A+ A A-
26-06-2012

acc 319 տրանսպորտային միջոցներ են բախվել իրար թիվ 14 մայրուղու հարավային մասում, Աքուա Դոլչեի մերձակայքում: Վթարի հետեւանքով 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Տեղական իշխանությունների փոխանցմամբ, վթարի մասին ահազանգը ստացվել է ժամը 10-ի սահմաններում: Վթարը սկսել է խոշոր բեռնատարը, ապա արագ ընթացող մեքենաները շղթայական ռեակցիայով բախվել են իրար: Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Այդ վիրավորներից մեկին դուրս բերելու համար փրկարարները հատուկ միջոցներ են օգտագործել: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը տեւական ժամանակով փակել է ճանապարհը` թողնելով միայն մեկ գիծ` անցնող մեքենաների երթեւեկը կազմակերպելու համար: Հրշեջ ծառայության ներկայացուցչի փոխանցմամբ, վթարի պատճառը արագության գերազանցումն է եղել:  

Read more: Խոշոր վթար Աքուա Դոլչեում

26-06-2012

50c 3Հայտնի ռեփեր երգիչ 50 Cent-ը վթարի է ենթարկվել: Վթարը տեղի է ունեցել այս գիշեր Նյու Յորքում: Associated Press-ի փոխանցմամբ, վթարի արդյունքում վնասվել է նրա պարանոցն ու մեջքը, սակայն երգչի կյանքին վտանգ չի սպառնում: Ոստիկանության տվյալներով, պատահարը տեղի է ունեցել բեռնատարի վարորդի մեղքով, ով չի կարողացել կառավարել մեքենան եւ բախվել է 50 Cent-ի մեքենային: Երգչի վարորդը եւս վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակի մասին չի հաղորդվում: Ավելի ուշ ռեփերին դուրս են գրել հիվանդանոցից, բժիշկները նշել են, որ նա կարող է բուժվել տան պայմաններում: 50 Cent-ը ծնվել է Նյու Յորքի աղքատ թաղամասերից մեկում եւ երիատսարդ տարիքում թմրանյութ էր վաճառում, 1974թ. նա ձերբակալվեց, իսկ դրանից հետո սկսեց զբաղվել հիփ-հոփով:  

Read more: 50 Cent-ը վթարի է ենթարկվել

26-06-2012

anchap 1ԱՄՆ գերագույն դատարանը սխալ է համարել անչափահասներին ցմահ ազատազրկման ենթարկելու դատարանների որոշումները։ Երեկ կայացրած որոշմամբ՝ Գերագույն դատարանը սահմանել է, որ անհրաժեշտ է նման որոշում կայացնելիս հաշվի առնել տարիքը եւ մի շարք այլ հանգամանքներ՝ մեխանիկորեն ցմահ ազատազրկման դատապարտելու փոխարեն։ Associated Press-ի փոխանցմամբ, միաժամանակ դատարանը չի բացառել, որ բացառիկ դեպքերում ցմահ ազատազրկման դատապարտել չի արգելվում։ Ավելի վաղ նույն դատարանը վճռել էր, որ անչափահասները ցմահ ազատազրկման դատապարտվելուց հետո չեն կարող զրկվել վաղաժամկետ ազատ արձակվելու իրավունքից, եթե նրանց հանցագործությունը կապված չէ սպանության հետ։ Տեղեկացնենք, որ այս պահին ԱՄՆ դատարաններում կա 2.500 մարդ, որոնք ցմահ ազատազրկման են դատապարտվել մինչեւ 18 տարեկանը լրանալը։ 

Read more: Արգելվեց անչափահասների ցմահ բանտարկությունը

26-06-2012

imm 1ԱՄՆ Գերագույն դատարանը մասամբ ընդունել է Արիզոնայում ընդունված ներգաղթի խիստ օրենքը` արգելափակելով, սակայն, դրա որոշ դրույթներ: Մասնավորապես՝ դատարանն ուժի մեջ է թողել օրենքի այն կետը, ըստ որի՝ ոստիկանները կասկածելի անձանց փաստաթղթերը ստուգելու իրավունք են ստանում: Դատարանը վճռել է, որ միգրացիոն կարգավիճակի ստուգումը չի հակասում ամերիկյան օրենսդրությանը, թեեւ ապագայում այդ դրույթը կարող է դառնալ իրավական նոր վեճերի առարկա: Ըստ վճռի, ոստիկաններին արգելվում է կալանավորել մարդկանց ներգաղթի օրենսդրության աննշան խախտումների համար: Դատավոր Էնթընի Քենեդիի խոսքով, դատավորները միաձայն հանդես են եկել տվյալ դրույթի օգտին, թեեւ մյուս դրույթների վերաբերյալ կարծիքները կիսվել են: Դատարանը օրենքից հանել է այն կետերը, ըստ որոնց բոլոր ներգաղթյալներն իրենց մոտ պետք է գրանցման փաստաթղթեր ունենան, որ ապօրինի ներգաղթյալների աշխատանքը քրեական հանցագործություն է, նաեւ այն, որ ոստիկանությունը կարող է առանց օրդերի ձերբակալել ենթադրյալ ապօրինի ներգաղթյալներին: Ոգեւորված Արիզոնայի օրինակով` նման օրենքներ ընդունեցին նաեւ Ալաբաման, Ջորջիան, Ինդիանան, հարավային Կարոլայնան ու Յուտան: Երկու տարի առաջ, հրապարակվելուն պես Օբամայի վարչակազմը բողոքարկեց այն դատարանում: Արիզոնայի նահանգապետ Ջեյն Բրյուերը դատարանի վճիռը հաղթանակ է որակել բոլոր նրանց համար, ովքեր հավատում են նահանգի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտությանը: Ի դեպ, հինգշաբթի օրը կայանալու է գերագույն դատարանի վերջին նիստը արձակուրդից առաջ, եւ այդ օրն էլ վճիռ է կայացվելու առողջապահության բարեփոխման կապակցությամբ: Եթե օրենքը չընդունվի, դա լուրջ հարված կլինի Օբամայի դիրքերին:  

Read more: Գերագույն դատարանը հաստատեց Արիզոնայի օրենքի մի մասը

26-06-2012

islam 1Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ զինված ուժերում հայտնաբերել է մոտ 100 մարդու, ովքեր կասկածվում են իսլամիստների հետ կապ ունենալու մեջ: Ինչպես հայտնում է National Public Radio-ն, համապատասխան տվյալները ներկայացվել են դեռեւս 2011 թվականի դեկտեմբերին Կոնգերսում տեղի ունեցած գաղտնի լսումների ժամանակ, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ստուգումներն անցկացվել են ոչ միայն զինծառայողների , այլ նաեւ նրանց ընտանիքների անդամների շրջանում: Սպասվում է, որ լայնամասշտաբ հետաքննություն սկսվելու է մոտ 10 կասկածյալի նկատմամբ, որոնցից եկող վտանգն առավել ակնառու է: Ցուցակում հայտնված մարդկանց կասկածում են ահաբեկչություններ կազմակերպելու կամ վտանգավոր անձանց հետ կապեր ունենալու մեջ, որոնք դրդում են նրանց հարձակումներ իրականացնելուն: FBI-ում եւ Պաշտպանության նախարարությունում հրաժարվել են մեկանաբանել զինված ուժերում իրականացված ստուգումները:

Read more: ԱՄՆ բանակում իսլամիստներ կան

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel