amga.tv

Switch to desktop Register Login

Ամուսիններն ինքնասպան էին եղել

su 1Ոստիկանությունը հայտնել է Բեւեռլի Հիլզի հյուրանոցում սպանված զույգի ինքնությունը: Ըստ ոստիկանության, Բեւեռլի Հիլթոն հյուրանոցում հայտնաբերված ամուսինները երկուսն էլ ինքնասպանություն են գործել: Ի սկզբանե հաղորդվում էր, թե դեպքը սպանությամբ զուգորդված ինքնասպանություն է: 69-ամյա Ռաբըրտ Իգընի եւ 56-ամյա Բարբըրա Իգընի մարմինները հայտնաբերել էին 9876 Wilshire Blvd հասցեում գտնվող հյուրանոցում: Լեյտենանտ Մարկ Ռոզընի խոսքով, զույգը վերջին վեց ամիսներին ապրել է հյուրանոցում: հայտնի է, որ նրանք ինքնասպան են եղել հրազենի միջոցով: Ռոզընը նշել է, թե քննչական մարմինն ավարտել է նախաքննությունն ու պարզել, որ դեպքը կրկնակի ինքնասպանություն է:  

Last Updated on Thursday, 28 June 2012 23:08

Hits: 3721

Read more: Ամուսիններն ինքնասպան էին եղել

Իտալիան հաղթանակ տարավ Գերմանիայի հավաքականի նկատմամբ

fff 2Ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության եզրափակիչում կհանդիպեն Իսպանիայի եւ Իտալիայի ազգային հավաքականները: Այսօր կայացած կիսաեզրափակիչում իտալացիները հաղթանակ տարան հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկի՝ Գերմանիայի հավաքականի նկատմամբ: 20-րդ րոպեին Անտոնիո Կասանոյի գեղեցիկ անցումից եւ գերազանց փոխանցումից հետո Մանչեսթեր Սիթիի հարձակվող Մարիո Բալոտելին գլխի հարվածով գրավեց Գերմանիայի հավաքականի դարպասն՝ առաջ մղելով իտալացիներին: 36-րդ րոպեին նույն Բալոտելին մեն-մենակ դուրս եկավ Մանուել Նոյերի դեմ եւ կրկնապատկեց իտալացիների առավելությունը: Չնայած գերմանացիների անձնուրաց խաղին, նրանք միայն խաղավարտին կարողացան թրջել հաշիվը, 11 մետրանոցն իրացրեց Մեսութ Օզիլը: Արդյունքում, Իտալիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ, որը կկայանա հուլիսի 1-ին Կիեւի Օլիմպիական ստադիոնում: 

Թուրքիան զորք է կենտրոնացնում Սիրիայի սահմանին

tu 2

tu Թուրքիան սկսել է Սիրիայի հետ սահմանին հակաօդային պաշտպանության ուժեր կենտրոնացնել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, 30 տրանսպորտային միջոցներից բաղկացած շարասյունը, այդ թվում` հրթիռային մարտկոցներով, Իսկենդերուն քաղաքից ուղեւորվել են Հաթայ նահանգ, այնտեղից էլ Սիրիայի հետ սահման: Սահմանի մոտ կենտրոնացրել են նաեւ զրահատանկային ուժեր, տանկային մեծ խումբ է ուղեւորվել Քըլըս նահանգ, ուժերի կենտրոնացում է նկատվում նաեւ Շանլըուրֆա նահանգում: Որոշ լրատվամիջոցներ նշել են, թե Հաթայ նահանգում նաեւ հրետանային զորամասեր եւ համազարկային կրակի համակարգեր են տեղակայվել, Թուրքիան ակտիվորեն պատրաստվում է հնարավոր ռազմական գործողություններին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հաստատել է զորքերի կենտրոնացումը սահմանամերձ գոտում` դա պատճառաբանելով անվտանգության անհրաժեշտ միջոցներով: Թուրքական կողմը, ըստ նրա, առայժմ զերծ կմնա հարձակումից, եթե Սիրիան հարձակում չձեռնարկի Թուրքիայի եւ Սիրիայի հարաբերությունները կտրուկ վատթարացել էին, երբ հունիսի 22-ին սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը թուրքական կործանիչ էին խփել: Թուրքերը պնդում են, որ ինքնաթիռին խփել են չեզոք տարածքում, իսկ Ասադի կառավարությունը պնդում է, թե խախտվել էր իրենց օդային տարածքը:  

ԱՄՆ-ը չի հրաժարվում հայ-թուրքական արձանագրություններից

heff 1Միացյալ Նահանգները չի հրաժարվում հայ-թուրքական արձանագրություններից եւ նախկինի պես բոլոր մակարդակներով պնդում է, որ դրանք վավերացվեն եւ կատարվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջան Հեֆֆըրնը: -Թուրքիայի առաջնորդներին մեր ուղերձն այն է, որ արձանագրությունները վավերացվեն եւ իրականացվեն այնպես, ինչպպես ստորագրվել են` առանց նախապայմանների: Դա մեր հիմնական խնդիրն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հրացում, – նշել է Հեֆֆըրնը: Դեսպանը հիշեցրել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթընը հստակ եւ հրապարակային հայտարարել էր, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: -Մենք ողջունեցինք փաստը, որ երկու առաջնորդները հավանության արժանացրեցին փաստաթղթերը, երբ նրանք ստորագրվեցին: Եվ ոչ մի կողմը հետ չի կանչել փաստաթղթերը, դրանք գտնվում են երկու երկրների խորհրդարանների քննարկման դաշտում: Դա կարեւոր է:

Կոլորադոյում տարհանել են 32 հազար մարդու

colo 3Բնական հրդեհների պատճառներով ԱՄՆ-ի Կոլորադո նահանգից տարհանվածների թիվը արդեն կազմել է 32 հազար։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 11 հազար տարհանվածների մասին։ Բնական հրդեհը անցյալ շաբաթ մոլեգնել է Կոլորադոյի արեւելյան մասում։ Կրակի արագ տարածմանը նպաստում է չոր եւ քամոտ եղանակը։ Ներկայումս Կոլորադո-Սփրինգս քաղաքի մերձակայքում կրակի ճիրաններում են գտնվում մոտ 2,5 հազար հեկտար տարածք, կրակն արդեն անցնում է քաղաքի թաղամասերին, եւ հրշեջներին որեւէ կերպ չի հաջողվում այն վերցնել վերահսկողության տակ: Բացի Կոլորադո-Սփրինգսի բնակիչներից, տեղական իշխանությունները ստիպված են եղել տարհանել նաեւ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիան: Հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էնն Ռիս-Սիկորին նշել է, թե հրդեհի պայմանները ամենավատն են, իրենք չեն կարողանում առնել կրակի դեմը, թեեւ հրդեհաշիջման աշխատանքներին արդեն մասնակցում են մի քանի հազար բրանդմայստերներ եւ շուրջ 70 միավոր ավիատեխնիկա, այդ թվում` ուղղաթիռներ, լիցքավորող ինքնաթիռներ: Արտակարգ իրավիճակ է հայտարարել նաեւ Էլ-Պասո շրջանի իշխանությունը, քանի որ նրանց չի հաջողվում միայնակ պայքարել կրակի դեմ։ Ներկայումս Կոլորադո նահանգի տարածքում 6 խոշոր հրդեհ է մոլեգնում:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version