A+ A A-
19-06-2012

M 8  Մալիբուի 28-ամյա բնակչին կալանավորել են դեռահասի առեւանգման մեղադրանքով: Նա 17-ամյա աղջկան առեւանգել էր դպրոցի ճանապարհին: Ոստիկանության փոխանցմամբ, Ալեքսիս Ֆենտոզզին հունիսի 12-ին, վաղ առավոտյան ներխուժել է զոհի մեքենան, եւ փորձել առեւանգել աղջկան: Նա մի քանի պտույտ է արել, ապա կանգնել լիցքավորման կայանում: Այդ ժամանակ աղջկան հաջողվել է ասել կատարվածի մասին անցորդներից մեկին, ով էլ ոստիկանություն է զանգահարել: Ալեքսիս Ֆենտոզզին փախուստի է դիմել, սակայն ձերբակալվել է ոստիկանների կողմից: Կասկածյալին առաջադրվել է առեւանգման, ավտոմեքենայի գողության, վանդալիզմի, երեխայի նկատմամբ բռնության եւ փախուստից փախչելու մեջ: Դատարնը վճռել է նրա նկատմամբ 2 մլն դոլարի գրավի վճիռ կայացնել:

Read more: Մալիբուի բնակչին ձերբակալել են առեւանգման համար

19-06-2012

wii 1Հյուսիսային Կալիֆոռնիայի բնակիչը փրկվել է, երբ նրա 50 ոտնաչափ երկարությամբ առագաստանավին էր բախվել մի հսկա կետ, Մեքսիկայի ափերից 40 մղոն հեռավորության վրա: Բախման հետեւանքով նավի սարքավորումները փչացել էին եւ այն անուժ նավարկում էր Խաղաղ օվկիանոսի ջրերում: Դեպքը տեղի էր ունեցել նախորդ շաբաթվա վերջին: 67-ամյա Մաքս Յանգը, ով Սակրամենտոյի ավագ դպրոցներից մեկի ուսուցիչ է, ակտիվորեն սկսել էր պոմպերի միջոցով ջուր հավաքել, որպեսզի բաց օվկիանոսում ծարավից չմեռնի: Նա նաեւ ակտիվացրել էր արտակարգ դրությամբ ռադիոփարոսը, որի շնորհիվ էլ առափնյա պաշտպանության ծառայությանը հաջողվել էր պարզել նրա տեղն ու հայտնաբերել նավաբեկյալին: Առափնյա պաշտպանության ծառայության ներկայացուցիչ Պամելա Բոհլենդը նշել է, որ իրենց հաջողվել է պարզել Յանգի նավի գտնվելու վայրը միայն շնորհիվ նավի վրա առկա ազդանշանային հակամարգի, այլապես ամեն ինչ կարող էր ավարտվել ողբերգությամբ: Առափնյա պաշտպանության ծառայությունը նաեւ օգնություն է խնդրել Օշըն վըրգո պանամական նավից: Նավը դեպքի վայրից ընդամենը 60 մղոն հեռավորության վրա է եղել եւ արձագանքել է օգնության ազդանշանին: Օգնության էր մեկնել նաեւ Սակրամենտոյից HC-130 Hercules ուղղաթիռը, որը ուղղություն է ցույց տվել: Պանամական նավը իր տախտակամած է վերցրել Մաքս Յանգին եւ նրան տեղափոխել Էմըրվիլլ: Փրկության ժամանակ Մաքս Յանգը բաց ծովում նավարկում էր արդեն 30 օր:  

Read more: Փրկարարները փրկել են նավաբեկյալին

19-06-2012

vt 4 Valley Glen-ում խոշոր վթար է եղել վեց մեքենաների մասնակցությամբ: Միջադեպի հետեւանքով երեք մարդ տեղափոխվել է հիվանդանոց, ընդ որում մի կին գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հրշեջները ահազանգ են ստացել առավոտյան ժամը 7:23-ին, որ Victory Boulevard-ի եւ Whitsett Avenue-ի խաչմերուկում շղթայական վթար է եղել: Հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բրայըն Համֆրին նշել է, թե վիրավոր կինը եղել է սպիտակ սեդանով: Եւս երկու տղամարդ ավելի թեթեւ վնասվածքներ են ստացել: Մի քանի մարդ էլ հրաժարվել են բժշկական օգնությունից: Ոստիկանության տվյալներով, վթարի պատճառը մեքենաներից մեկն է, որ դուրս է եկել հանդիպակաց ուղեգոտի եւ բախվել մի մեքենայի, որին էլ բախվել են չորս այլ տրանսպորտային միջոցներ: Վթարի հետեւանքով տեւական ժամանակով փակվել են ճանապարհի երկու հատվածներն էլ, իրավապահները հետաքննություն են սկսել` պարզելու դեպքի հանգամանքները:

Read more: Խոշոր վթար Վյալի Գլենում

19-06-2012

bo 5Յուտայից Փարիզ մեկնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոլթ-Լեյք-Սիթիի օդանավակայանում: Delta Flight ավիաընկերության Boeing-ի վերելքը սկսվել է ըստ ժամանակացույցի, սակայն արդեն թռիչքի առաջին րոպեներից խնդիրներ են ծագել, ինքնաթիռի անիվներից մեկի դողը պայթել է: Boeing-ը ստիպված է եղել երկու ժամ պտտվել օդում` վառելիքը ծախսելու նպատակով, եւ միայն դրանից հետո կարողացել է հանգիստ վայրէջք կատարել: Ինքնաթիռում 198 ուղեւորներ են եղել, որոնց տեղափոխել են օդանավակայան, մինչ սպասարկման ծառայությունները վերանորոգում են իրականացրել: Թիվ 89 չվերթի Boeing 767ER-300 ինքնաթիռը շարունակել է ճանապարհը եւ բարեհաջող վայրէջք կատարել Փարիզի Շառլ դե-Գոլ օդանավակայանում:  

Read more: Հարկադիր վայրէջք Յուտայում

19-06-2012

G20 1Մեքսիկայի Լոս Կաբոս առողջարանային քաղաքում ընթանում Է Մեծ Քսանյակի գագաթնաժողովը: Գագաթնաժողովի գլխավոր թեման եվրոյի գոտու ճգնաժամն Է: Մասնակիցներից շատերը կտրուկ արտահայտություններով դատապարտել են ճգնաժամի դեմ մղվող պայքարում եվրոգոտու երկրների անվճռականությունը: G-20-ի ղեկավարները կոչ են արել Եվրոպայի երկրներին շտապ միջոցներ ձեռնարկել եվրոգոտու ճգնաժամը հաղթահարելու համար: Գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Բարաք Օբաման, որոնք համատեղ հայտարարություն են ընդունել:Վեց էջանոց փաստաթուղթը, մասնավորապես, բովանդակում է երկու երկրների դիրքորոշումները տարածաշրջանային այնպիսի հիմնախնդիրների նկատմամբ, ինչպիսիք են Սիրիան, Իրանը, ԿԺԴՀ-ն եւ Աֆղանստանը: Այսպես, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներն ընդգծել են Սիրիայի ժողովրդին իր հետագա զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը: Երկու երկրների ղեկավարները նաեւ Թեհրանից պահանջել են ամբողջովին կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ ՄԱԳԱՏԷ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները: Պուտինը եւ Օբաման պայմանավորվել են շարունակել համատեղ ջանքերը՝ Կորեական թերակղզու միջուկազերծման հասնելու համար: Ինչ վերաբերում Է Աֆղանստանին, ապա երկու երկրների ղեկավարները հավաստել են պատրաստակամությունն օժանդակելու այդ երկրում ահաբեկչության եւ թմրամաքսանենգության դեմ պայքարին: Հակահրթիռային պաշտպանության ոլորտում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը համաձայնության են հասել շարունակելու երկխոսությունը, չնայած տարաձայնություններին:  

Read more: Մեքսիկայում ընթանում է Մեծ Քսանյակի գագաթնաժողովը

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel