amga.tv

Switch to desktop Register Login

Թուրքիայու մարմնավաճառներ են ձերբակալվել

fuu 1Թուրքական Հաբեր Մոնիտորը գրում է, Իգդիր քաղաքում ձերբակալվել են 12 օտարերկրացի մարմնավաճառներ եւ 2 կավատներ։ Գործողությունը իրականացվել է մարմանվաճառության դեմ պայքարի շարջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունների ընթացքում։ Իգդիրի Մելեքլի թաղամասի ժամանցի վայերրից մեկում խոհանոցի պահարանի միջից մուտք է եղել դեպի գաղտնի սենյակ որտեղ եւ թաքնվել են մարմնավաճառները։Այդ սենյակը պատրաստաված է եղել մարմնավաճառներին թաքցնելու համար։ Ոստիկանությունը հարցաքննում է մարմնավաճառներին շահագործող 2 անձանց եւ նախապատրաստվում է արտաքսել օտարեկրացի մարմնավաճառներին։12 մարմնավաճառները Ղըրղզստանի, Ղազախստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիներ են։   

Ոստիկաններին ձերբակալեցին մարդ ծեծելու համար

church 3 Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար ոստիկանական համակարգից հեռացվել են Ոստիկանության Երեւանի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցներ, ոստիկանության մայոր Արա Կիրակոսյանը, ոստիկանության մայոր Դերենիկ Բալեյանը եւ ոստիկանության սերժանտ Արմեն Ալեքսանյանը: Երեկ՝ հունիսի 27-ին այս երեք ոստիկանները Նորք Մարաշի Սուրբ Աստվածամայր եկեղեցու բակում ծեծի են ենթարկել նշված եկեղեցում որպես պահակ աշխատող 63-ամյա Հարություն Ավետիսյանին: Ոստիկանները բժշկական փորձաքննության են ենթարկվել եւ պարզվել է, որ եղել են ոչ սթափ վիճակում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Ավետիսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Հարուցված քրեական գործի շրջանակներում Արա Կիրակոսյանն ու Արմեն Ալեքսանյանը ձերբակալվել են, իսկ Դերենիկ Բալեյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Շնամարտերի կազմակերպիչներին ձերբակալել են

pit 312 մարդ է ձերբակալվել Անտելոպ Վյալիում շնամարտերի կազմակերպիչների դեմ ոստիկանության հատուկ գործողության ընթացքում: Լոս Անջելես շրջանի շերիֆի գրասենյակը երեկ Քեվին Թամըսի տան խուզարկության օրդեր են հանձնել: Տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել են երեք փիտթբուլ ցեղատեսակի շներ, որոնց մարմնի վրա կռիվներից մնացած հետքեր են եղել: Չորրորդ փիտթբուլը եղել էգ եւ օգտագործվել է շների բազմացման համար: Թամըսն այն 12 անձանցից մեկն էր, ում ձերբակալել էին հանգստյան օրերին Լիթլրաքում, շնամարտեր կազմակերպելու համար: Ոստիկանները նաեւ սարքավորումներ են առգրավել, որոնք օգտագործվում էին փիթբուլների վարժեցման համար:

Ակցիա կառավարության մոտ

akcia 3Այսօր՝ հունիսի 28-ին կառավարության շենքի առջեւ տեղի էր ունենում բողոքի ակցիա, որի ժամանակ բանակում զոհված ժամկետային զինծառայող Ռուբեն Միքայելյանի տատը` Գոհար Չիֆլիկյանը, տեսնելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին նրան ներկայացրեց իր բողոքը, սակայն զրույցի ընթացքում կնոջ ինքնազգացողությունը վատացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ուշագնաց է եղել, ինչից հետո կնոջը բուժօգնություն տրամադրելու համար շտապ օգնություն են կանչել։ Ըստ Ռուբեն Միքայելյանի մոր` Շամիրամ Միքայելյանի, իր որդուն բանակում սպան ստորացրել է ու դրդել ինքնասպանության, որդին փորձել է կտրել երակները, սակայն նրան փրկել են: Իսկ հիմա էլ քրեական գործ են հարուցում զինծառայությունից խուսափելու համար:

Last Updated on Friday, 29 June 2012 01:40

Hits: 3792

Read more: Ակցիա կառավարության մոտ

Հաքերին դատում են

joh 2Հաքերը, ով կոտրել էր դերասանուհի Սկարլետ Ջոհանսընի էլեկտրոնային փոստերն ու համացանցում տարածել նրա մերկ լուսանկարները, որպես փոխհատուցում՝ 150 հազար դոլար կվճարի նրան եւ իր գործողությունների հետեւանքով մյուս տուժածներին: Գործը քննել է Լոս Անջելես շրջանիի շրջանային դատարանը: Ըստ դատական փաստաթղթերի՝ դատարանը 35-ամյա Քրիստըֆըր Չեյնիին կպարտավորեցնի Ջոհանսընին վճարել 66 հազար դոլար եւ հաքերության համար կդատապարտի 5 տարվա ազատազրկման: Չեյնին իրեն մեղավոր է ճանաչել դեռեւս մարտին իր դեմ ներկայացված՝ 9 կետից բաղկացած հաքերային մեղադրանքում: Նա գողացել ու հրապարակել էր շուրջ 5 տասնյակ հայտնի մարդկանց լուսանկարները: Նրա զոհերն են դարձել նաեւ Քրիտինա Ագիլերան, Միլա Կունիսը եւ այլք, ում լուսանկարներն ուղարկվել էին դեղին ամսագրերին: Ֆլորիդացի գործազուրկ Չեյնիին ձերբակալել էին անցած հոկտեմբերին՝ հաքերային հարձակումների դեպքերի առնչությամբ՝ շուրջ մեկ տարի տեւած հետաքննության արդյունքում: Դատավճիռը կկայացվի հուլիսի 23-ին:  

Last Updated on Friday, 29 June 2012 01:27

Hits: 3896

Read more: Հաքերին դատում են

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version