amga.tv

Switch to desktop Register Login

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին

gor 7Գողության մեջ կասկածվող երեք անձինք այսօր առավոտյան հանձնվել են ոստիկանությանը, երբ ներխուժել էին Burlington Coat Factory եւ պատանդ վերցրել առվազն վեց աշխատակիցների: 3150 W. Imperial Highway հասցեում գտնվող ընկերության աշխատակիցը ժամը 7:10-ին զանգահարել էր 911 եւ հայտնել, որ դիմակավորված անձինք մտել են հանրախանութի տարածք: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հատուկ ուժեր են հրավիրել, իսկ բանակցողները կասկածյալների հետ խոսել են հեռախոսով: Հանցագործներն ասել են, որ պատրաստ են հանձնվել, սակայն չեն կարողանում բացել ապակե դուռը: Ի վերջո ոստիկանները կոտրել են ապակին եւ ձեռնաշղթաներ հագցրել բոլորին: Այնուհետ հարցաքննել են նրանց եւ պարզել, թե ովքեր են երեք կասկածյալները: Առավոտյան ժամը 9:30-ին տարածքն արդեն մաքրված է եղել, իսկ հարնախանութը անցել է սովորական աշխատանքային մթնոլորտին:

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

inqn 6Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Լուիզիանայում` հայտնվելով ուժեղ մրրկայնության գոտում: Միջադեպի հետեւանքով 5 մարդ տեղափոխվել է հիվանդանոց: United Airlines ավիաընկերության Հյուսթոն-Նյու Յորք չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լուիզիանայի Lake Charles օդանավակայանում: Ինքնաթիռը հայտնվել է ուժգին մրրկայնության գոտում, եւ ստիպված է եղել շրջվել ու վայրէջք կատարել: Boeing-ում 76 ուղեւոր, 2 օդաչու եւ անձնակազմի 3 այլ անդամներ են եղել: Ընդհանուր առմամբ հիվանդանոց է տեղափոխվել 5 մարդ որոնցից 3-ը եղել են բորտուղեկցորդներ: Երբ տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, չվերթը շարունակվել է, եւ ինքնաթիռը երեկ երեկոյան վայրէջք է կատարել Նյու Յորքի օդանավակայանում:

Last Updated on Friday, 15 June 2012 03:29

Hits: 1055

Read more: Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Դենի Թարքանյանը հաղթել է փրայմերիզներում

tarkh  3 Հայազգի գործարար Դեննի Թարքանյանը հաղթել է ԱՄՆ Կոնգրեսի` Նեւադա նահանգի ներկուսակցական նախնական ընտրություններում` փրայմերիզում: Դժվար հաղթանակ տարած հանրապետական Թարքանյանը նոյեմբերին մրցելու է Նեւադայի 4-րդ ընտրատարածքում դեմոկրատ Սթիվեն Հորսֆորդի հետ: Համընդհանուր ընտրությունները կարող են Թարքանյանի համար էլ ավելի դժվար ընթանալ, քանի որ ընտրատարածքն ավելի շատ աջակցում է դեմոկրատներին: Մի քանի հանրապետականներ այս տարածքում դուրս են եկել պայքարից` այն համարելով անհույս: Այդուհանդերձ, Թարքանյանը չի կորցնում հույսը եւ մտադիր է ընտրության դեպքում դառնալ կոնգրեսում հայկական լոբբիի գործուն ներկայացուցիչ` աշխատելով ամերիկահայերի համար կարեւոր հիմնախնդիրների ոլորտում:

Պայթյուն Լոս Անջելեսում

blust 4Բենզինի տարայի պայթյունի հետեւանքով Լոս Անջելեսի կենտրոնից հարավ ընկած տարածքում մեկ մարդ զոհվել է, եւս երեքը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պայթյունը տեղի է ունեցել երեկ երեկոյան, ավտոպահեստամասերի խանութի տարածքում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից մեկ մղոն հեռավորության վրա: Հարեւան խանութի սեփականատերը հայտնել է, որ պայթյունը չափազանց հզոր է եղել, եւ անգամ թավցել է, որ շենքն ուր որ է` կփլվի: Մոտ 20-ամյա երկու կանանց եւ երկու տղամարդու ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Վիրավորներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մյուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կալիֆոռնիայի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Մարիո Ռուեդան հայտնել է, որ դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում, իրավապահները չեն բացառել միտումնավոր պայթեցման հնարավորությունը: Խանութի տարածքը զգալիորեն վնասվել է:  

Last Updated on Friday, 15 June 2012 03:18

Hits: 1037

Read more: Պայթյուն Լոս Անջելեսում

Մորնինգսթարի հարցը լսել են Սենատում

mor 2Բարաք Օբամայի կողմից Ադրբեջանի դեսպանի պաշտոնի համար առաջադրված թեկնածուն՝ Ռիչարդ Մորնինգսթարը, երեկ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Բաքվի եւ Արեւմուտքի կապերը պետք է խորանան խողովակաշարերից անդին։ Դեսպանի թեկնածուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հսկայական շեղող հանգամանք է որակել։ Նա նաեւ ասել է, որ Վաշինգտոնը պետք է զգուշորեն գործի, որպեսզի թույլ չտա Ադրբեջանին զենքի հնարավոր վաճառքների արդյունքում խախտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված ռազմական հավասարակշռությունը։ Պատասխանելով սենատոր Մենենդեսի հարցին, նա նշել է, որ անձամբ է հետաքննություն անելու Ջուղայում հայկական հուշարձանների ոչնչացման կապակցությամբ: Մորնինգսթարի թեկնածությունը պետք է նախ հաստատվի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից, որից հետո նրա նշանակման հարցը քվեարկության կդրվի Սենատի լիագումար նիստում։

Last Updated on Friday, 15 June 2012 03:24

Hits: 1022

Read more: Մորնինգսթարի հարցը լսել են Սենատում

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version