A+ A A-
22-06-2012

jak 1Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերին պատկանող փոխադրական ինքնաթիռն այսօր ընկել է այդ երկրի մայրաքաղաքի՝ Ջակարտայի բնակելի թաղամասերի վրա: Նախնական տեղակատվության համաձայն՝ ուսումնավարժական թռիչք կատարող ինքնաթիռում յոթ մարդ է եղել: Ամենայն հավանականությամբ նրանք բոլորն Էլ զոհվել են: Աղետի վայր են ժամանել հրշեջներն ու բժիշկները: Տեղական հեռուստատեսությունը կրակով բռնկած շենքերի կադրեր է ցուցադրում, որոնցից երկինք է ձգվում թանձր սեւ ծխի սյունը: Ականատեսների գնահատումների համաձայն՝ ինքնաթիռն ընկնելիս հարվածել է 6-8 շենքի: Ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հալիմ Պերդանակուսումա օդանավակայանից ոչ հեռու, ուղիղ փողոցում` մխրճվելով շենքերի մեջ: Ինդոնեզական օդուժի պաշտոնական ներկայացուցչի տեղեկացմամբ` զոհվել է 10 մարդ` 7 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը եւ 3 բնակիչ: Զոհվածներից մեկը փոքրիկ երեխա է: Ականատեսների հաղորդմամբ` ավելի քան ութ ժամ հրշեջները չեն կարողացել մարել դեպքի վայրում առաջացած կրակը:

Read more: Ինդոնեզիայում ինքնաթիռն ընկել է տների վրա

22-06-2012

hars 2Ազգային Ժողովի պատգամավոր, Նեմեց Ռուբո մականունով հայտնի Ռուբեն Հայրապետյանին պատկանող Հարսնաքար ռեստորանում բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու գործով արդեն ձերբակալվել է 7 մարդ, թեեւ չի բացառվում, որ այլ ձերբակալություններ էլ լինեն: Ոստիկանության արագ հակազդման բաժնի աշխատակիցները Քննչական գլխավոր վարչություն են տեղափոխել կասկածյալներին, որոնց հետ առերեսում է կատարվել: Ձերբակալվածները Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող Հարսնաքար ռեստորանային համալիրի աշխատակիցներ են եւ նրա անձնական թիկնազորից: Նրանք են Դավիթ Ադամյանը, Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը, Դավիթ Հայրյանը եւ Նորայր Հայրապետյանը: Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, իսկ վաղը քննչական մարմինը կդիմի դատարան` կալանք կիրառելու համար: Հիշեցնենք, որ, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում Հարսնաքար ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում:  

Read more: Հարսնաքարի դեպքով յոթ մարդ են ձերբակալել

22-06-2012

ob 1Հունիսի 15-18-ն ընկած ժամանակահատվածում Bloomberg գործակալության անցկացրած համազգային սոցհարցման արդյունքում պարզվել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը 13 տոկոսով գերազանցում է նրա գլխավոր մրցակից Միթ Ռամնիի վարկանիշին: Հարցման արդյունքները վկայում են, որ Օբաման, ի տարբերություն ընտրողների 40 տոկոսի հավանությանն արժանացած Ռամնիի, իր 53 տոկոսով նախագահական հեռակա պայքարի առաջատարն է: Ռամնիին սատարողներից ընդամենը 1/3-րդն է ընդունել, որ իրենց նախընտրած թեկնածուն ի վիճակի է լուծել թե ներքին, թո արտաքին քաղաքականությունում առկա խնդիրները: Մինչդեռ Օբամայի դեպքում այդ կարծիքին է նշված 53 տոկոսի ճնշող մեծամասնությունը: Այս հարցումը միակն է առայսօր, որ գործող նախագահի հարցում նման բարձր վարկանիշ է արձանագրել: Ավելի վաղ անցկացվածները փաստում են, որ Օբաման գերազանցում է Ռամնիին ընդամենը 2-ից –3 տոկոսով:  

Read more: Օբաման զգալի գերազանցում է Ռոմնիին

22-06-2012

hold 1ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը առաջարկել է ընդհանուր քվեարկության դնել մի որոշում, որով գլխավոր դատախազ Էրիկ Հոլդըրը մեղադրվի Կոնգրեսի նկատմամբ հարգանք չդրսեւորելու մեջ: Associated Press-ի փոխանցմամբ, որոշման օգտին արտահայտվել է հանձնաժողովի 23 անդամ, դեմ՝ 17-ը: Կոնգրեսը Հոլդըրին մեղադրում է, որ նա ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունից թաքցրել է Fast and Feries գործողությանը վերաբերող փաստաթղթերի մի մասը, որի ընթացքում ամերիկացի գործակալները միտումնավոր զենք են վաճառել մեքսիկացի ելուզակներին՝ պարզելու համար ԱՄՆ-ի սահմանով զենքի մաքսանենգության ուղիները: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ մտադիր է օգտագործել իր հատուկ արտոնությունն այդ փաստաթղթերի գաղտնիությունը պահպանելու համար: Նշվում է, որ Օբաման իր նախագահության օրոք այս հնարավորությունը կօգտագործի առաջին անգամ: Հանրապետականներն, իրենց հերթին, պահանջում են փաստաթղթերի հրապարակում՝ ենթադրելով, որ դրանք բովանդակում են նախագահի վարչակազմին վարկաբեկող տեղեկություններ, եւ որ Օբաման դրանք թաքցնում է, քանի որ այդ փաստաթղթերը կարող են իրեն վնասել նախագահական ընտրությունների նախաշեմին: Նշված գործողության ընթացքում վաճառվել է ավելի քան երկու հազար միավոր զենք: 2010թ. դեկտեմբերին այդ կերպ վաճառված զենքով սպանել են ամերիկացի սահմանապահի:

Read more: Հոլդերին մեղադրում են Կոնգրեսին չհարգելու մեջ

21-06-2012

ha 338-ամյա Մհեր (Մայք) Հակոբյանը եւ նրա 31-ամյա կինը՝ Նատալյա Մուրավյովան ձերբակալվել են Լոս-Անջելեսում՝ միջազգային մարմնավաճառության ցանցի կազմակերպման, Ռուսաստանից ու Արեւելյան Եվրոպայից աղջիկներ առաքելու մեղադրանքով: KTLA-ի փոխանցմամբ, Ռուսաստանից ԱՄՆ տեղափոխված ամուսիններին պաշտոնապես կավատության մեղադրանք է առաջադրվել: Բացի Հակոբյանից եւ Մուրավյովայից կասկածվում է նաեւ Մհերի նախկին կինը՝ Ալլա Կասսիանովան, ով ամերիկյան իրավապահ մարմինների տեղեկությամբ՝ կարողացել է լքել երկիրը՝ մինչ ոստիկանները հասցրել են ձերբակալել հանցավոր ցանցի բոլոր կազմակերպիչներին: Եթե Լոս-Անջելեսի դատարանը բավարարի բոլոր մեղադրանքները, ապա նրանց սպառնում է 5 տարի ազատազրկում: Ինչպես պարզվել է հետաքննության արդյունքում, համաձայնության գալուց հետո, հանցագործները տոմսեր էին գնում մարմնավաճառուհիների համար եւ բացատրում, թե ինչպես կարելի է ստանալ ԱՄՆ-ի վիզա՝ հեշտացված ծրագրով: Տվյալ գործով քննությունը մեկնարկել է 2011թ. սեպտեմբերին, երբ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանի մաքսային ծառայությունը հարցաքննեց երկու կասկածելի կանանց Լատվիայից: Նրանց արգելվել էր մուտք գործել երկիր, իսկ ոստիկանությունը տեղեկություններ էր ստացել, որ մուտքի փաստաթղթերի ձեւակերպմամբ զբաղվել է Մհեր Հակոբյանը:  

Read more: Հայ ընտանիքը մեղադրվում է մարմնավաճառության ցանց ստեղծելու մեջ

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel