amga.tv

Switch to desktop Register Login

Հարսնաքարում ծեծվածների վիճակը ծանր է

hars 1Ազգային Ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի Հարսնաքար ռեստորանում թիկնապահների կողմից դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանը դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա գանգուղեղի անցանկալի հատվածում նոր հեմատոմա է հայտնաբերվել: Ծանր է նաեւ եւս երեք ռազմական բժիշկների` Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի եւ Արկադի Աղաջանյանի վիճակը: Ոստիկանությունը դեպքի կապակցությամբ ձերբակալել է հինգ անձի, այդ թվում ռեստորանի մենեջերին, մատուցող Դավիթ Ադամյանին, թիկնապահներ Արթուր Բաբլոյանին եւ Գարիկ Մարգարյանին: Հարուցվել է քրեական գործ ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով: Նեմեց Ռուբո մականունով հայտնի օլիգարխը հայտարարել է, թե ինքը որեւէ կապ չունի ծեծի հետ եւ խստորեն պատժելու է մեղավորներին, թեեւ մի շարք լրատվամիջոցներ նշում են, որ հենց նրա ցուցումով է եղել ծեծը: Դեպքից միայն երեք օր անց Հայաստանի պաշտպանության նախարարությունը բարեհաճել է անատամ դատապարտող հայտարարություն անել:  

Last Updated on Thursday, 21 June 2012 00:57

Hits: 1291

Read more: Հարսնաքարում ծեծվածների վիճակը ծանր է

Պետքարտուղարությունը հրապարակել է մարդավաճառության զեկույցը

mard 1Աշխարհում մարդավաճառության զոհերի թիվը հասնում Է 27 միլիոնի: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում, որը նվիրված է միջազգային այս հիմնախնդրին: Մեկուկես դար անց դեռեւս ստրկություն գոյություն ունի ԱՄՆ-ում եւ աշխարհում, եւ զոհերից շատերի պատմությունները, դժբախտաբար նման են անցյալի պատմություններին: Գնահատումների համաձայն՝ ամբողջ աշխարհում 27 միլիոն տղամարդ, կին եւ երեխա այն բանի զոհերն են, ինչն ընդհանրացնող տերմինով անվանվում է մարդավաճառություն,- ասված է զեկույցում: Անցյալ տարի մարդավաճառության զոհ է դարձել եւս 42 հազար մարդ: Ամենամյա զեկույցը ներկայացվել է հունիսի 19-ին պետական դեպարտամենտում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում: Զեկույցում Հայաստանի մասին նշված է. Հայաստանից կանայք եւ աղջիկները սեքս ստրկության են ենթարկվում Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Թուրքիայում, նաեւ երկրի ներսում: Հայաստանից տղամարդիկ եւ կանայք աշխատանքային ստրկության են ենթարկվում Ռուսաստանում:  

Ռամնին ընդդեմ Ռուսաստանի

rom 1Մասաչուսեթսի նահանգի նախկին նահանգապետ, առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության թիվ մեկ թեկնածուն՝ Միթ Ռամնին, կրկին հայտարարել է, որ Ռուսաստանը համարվում է իր երկրի աշխարհաքաղաքական հակառակորդը։ -Ռուսաստանը հետեւողականորեն խոչընդոտում է ԱՄՆ-ի գործողություններին ՄԱԿ-ում։ Իհարկե, մենք թշնամիներ չենք եւ չենք պատերազմում իրար դեմ։ Սա սառը պատերազմ չէ, սակայն Ռուսաստանը համարվում է մեր աշխարհաքաղաքական հակառակորդը,- ասել է Ռամնին: Նա ասել է, որ ամերիկյան արտաքին քաղաքականության ձեւավորման սկզբունքը պետք է լինի ուժը։ -Արտաքին քաղաքականության իրականացման ժամանակ պետք է հանդես գալ ուժի դիրքերից․ ԱՄՆ-ը պետք է ունենա ուժեղ տնտեսություն եւ զինված ուժեր։ Մեզ անհրաժեշտ է մի նախագահ, որը կարող է ցուցադրել իր բնավորության ուժեղ կողմերը եւ լավ հարաբերություններ հաստատել դաշնակիցների հետ, ոչ թե մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին,- ասել է Ռամնին։ Հիշեցնենք, որ սա նման առաջին հայտարարությունը չէր։ Նախկինում էլ Ռամնին կոշտ հայտարարություններ է արել Ռուսաստանի եւ նրա ղեկավարության հասցեին։  

Last Updated on Wednesday, 20 June 2012 22:34

Hits: 1236

Read more: Ռամնին ընդդեմ Ռուսաստանի

Յոթ զինվորների պատժելու են

Rur 1Ռազմական հետաքննությունը խորհուրդ է տվել կարգապահական միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ի 7 զինվորների նկատմամբ՝ կապված Աֆղանստանի ամերիկյան ռազմաբազայում Ղուրանի օրինակների այրման հետ: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, ԱՄՆ զինված ուժերի նեերկայացուցիչը գաղտնիության պայմաններում հայտնել է, որ կատարվածի մասին հաշետվությունն ուղարկվել է Պենտագոն եւ այս պահին քննարկման ընթացքի մեջ է: Հիշեցնենք. փետրվարին Ղուրանն այրելու դեպքերը անկարգությունների տեղիք տվեցին եւ հանգեցրին ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա հարձակումների:

Last Updated on Wednesday, 20 June 2012 23:06

Hits: 1245

Read more: Յոթ զինվորների պատժելու են

Կանադացի մոլագարին արտաքսել են Գերմանիայից

l 1Կանադացի Լուկա Ռոկա Մագնատան Գերմանիայից արտաքսվել է հայրենիք։ Լուկա Ռոկա Մագնատան հունիսի 18-ին Բեռլինից տեղափոխվել է կանադական զինվորական ինքնաթիռ։ Կանադա ժամանելուց հետո նա հանձնվել է Մոնրեալի ոստիկանությանը, հայտարարել է Կանադայի գլխավոր դատախազ Ռաբ Նիքըլսընը: Մագնատան կասկածվում է մայիսի 25-ին իր սիրեկան, չին ուսանող Լին Յունյային սպանելու եւ անդամահատելու մեջ։ Յունյայի մարմնի մասերը նա ուղարկել էր պահպանողական եւ լիբերալ կուսակցությունների գրասենյակներ, նաեւ մի քանի դպրոցներ: Սպանությունից հետո, ինչպես պարզվել էր, Մագնատան մեկնել էր Եվրոպա: Հունիսի 4-ին կանադացի հոգեկան հիվանդը, ում հանդեպ միջազգային հետախուզում էր հայտարարվել, Բեռլինի ինտերնետ-սրճարաններից մեկում ձերբակալվել էր, երբ սրճարանի աշխատակիցը ճանաչել էր նրան եւ իրավապահների ահազանգել: Նա բայ սեքշուալ պոռնոդերասան էր, եւ հայտնի էր նաեւ Ռոմանով մականունով: Մագնատային ցմահ ազատազրկում է սպառնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version