետեւել այդ իրադարձությունների՝ Թուրքիայում հեղաշրջման չհաջողված փորձի ազդեցությանը երկրի անվտանգության ընդհանուր վիճակի վրա եւ ամերիկյան քաղաքացիներին խորհուրդ տալիս վերանայել Թուրքիա այցելության պլանները,- ասված է կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Պետդեպարտամենտը կշարունակի ամերիկացիներին տեղեկացնել Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների կողմից սպառնալիքի աճի մասին: 

Դատել են Իսլամական պետությանն աջակցելու համար

5 lՕրենջ քաունթիի բնակիչը, որը փորձել էր մեկնել Սիրիա եւ միանալ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորմանը, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։ 22-ամյա Ադամ Դանդաչը, որին դատել են իսլամիստներին նյութական օգնություն ցուցաբերելու մեղադրանքով, ամբողջ կյանքում լինելու է ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Դատավոր Ջեյմս Սելնայի խոսքով, ամբաստանյալի արարքը վտանգավոր է եւ դատապարտելի։ Դանդաչը ձերբակալվել էր 2014թ. հուլիսի 2-ին, երբ Ջոն Ուեյնի օդանավակայանից փորձում էր թռչել Թուրքիա։ Հաջորդ տարվա օգոստոսին նա խոստովանել էր, ո եւս երկու փորձ է արել նախկինում։ Նա ստել էր ոստիկաններին իր փաստաթղթերի մասին, իբր անձնագիրը կորցրել է, սակայն Դանդաչի մայրը ոստիկաններին ասել էր, որ ինքն է խլել անձնագիրը, երբ իմացել է որդու մտադրության մասին։ 

Վիրավորվել են Պավել Մանուկյանն ու նրա որդին

Pavel 1Երեւանում փոխհրաձգություն է եղել, վիրավորվել են Սասնա ծռեր խմբի ղեկավար Պավել Մանուկյանն ու նրա որդին։ Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել է, թեր գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Նրա խոսքով, տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես եւ Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: -Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց,կատարվել են վիրահատություններ, որոնք տեւել են երկու ժամ։ Միկրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Արմեն Հովհաննիսյանը հայտնեց, որ Պավել Մանուկյանն ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքներով, աջ ազդոսկրի բազմաբեկոր կոտրվածքով։ Կատարվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, նաեւ ոսկրի ֆիքսացիա։ Այժմ Պավել Մանուկյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի հրազենային վնասվածքով։ Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, ոսկրերի ֆիքսացիա։ Պավել եւ Արամ Մանուկյանների վիճակը գնահատվում է ծանր, սակայն կայուն եւ վերահսկելի։ Նշենք, որ առավոտյան էլ ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ էին բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել էին Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել էին հիվանդանոց: Պետրոսյանին եւ Հարությունյանին վիրահատել են Էրեբունի հիվանդանոցում։ Ընդ որում, դիմակավորված ոստիկանները փակել են հիվանդանոցի հարկաբաժինը, թույլ չեն տվել նրանց հարազատներին եւ փաստաբաններին ներս մտնել։ Երկու ապստամբներին մեղադրանք է առաջադրվել, կալանավորել են եւ տեղափոխել են Դատապարտյալների հիվանդանոց։ Դրանից հետո առավոտյան ժամը 7-ի սահմաններում Արթուր Սարգսյան անունով մի երիտասարդ, իր անձնական օգտագործման մեքենան ամբօղջությամբ բեռնել էր սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասելէր ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա: Բարեբախտաբար Արթուրը ոչ մի վնասվածք չէր ստացել եւ բարեհաջող կերպով սնունդը տեղ էր հասցրել: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version