A+ A A-
23-06-2012

hot 1Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մոտակայքում, Քարղա լճի մոտ գտնվող հյուրանոցներից մեկի ուղղությամբ թալիբների կողմից իրականացված գրոհի պատճառով զոհվել է առնվազն 18 մարդԻշխանությունների համաձայն, Սփոժմանի հյուրանոցի այսօր առավոտյան ավարտված՝ 12 ժամ տեւած գրոհի ընթացքում զոհվել է հյուրանոցի երեք պահակ, ոստիկանության ծառայող եւ քաղաքացիական 12 անձ: Ձերբակալվել են  հինգ ահաբեկիչներ: Թալիբների գրոհայիններն ու ինքնասպան ահաբեկիչները պատանդ էին վերցրել քաղաքացիական անձանց, ներառյալ կանանց եւ երեխաների: Մինչեւ գրոհի ավարտը Աֆղանստանի անվտանգության ուժերն ազատ են արձակել պատանդ վերցրած 35 անձանց: Անվտանգության ուժերի կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում ոչնչացվել են հյուրանոցի գրոհն իրականացրած բոլոր զինյալները: Թալիբների խոսնակի համաձայն, թալիբները պատասխանատվություն են ստանձնել այս հարձակման համար, որի թիրախը եղել է օտարերկրացիների կողմից օգտագործվող հյուրանոցը: Երկրի ոստիկանությունը հայտնել է, որ նռնակներով եւ Կալաշնիկովի ինքնաձիգներով զինված թալիբների զինյալները հարձակում են կատարել Քարղա լճի ափին գտնվող հյուրանոցի վրա, որտեղ բազմաթիվ հյուրեր եւ ընտանիքներ հավաքվել էին՝  խնջույք անցկացնելու համար

Read more: Թալիբները գրավել էին հյուրանոցը

23-06-2012

bol 1Բոլիվիայի ոստիկանության էլիտար ջոկատի շուրջ 40 աշխատակիցներ գրավել են նախագահական պալատից 100 մետր հեռավորության վրա գտնվող զորամասերը: Հատուկջոկատայինների հետ ապստամբությանը մասնակցում են նաեւ նրանց կանայք: Ոստիկաններն այսօր գրավել եւ բառացիորեն ավիրել են Լա-Պասում հետախուզության ծառայության շենքը: Ականատեսների վկայությամբ, ոստիկանները շենքից հանել եւ այրել են հետախուզության ծառայության ողջ թղթային արխիվը, նաեւ կոտրել են համակարգիչները: Այդ շենքում է գտնվում Ինտերպոլի գրասենյակն ու ոստիկանների կարգապահական տրիբունալը, որոնք եւս տուժել են: Այս ամենը տեղի է ունեցել նախագահական նստավայրից 100 մետր հեռավորության վրա: Խռովությունը բարձրացրել են ոստիկանության մարտավարական-օպերատիվ ջոկատի աշխատակիցները: Հատուկջոկատայինները բողոքում են, որ իրենց նվազագույն աշխատավարձը 178 դոլար է: Ընդ որում, զինվորականները, նրանց խոսքերով, երկու անգամ ավելի են ստանում: Ապստամբները փակել են նախագահական պալատ տանող ճանապարհը: Այս պահին երկրի նախագահ Էվո Մորալեսը գտնվում է Ռիո դե Ժանեյրոյում: Զորամասերի գրավումը չորեքշաբթի սկսված ոստիկանության համազգային բողոքի ակցիայի գագաթնակետն է: Բացի վարչական մայրաքաղաք Լա Պասից, խռովություններ են սկսվել նաեւ Սուկրեում, Օրուրոյում, Պոտոսիում, Կոչաբամբայում եւ Սանտա Կրուզում:  

Read more: Բոլիվիայի ոստիկաններն ապստամբել են

23-06-2012

flo 3Մինեսոտայում վերջին օրերին մոլեգնում է տարերքը, նահանգի զգալի հատվածը հայտնվել է ջրի տակ: Տարերքից ամենաշատը տուժել է Դըլութ քաղաքը, որ գտնվում է Վերին լճի ափին: Հորդառատ անձրեւները հանգեցրել են սողանքների տասնյակ տների բնակիչների տարհանել են: Պաշտոնյաների խոսքով, վերջին անգամ քաղաքը նման տարերքի բախվել էր 1972թ.: Միայն վերջին մեկ օրում քաղաքի վրա մինչեւ 23 սմ տեղումներ են գրանցվել: Փողոցները բառացիորեն վերածվել են գետակների: Ջրի տակ է մնացել տեղական հայտնի կենդանաբանական այգու մեծ մասը: Տարերքի պատճառով սատկել են գազանանոցի տասնյակից ավելի կենդանիներ, որոնք անտեր էին մնացել: Ջրհեղեղից հետո գազանանոցից փախել են մի սպիտակ արջ եւ երկու ծովարջեր, որոնց սակայն բռնել եւ տեղափոխել են գազանանոց: Ոստիկանությունն առայժմ տեղեկություններ չունի տարերքի պատճառով տուժածների մասին: Տարհանվածներին տեղափոխել են հատուկ ստեղծված ապաստարաններ: Դըլութի քաղաքապետը արտակարգ դրություն է մտցրել, իսկ Մինեսոտայի նահանգապետ Մարկ Դեյթընի խոսքով, ջրհեղեղները նահանգին արդեն մոտ 80 մլն դոլարի վնաս են հասցրել:

Read more: Մինեսոտայում հեղեղներ են

23-06-2012

gus 1Մեքսիկայի ծովային հետեւակը ձերբակալել է ամենահայտնի թմրաբարոնի` Խոակին Էլ Չափո Գուզմընի որդուն` Հեսուս Ալֆրեդո Գուզմըն Սալազրին: 26-ամյա Գուզմընը, ներկայումս գլխավորում էր Սինալոա թմրակարտելը: Նրա ձերբակալության ժամանակ մեծ քանակությամբ զենք, գումարներ, մի քանի ավտոմեքենաներ եւ անձը հաստատող բազմաթիվ փաստաթղթեր են հայտնաբերվել: Նրա հետ միասին ձերբակալվել է կարտելի անդամներից եւս մեկը: ԱՄՆ մի քանի նահանգներում Հեսուս Գուզմընին հետախուզում էին հայտարարել, նրան, ինչպես եւ հորը մեղսակից են համարում թմրանյութերի առաքման մեջ: 2011թ. դեկտեմբերից մեքսիկական իշխանությունները ոչնչացրել են Էլ Չափոյի կարտելի 12 ազդեցիկ դեմքերի: 1993թ. Խոակին Գուզմընը ձերբակալվել էր եւ դատապարտվել 20 տարվա ազատազրկման, սակայն կարողացել էր փախուստի դիմել 2001թ., երբ իմացել էր, որ իրեն հանձնելու են ԱՄՆ-ին: Էլ Չափոյի ունեցվածքը գնահատվում է մոտ 5 մլրդ դոլար: Մայիսին ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ էին մտցրել նրա երկու որդիների Իվանի եւ Օվիդիոյի դեմ: Գուզմընի որդիները պաշտոնապես մտցվել են ԱՄՆ թմրավաճառների ցանկում:  

Read more: Ձերբակալել են Էլ Չափոյի որդուն

23-06-2012

pul 3 Ինդիանապոլիս քաղաքում ավելի քան 70 մարդ, այդ թվում` երեխաներ են հոսպիտալացվել հասարակական Garfiled Park Aquatic Center լողավազանում թունավորվելու հետեւանքով: United Press-ի Ինչպես հաղորդել են քաղաքի փրկարար ծառայությունից, լողավազանում քլորի պարունակությունը զգալիորեն գերազանցել է սահմանված նորման: Քիմիական թունավորման հետեւանքով մարդկանց մոտ սկսվել է սրտխառնոց, ուժեղ հազ, աչքերում ցավ ու ծակծկոց: Միջադեպի հետեւանքով շատ մարդկանց, հատկապես երեխաների մոտ ալերգիա է առաջացել: 14 մարդու տեղափոխել են հիվանդանոց, այդ թվում` 9 երեխաների` Riley մանկակակն հիվանդանոց եւ 5 չափահասների Wishard Memorial Hospital: Լողավազանի տարածքում գտնվող բոլոր անձանց տարհանել են: Բժիշկների խոսքով` ներկայումս տուժածների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը պարզել է, որ քիմիական արտահոսքի պատճառը աշխատակիցների անփութությունն է եղել:

Read more: Թունավորում Ինդիանապոլիսում

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel