A+ A A-
28-06-2012

aner 2Տավուշի մարզի Նավուր գյուղում, այսօր, ժամը 12:30-ի սահմաններում, սարսափելի դեպք է գրանցվել: Ամուսիններ Վալենտին Սարգսյանը եւ Լիանետա Պետրոսյանը վիճել են, ինչի արդյունքում կինը գնացել է հայրական տուն: Զայրացած ամուսինը գնացել է կնոջ ետեւից եւ սպառնացել, որ կպայթեցնի իր մոտ գտնվող նռնակը: Նա հարցերը որոշել է լուծել նռնակի օգնությամբ եւ այն նետել է աներոջ տան մեջ:Նշենք, որ նռնակի պայթյունից զոհվել է 3 մարդ` 53-ամյա Վալենտին Սարգսյանը, կինը՝ 52-ամյա Լիոնետա Պետրոսյանը, աներորդու կինը՝ 61-ամյա Թամարա Հարությունյանը, իսկ աներորդին՝ 62-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հայտնի է, որ Վալենտին Սարգսյանը նախկինում դատված է եղել թմրանյութերի օգտագործման համար: Գյուղացիները հայտնել են, որ նրանք հաշտ ամուսիններ են եղել, սակայն մի քանիսը նշել են, որ Վալենտին Սարգսյանը հիվանդագին խանդոտ է եղել, վերջին շրջանում էլ խիստ տարօրինակ է պահել իրեն, անգամ գերեզման է փորել իր համար: 

Read more: Սարսափելի դեպք Տավուշի մարզում

28-06-2012

osetr 2Ուկրաինայից արտաքսվել է հայազգի օրենքով գող Էդուարդ Ասատրյանը, ով հայտնի է Օսետրինա-ավագ եւ Էդիկ Թբիլիսցի մականուններով: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող Ասատրյանին արգելվել է վերադառնալ Ուկրաինա 3 տարվա ընթացքում: Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով` Ասատրյանն Ուկրաինա էր այցելել քրեական կապեր հաստատելու, իր ենթակայության տակ գտնվող հանցավոր խմբերի գործունեությունն ընդարձակելու, հանցավոր աշխարհում ազդեցության ոլորտները վերաբաշխելու նպատակով: Նրան ձերբակալել են Ղրիմում: Իրավապահների տվյալներով` Օսետրինա-ավագը համարվում է Մոսկվայում վրացական հանցավոր միության ֆինանսիստն ու քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի վստահված անձը: Նրա որդին` Սերգեյ Ասատրյանը, նույնպես օրենքով գող է եւ հայտնի է Օսետրինա- կրտսեր ու Սերյոժա-Բենթլի մականուններով:

Read more: Ուկրաինայից արտաքսել են հայ օրենքով գողին

28-06-2012

poll 2Գլենդելի 44-ամյա հայ բնակիչն իրեն մեղավոր չի ճանաչել ուղեւորին դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելու, այնուհետեւ մի քանի ականտեսի աչքի առաջ նրան մեքենայից դուրս նետելու մեղադրանքներում: Glendale News Press-ի փոխանցմամբ, անցած հինգշաբթի տեղի ունեցած դանակահարության փաստով Լոս Անջելեսի դատարանը Շահեն Նորշադյանի դեմ առաջադրել է սպանության փորձի մեղադրանք: Նորշադյանը ձերբակալվել էր ոստիկանության կողմից իր Ford Focus մեքենան Orange Grove պողոտայում կայանելուց հետո: Ոստիկանները նրա ավտոմեքենայից հայտնաբերել էին արյունոտ դանակ եւ դեղատոմսով նշանակված դեղեր, որոնք թափված են եղել մեքենայի դռան մոտ: Ականատեսները պատմել են, որ Նորշադյանը դուրս է եկել վարորդի դռնից, քայլել դեպի ուղեւորը, 51-ամյա զոհին վնասվածքներ հասցրել, թալանել նրան եւ դուրս շպրտել: Տուժածի ինքնությունը հայտնի չէ, նա բազմաթիվ վնասվածքներ ունի ձեռքերին, թեւերին եւ ոտքերին: Նորշադյանը նախնական լսումների համար պետք է հուլիսի 3-ին ներկայանա Բըրբենքի դատարան: 

Read more: Գլենդելի հայ բնակիչն իրեն մեղավոր չի ճանաչում

28-06-2012

0ld 3 Բրիտանական Մեծ Մանչեսթեր կոմսությունում գտնվող Օլդհեմ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել: Միջադեպի հետեւանքով զոհվել է մեկ երեխա: Եւս մեկ մարդու այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նա մարմնի 80 տոկոսը այրվածքներ ունի եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Պայթյունը տեղի է ունեցել Շոու շրջանում: Պայթյունից լրջորեն վնասվել են մի քանի բնակելի տներ: Ներկայումս փրկարարները վարժեցրած շների միջոցով որոնում են հնարավոր տուժածներին: Մանչեսթերի իշխանությունները հայտնել են, որ մի քանի տներ ամբողջությամբ ոչնչացվել են: Առայժմ հայտնի չէ տուժածների իրական թիվը: Ենթադրաբար պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը, համենայն դեպս փորձագետներն այլ վարկած այս պահին չունեն: Շրջանում հարյուրավոր տների բնակիչներ տարհանվել են: Օլդհեմ քաղաքը գտնվում է Մանչեսթերից մի քանի մղոն հեռավորության վրա, քաղաքը հայտնի է նրանով, որ 1978թ. այստեղ է ծնվել արհեստական բեղնավորմամբ սաղմնավորված առաջին մարդը:

Read more: Պայթյուն բրիտանական քաղաքում

28-06-2012

tor 1Թորանսում ոստիկանության աշխատակիցները որոնել են մեքենաների առեւանգման մեջ կասկածվող երկու անձանցից մեկին, երբ նա հետապնդման ընթացքում կրակ է բացել իրավապահների ուղղությամբ: Ոստիկանությունը հայտնել է, որ խուզարկուները հետաքննում էին նախորդ շաբաթ տեղի ունեցած մեքենաների առեւանգման փաստը: Առավոտյան ժամը 9-ի սահմաններում նրանք հետապնդել են կասկածյալներին 139-րդ եւ Սան-Պեդրո փողոցների խաչմերուկում: Վերջիններս փախուստի են դիմել, մեկը` ոտքով, մյուսը` փիքափով: Հետապնդման ժամանակ փիքափով կասկածյալը հարվածել է պարեկային մեքենային եւ կրակոցներ արձակել: Մյուս կասկածյալին հաջողվել է ձերբակալել: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, հետաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում փախած կասկածյալին ձերբակալելու ուղղությամբ:  

Read more: Թորանսում կրակել են ոստիկանների վրա

Archieve (Other News)

April 2024
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 1 2 3 4 5

News Archive

<< < April 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel