amga.tv

Switch to desktop Register Login

Փոխհատուցում զոհվածի ընտանիքին

pokhh 2Լոս Անջելես քաղաքի իշխանությունները 6, 6 մլն դոլարի փոխհատուցում կվճարեն Ջովանա Լուգոյի ընտանիքին: 27-ամյա Լուգոն 2010-ի ապրիլին դարձել էր ոստիկաններից մեկի վրաերթի զոհը, երբ նա գերազանցել էր արագությունը: Սա առավելագույն գումարն է, որ Լոս Անջելեսը երբեւէ վճարել է ոստիկանի մասնակցությամբ ճանապարհային վթարի համար: Վերջին տասնամյակում 400 դատական գործերից հետո այդ քաղաքի իշխանությունները մինչ օրս ընդհանուր առմամբ մոտ 30 մլն դոլարի փոխհատուցում են վճարել:  

Last Updated on Tuesday, 03 July 2012 01:55

Hits: 3624

Read more: Փոխհատուցում զոհվածի ընտանիքին

Մեքսիկան նոր նախագահ ունի

mexpr 2Մեքսիկայում երեկ երեկոյան ավարտվել են նախագահի ընտրությունները: Մեքսիկայի նախագահ է ընտրվել Էնրիկե Պենյա Նիետոն՝ ընդդիմադիր Ինստիտուցիոն-հեղափոխական կուսակցության ներկայացուցիչը: Նախնական տվյալներով նա ստացել է մոտ 38 տոկոս ձայն, մինչդեռ նրա մերձավոր հետապնդող` ձախ ուժերի թեկնածու Անդրես Մանուել Լոպես Օբրադորն ստացել է քվեների 31 տոկոսը: Կառավարող Ազգային գործողության կուսակցության ներկայացուցիչ Ժոզեֆինա Վասկես Մոտան ընդամենը երրորդն է` ձայների մոտ 24 տոկոսով: Այս կուսակցության ներկայացուցիչ է նաեւ Մեքսիկայի գործող նախագահ Ֆելիպե Կալդերոնը: Մեխիկոյի նախկին քաղաքապետ Օբրադորը հայտարարել է, թե չի պատրաստվում ընդունել իր պարտությունը: Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը, որը ներկայացնում է Պենյա Նիետոն, Մեքսիկայում իշխանության գլուխ կանգնած էր եղել 71 տարվա ընթացքում՝ մինչեւ 2000 թվականը, երբ երկրի նախագահ էր ընտրվել Ազգային գործողությունների կուսակցության թեկնածու Վինսենտե Ֆաքսը: Էնրիկե Պենյա Նիետոն ուղերձ է հղել, որում նշել է, թե Մեքսիկայի ժողովուրդն իր ձայնն է տվել փոփոխությունների օգտին՝ միաժամանակ խոստանալով պահպանել ճնշումը թմրամիջոցների անօրինական վաճառքով զբաղվող կարտելների նկատմամբ: Նիետոն, ով 2004 – 2011 թվականներին եղել է Մեխիկոյի նահանգապետը, պետության ղեկավարի ղեկը կստանձնի դեկտեմբերի 1-ին: Մեքսիկայում այս ընտրություններն ամենազանգվածայինն էին երկրի պատմության մեջ։ Մեկ օրվա ընթացքում այդ երկրի քաղաքացիները պետք է ընտրեին երկրի ղեկավարին, 6 նահանգապետի, մայրաքաղաքի ղեկավարին, 579 պատգամավորի եւ 876 համայնքի ղեկավարի

Last Updated on Tuesday, 03 July 2012 01:49

Hits: 3593

Read more: Մեքսիկան նոր նախագահ ունի

Վոլգոգրադում ձերբակալել են վարձու մարդասպանին

mard 2Վոլգոգրադում ձերբակալվել է սպանությունների եւ մարդկանց առեւանգման մեջ կասկածվող հայաստանցին, ում նկատմամբ, Ինտերպոլը հետախուզություն էր հայտարարել 9 տարի առաջ: Ձերբակալվածի առնչությամբ Հայաստանում եւ Գերմանիայում 2003թ. հրատարակվել էին Red Notice ծանուցումներ: Հայաստանի բնակիչ Անդրանիկ Երեմյանը ձերբակալվել է Վոլգոգրադի Վորոշիլովյան շրջանի բնակարանում: Ձերբակալման ժամանակ նա չի հասցրել դիմադրել: Խուզարկության ժամանակ բնակարանում հայտնաբերվել են խլացուցիչով ատրճանակ, փամփուշտներ եւ տարբեր անուններով կեղծ անձնագրեր: Երեմյանը Հայաստանում որոնվում էր երեք մարդու սպանության մեղադրանքով: 2003թ. հունիսի 25-ին Նուբարաշենի մայրուղու վրա անհայտ անձինք կրակել էին ԳԱԶ-3129 մակնիշի մեքենայի վրա: Մահացել էին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի զարմիկ Արկադի Գեւորգյանն ու եւս երկու մարդ: Սպանությունը պատվիրված էր եղել, եւ կապված էր Ռուբեն Գեւորգյանի եւ Լֆիկ Սամո մականունով Սամվել Ալեքսանյանի հակամարտության հետ:

Երեւանում կայացել է Վահե Ավետյանի հուղարկավորությունը

vah 2Երեւանի Զեյթուն վարչական շրջանում այսօր կայացել է օրեր առաջ Հարսնաքար ռեստորանում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հուղարկավորությունը: Հարյուրավոր մարդիկ են մասնակցել Նեմեց Ռուբո մականունով հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների կողմից սպանված սպայի թաղմանը` իրենց բողոքի ձայնը բարձրացնելով այդ վայրագության դեմ: Հունիսի 17-ին գազանաբար ծեծված Վահե Ավետյանը 12 օր կենաց եւ մահու պայքար էր մղում, եւ ի վերջո բժշկությունն անզոր գտնվեց, հայ սպան մահացավ հունիսի 29-ին` այդպես էլ ուշքի չգալով: Նրա մահից հետո արդեն մի քանի օր Երեւանում չեն դադարում բողոքի լայնածավալ ակցիաները: Հունիսի 30-ի երեկոյան մի քանի հարյուր մարդ հավաքվել է ռեստորանի մոտ եւ մոմեր վառել, իսկ մարդիկ վանկարկել են Նեմեց-մարդասպան, Հանցաքար, չեք մարսելու: Ռեստորանի մոտ նաեւ բախումներ են եղել ոստիկանների հետ, քանի որ հավաքվածներին խիստ զայրացրել է այն փաստը, որ ռեստորանում այդ պահին հարսանիք են արել: Նույն օրը, գիշերը ժամը 2-ի սահմաններում Երեւանի մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանը մի պայուսակ պայթուցիկ սարքերով մտել է Հարսնաքար եւ սպառնացել պայթեցնել այն: Միայն բանակցություններից հետո երեք ժամ անց նա հանձնվել է, իսկ պայթուցիկ նյութերն առգրավել են: Բողոքի ակցիաներ են եղել նաեւ հունիսի 1-ին` նախագահական նստավայրի մոտ, դատախազության առջեւ, նաեւ այսօր եւ ըստ կազմակերպիչների շարունակվելու են նաեւ առաջիկա օրերին, մարդիկ պահանջում են Նեմեց Ռուբոյին զրկել մանդատից եւ խստագույնս պատժել օրենքի սահմաններում: Բողոքի ակցիա է եղել նաեւ Լոս Անջելեսում, Հայաստանի հյուպատոսության առջեւ: Տարօրինակն այս իրավիճակում Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանի պահվածքն է, ով հայ սպայի դաժան ծեծը դատապարտելու փոխարեն մեկնել է Ուկրաինա` ֆուտբոլի առաջնության եզրափակիչը դիտելու: Հիշեցնենք, որ Հարսնաքարում անվտանգության աշխատակիցները ծեծել էին Ավետյանին եւ նրա չորս բժիշկ ընկերներին: Հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, այդ թվում Հայրապետյանի անձնական թիկնապահներ:  

«Հարսնաքար» ռեստորանի մոտ անցկացվեց մոմավառության ակցիա

Va 2

va 1Va 3Va 4Va 5Va 6Երեւանում, այսօր՝ հունիսի 30-ին, երեկոյան ժամը ժամը 21-ին, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը մոմավառություն էր կազմակերպել՝ ի հիշատակ «Հարսնաքարում» դաժան ծեծից մահացած Վահե Ավետյանի: News.am-ը գրում է. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ էին հավաքվել հարյուրավոր քաղաքացիներ, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ» մակագրությամբ: Հավաքվածները մոմերը ձեռքներին, լուռ ոգեկոչում էին զոհված սպայի հիշատակը: Մարդիկ մոտենում էին եւ իրենց ձեռքի մոմերը տեղադրում «Հարսնաքարի» շենքի մոտ: Ակցիայի մասնակիցների թվում էին ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցչներ, այդ թվում, «Ժառանգությունից»՝ Անահիտ Բախշյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Լարիսա Ալավերդյանը, ՀՅԴ-ից՝ Հրայր Կարապետյանը, Լիլիթ Գալստյանը, ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, բազմաթիվ ՀԿ-ների ներկայացուցիչներ ու իրավապաշտպաններ: Ակցիայի ընթացքում մոմավառությունը վերածվեց ցույցի եւ ներկաներն սկսեցին վանկարկել «Մարդասպան», «Արդարություն», «Հեռացիր»: Ակցիայի ակտիվիստներից Ծովինար Նազարյանը փողոցով անցնողներին կոչ էր անում. «Չմտնեք «Հարնսաքար», այնտեղ մարդ են սպանել»: Հնչում էին «Հարսնաքար» ռեստորանը փակելու, իսկ նրա սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին պատգամավորական մանդատից զրկելու կոչեր: «Հարսնաքարի» պատին կարմիրով գրված էր «Հանցաքար»: Թեեւ ակցիայի կեսից սկսեց հորդառատ անձրեւ տեղալ, սակայն ներկաները շարունակում էին կանգնած մնալ: Մի պահ հրմշտոց սկսվեց ոստիկանների ու ցուցարարների միջեւ, քանի որ ոստիկանները փորձում էին հրելով հեռացնել մարդկանց: Սա առաջ բերեց ցուցարարների զայրույթը, որոնք սկսեցին վանկարկել. «Նեմեցի ոստիկաններ»: Տեսնելով, որ մարդկանց չեն կարողանում հեռացնել ռեստորանի մոտից, ոստիկանները մի պահ անջատեցին հեստորանի ներսի եւ դրսի լույսերը: Բողոքի ակցիայի վերածված մոմավառության ավարտին կոչ հնչեց վաղը՝ հուլիսի 1-ին, ժամը 13:00-ին բողոքի ակցիա կազմակերպել նախագահական նստավայրի մոտ: Հավելենք, որ մինչ մարդիկ մոմավառություն էին անցկացնում զոհված սպայի հիշատակին, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ընթանում էր հերթական տոնական միջոցառումը: Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 8 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:  

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version