A+ A A-
15-06-2012

karkut 1karkut 4karkut 2Բեյսբոլի գնդակի մեծության կարկուտը հյուսիսային Թեքսասում լուրջ ավիրածություններ է գործել: Չորեքշաբթի օրը սկսված սարսափելի եղանակի պատճառով վնասվել են մեքենաների ապակիները եւ, ըստ նախնական հաշվարկների, Դալասին պատճառվել է մոտ երկու միլիարդ դոլարի վնաս: Երեք ժամ տեւած երկու հզոր փոթորիկները Դալասում արմատախիլ են արել ծառեր եւ վնասել են էլեկտրալարերը։ Տարերքի պատճառով մոտ 6 հազար տներ մնացել են առանց էլեկտրականության: Southwestern Insurance Information Service-ի տվյալներով, իրենք կարող են մինչեւ 2 միլիարդ դոլարի ապահովագրական հայտեր ստանալ մեքենաների սեփականատերերից, քանի որ կարկուտը մոտ 60 հազար մեքենա է վնասել:  Անցած տարի Թեքսասում ամենաշատ թվով փոթորիկներն էին եղել, 741 կարկուտ էր գրանցվել: 

Read more: Կարկուտն ավիրածություններ է գործել Թեքսասում

15-06-2012

colo 1Ավելի քան 1300 մարդ է մոբիլիզացված Կոլորադոյի նահանգում մոլեգնող բնական հրդեհների մարման համար: Ինչպես հաղորդել են տեղական իշխանությունները, կրակը, որի առաջին օջախները հայտնվել Էին գրեթե մեկ շաբաթ առաջ, ոչնչացրել է արդեն շուրջ 200 քառակուսի կիլոմետր անտառահանդեր եւ առնվազն 30 կառույց: Հրշեջներին օգնում են ԱՄՆ-ի ազգային գվարդիայի մարտիկները: Ըստ իշխանությունների գնահատումների՝ առայժմ հաջողվել է կրակը մարել աղետի գոտու սոսկ 10 տոկոսը կազմող տարածքում: ԱՄՆ ներքին գործերի նախարար Քեն Սալազարը հայտնել է, որ տարերքի դեմ պայքարելու համար ակտիվորեն օգտագործվում են հանդիպական հրկիզումը եւ օդուժը: Ավիատեխնիկայի բոլոր կարողությունների օգտագործման հնարավորությունները սահմանափակ են, քանի որ անտառային հրդեհներ են մոլեգնում նաեւ արեւմուտքում՝ Յուտայի, Նեւադայի, Նյու Մեքսիկոյի եւ Կալիֆոռնիայի նահանգներում: Կոլորադոյի նահանգում կրակի տարածմանը նպաստում է չոր եւ քամոտ եղանակը: Ըստ տեղական իշխանությունների գնահատման՝ տարերքի դեմ պայքարելու համար արդեն ծախսվել է 4,2 միլիոն դոլար:  

Read more: Կոլորադոյում հրդեհի մակերեսը շարունակում է մեծանալ

15-06-2012

mosc 13Մոսկվայի մարզի Պուշկինի քաղաքային դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել կողոպուտի նպատակով իր ուղեւորներին թունավորած տաքսու վարորդ Արմեն Փանոսյանին: Քննության համաձայն` 2011թ.-ի փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում Փանոսյանն իր ուղեւորներին հյուրասիրել է հոգեմետ դեղով ալկոհոլային խմիչքներ, իսկ երբ նրանք կորցրել են գիտակցությունը, թալանել է նրանց: Իր առաջին զոհին Փանոսյանը թողել է գերեզմանատանը` առանց վերնաշապիկի` չնայած ցուրտ եղանակին: Տուժածը ցրտահարությունից մահացել էր: Երկու այլ տուժածներ մահացել էին հոգեմետ դեղերից թունավորման հետեւանքով: Մեկ ուղեւորի նա թողել է ջրամբարի մոտ, վերջինս էլ, լինելով հոգեմետ դեղերի ազդեցության տակ, ընկել է ջրամբարն ու խեղդվել: Քննելով քրեական գործի նյութերը` դատարանը Փանոսյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատարանը նաեւ պարտավորեցրել է տաքսիստին զոհերի ընտանիքներին վճարել 700 հազ ռուբլի փոխհատուցում, 2.5 մլն էլ` բարոյական վնասի համար:  

Read more: Ռուսաստանում դատեցին հայ տաքսիստին

15-06-2012

turq 13Թուրքիայի քաղաքացին Ուգանդայում բռնաբարել է ամերիկացի դիվանագետին, տեղեկացնում է թուրքական Վաթան պարբերականը: Գործարար Էրգրյուլ Օնդերն ապրիլի 29-ին ընկերների հետ խնջույք է կազմակերպել Կամպալա քաղաքի բարերից մեկում: Նույն վայրում է եղել նաեւ ամերիկացի դիվանագետը: Երբ բոլորն արդեն թունդ հարբած են եղել, թուրք տղամարդն ամերիկուհուն տարել է սենյակներից մեկը եւ բռնաբարել: Ապա նա կնոջը հետ է վերադարձրել բար եւ դիմել փախուստի: Ամերիկացի դիվանագետն ուշքի գալով ոստիկանության է դիմել: Օնդերին հաջողվել է ձերբակալել. նա այժմ կկանգնի ուգանդական դատարանի առաջ:  

Read more: Թուրքիայի քաղաքացին բռնաբարել է ամերիկյան դիվանագետին

15-06-2012

charenc 12Այսօր ժամը 19.40-ի սահմաններում Ոստիկանության Չարենցավանի բաժնից հայտնել են Կոտայքի մարզի փրկարար ծառայություն, որ Չարենցավանից դեպի Ալափարս տանող ճանապարհի ձախ հատվածում դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված, իսկ այժմ չգործող կաթսայատանը պայթյուն է եղել, եւ փլատակների տակ մահացած մարդ կա: Ժամանած փրկարարները փլատակների տակից դուրս են բերել երիտասարդի մարմնի մի մասը եւ այն շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Կոտայքի մարզի դիահերձարան: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում գտնվել է մարմնի մյուս կտորները: Դժբախտ պատահարի հետեւանքով մահացածը Չարենցավան քաղաքի բնակիչ 23-ամյա Հովհաննես Բաբայանն էր, ով փորձում էր մի քանի հոգու հետ կաթսայատան ապամոնտաժման աշխատանքներ իրականացնել: Եթե կաթսայատան ապամոնտաժման աշխատանքների ժամանակ պահպանվեին անվտանգության կանոնները, ապա ողբերգություն չէր լինի: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում:  

Read more: Չարենցավանում պայթյունից մարդ է զոհվել

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel