amga.tv

Switch to desktop Register Login

Սանդասկիին տեղափոխեցին բանտ

sand 22Փենսիլվենիայում դատարանը հաստատել է Փենսիլվենիայի պետական համալսարանի ֆուտբոլային հայտնի թիմի մարզչի օգնական Ջերի Սանդասկիի դեմ տասը տարվա ընթացքում 10 տղաների նկատմամբ սեռական գործողություններ իրականացնելու մասին ներկայացված 48 մեղադրանքներից 45-ը։ Սանդասկին հենց դատարանի դահլիճից տեղափոխվեց Բելեֆոնթի բանտ։ Նրա դատապաշտպանն ասել է, թե նրա ընտանիքը հիասթափված է դատարանի որոշումից ու ավելացրել, որ մեղադրվող կողմը բողոքարկելու է վճիռը։ Փենսիլվենիա նահանգի գլխավոր դատախազ Լինդա Քելլին շնորհակալություն է հայտնել տուժածներին՝ կարեւոր վկայություններ տալու համար։ Սանդասկիի նկատմամբ վճիռը կկայացվի ավելի ուշ, նրան սպառնում է մինչեւ 442 տարվա ազատազրկում։ Համալսարանի նախագահ Ռադնի Էրիքսընը հայտարարություն է արել, որ հաստատությունն անում է ամեն ինչ՝ ապահովելու համար ուսանողների անվտանգությունը եւ խորացնելու համար սեռական բռնությունների մասին նրանց իմացությունը։ Սանդասկիի նկատմամբ ներկայացված մեղադրանքները ցնցել էին այս համալսարանը, որի հոգաբարձուների խորհուրդը պարտականություններից ազատել էր թիմի հայտնի մարզիչ Ջո Փաթերնոյին եւ համալսարանի նախագահ Գրահամ Սպանիերին։ 

Last Updated on Monday, 25 June 2012 22:55

Hits: 3796

Read more: Սանդասկիին տեղափոխեցին բանտ

Օբաման բողոքում է իր ֆինանսական վիճակից

ob 11ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը կոչով դիմել է ընտրողներին, որում խոստովանում է, որ Միթ Ռամնին փաստացիրոեն արդեն համարվում է Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուն, ում հաջողվել է ավելի շատ միջոցներ հավաքել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ -ԱՄՆ նորագույն պատմության ընթացքում առաջին անգամ գործող նախագահը նախընտրական քարոզարշավի ընթացքում իր մրցակցի համեմատ 1-ը 3–ի հարաբերակցությամբ ավելի քիչ միջոցներ է հավաքում, – ասված է հայտարարությունում։ Վերջին 10 օրերի ընթացքում հանրապետականները 20 միլիոն դոլար են ծախսել հեռուստատեսությամբ Օբամայի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար։ Վերջինիս շտաբը կոչ է արել մտածել՝ ինչպես եւ ինչքան պետք է ծախսեն իրենք հոկտեմբերի վերջին 10 օրերի ընթացքում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ դեմոկրատները չունեն միլիարդատերեր, որոնք տասնյակ միլիոնավոր դոլարներ են նվիրաբերում նախընտրական հիմնադրամներին։ 

Նավաբեկյալները փրկվել են

nav 3Ավստրալացի եւ ինդոնեզիացի նավաստիներին հաջողվել է փրկել 110 մարդու կյանք, որոնք ուղեւորվում էին Հնդկաստանից դեպի Ավստրալիա եւ Հնդկական օվկիանոսում նավաբեկության էին ենթարկվել: Ինչպես հայտարարել է Ավստրալիայի ներքին գործերի նախարար Ջեյսըն Քլերը, բոլոր փրկվածները հասուն տղամարդիկ են ու 13-ամյա մի դեռահաս: Նավաստիները հայտնաբերել են նաեւ խեղդվածների 3 դի: Նախարարն ասել է, որ առայժմ չի կարող ասել զոհվածների հստակ թիվը, սակայն, դատելով նախնական տվյալներից, նավում գտնվել է շուրջ 200 մարդ: Առաջինը աղետի մասին հայտնել էին ավստրալացի օդաչուները, որոնք օվկիանոսում տեսել էին շրջված նավը, որից հուսահատորեն կառչել էին մարդիկ: Ավստրալիայի եւ Ինդոնեզիայի փրկարար ծառայության փրկարարներն անհապաղ անցել էին մարդկանց փրկելու գործին, որը շարունակվում է մինչ այս պահը։

Last Updated on Saturday, 23 June 2012 01:49

Hits: 3797

Read more: Նավաբեկյալները փրկվել են

52-ամյա հային մեղավոր են ճանաչել

ghukas 1եքսասում դատարանը 52-ամյա Ալեքսանդր Ղուկասյանին մեղավոր է ճանաչել Հյուսիսային Թեքսասի ավտոլցակայաններից մեկում տասնյակ վարկային քարտերի տվյալները գողանալու եւ դրանք հետագայում օգտագործելու մեջ: Ղուկասյանը մեղադրվում է կապի էլեկտրոնային միջոցների ապօրինի օգտագործման, կազմակերպված հանցավոր գործունեությանը մասնակցելու եւ խաբեությամբ նույնականացված տեղեկատվության օգտագործման մեջ: Նա ունիվերսալ բանալի է ունեցել, որի միջոցով բացել է ընդհանուր տեսակի բենզինային պոմպերը եւ տեղադրել սարքը, որի միջոցով կարողացել է արտատպել քատերի համարներն ու անձնական նույնականացման համարները: Ղուկասյանին սպասվում է մինչեւ 99 տարվա ազատազրկում: Մյուս երկու մեղադրյալները` Արկադի Մինասյանն ու Արին Մեհրաբյանը սպասում են Հյուսթոնի դատրանի վճռին: Նրանց եւս նմանատիպ մեղադրանք է առաջադրված: Եւս երկու կասկածյալներ ազատության մեջ են: 

Last Updated on Monday, 25 June 2012 15:57

Hits: 3904

Read more: 52-ամյա հային մեղավոր են ճանաչել

Մայամի Հիթը չեմպիոն է դարձել

basket 1Բասկետբոլի Մայամի Հիթ թիմը երեկ երեկոյան հռչակվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի առաջնության չեմպիոն՝ գերեզրափակիչում առավելության հասնելով Օքլահոմա Սիթի Թանդըրի նկատմամբ։ Գերեզրափակիչ շարքի 5-րդ խաղում Մայամիի բասկետբոլիստները հաղթանակ տարան 121։106 հաշվով՝ շարքի հաշիվը հասցնելով 4։1-ի։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Քեւին Դյուրանթը` վաստակելով 32 միավոր: Մայամիի լավագույն խաղացող Լեբրան Ջեյմսը, վաստակել է 26 միավոր։ Նա ճանաչվել է նաեւ գերեզրափակիչ շարքի ամենաարդյունավետ խաղացող։ Մայամին 2-րդ անգամ է հաղթում NBA-ի առաջնությունը: Առաջին անգամ նրանք հաղթել են 2006թ: Անցյալ տարի Հիթը նույնպես հասել է եզրափակիչ, սակայն պարտվել է Դալլըս Մավըրիքսին: Հարձակվող Լեբրոն Ջեյմսը խոստովանել է, որ այսօր իրականացել է իր երազանքը: -Նախորդ տարի ես ատելությամբ էի խաղում: Դա սխալ ճանապարհ էր: Այսօր ես խաղում էի սիրո զգացումով: Սա իմ կյանքի ամենաերջանիկ օրն է: Սա բոլոր հարցերի պատասխանն է: Ես դժվար որոշում կայացրի, երբ հեռացա Քլիվլընդից, սակայն հասկանում էի, որ այստեղ է իմ ապագան: Իմ լուսավոր ապագան: Այստեղ իմ երազանքն իրականացավ,-ասել է Ջեյմսը:

Last Updated on Saturday, 23 June 2012 12:56

Hits: 3767

Read more: Մայամի Հիթը չեմպիոն է դարձել

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version