A+ A A-
06-07-2012

temr 1Բըրբենքի ոստիկանները, որոնք ծառայություն էին իրականացնում Սան-Վյալիում, 10 ֆունտ մետամֆետամին տեսակի ծանր թմրանյութ եւ զենք են հայտնաբերել մանկասայլակի մեջ: Թմրանյութի արժեքը սեւ շուկայում կազմում էր կես միլիոն դոլար: Կասկածյալը, ում նրանք որոնում էին, կարողացել է փախուստի դիմել: Բըրբենքի ոստիկանության լեյտենանտ Էդուարդո Ռուիսի խոսքով, 8500 block of Glenoaks Boulevard հասցեում գտնվող տան խուզարկության օրդերը տրվել էր Թմրանյութերի շրջանառության եւ փողոցային ավազակախմբերի դեմ պայքարի բաժնին: Թմրանյութն ու զենքը հայտնաբերել են մանկական սայլակի մեջ: Կասկածյալի անունը չի հաղորդվում, ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը:

Read more: Բըրբենքում թմրանյութ են գտել

06-07-2012

more 2Մորենո Վյալիի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, երբ տներից մեկում երկու սպանված մարդու է հայտնաբերել: Շերիֆի գրասենյակից հայտնել են, որ հրազենային մահացու վնասվածքներով մոր եւ անչափահաս որդու դիակները հայտնաբերվել են գիշերը ժամը 4-ի սահմաններում, 24000 block Of Myers Avenue հասցեում: Հարեւանները ոստիկաններին հայտնել են, որ այդ ժամին մի քանի կրակոցներ են լսել տանից: Իրավապահները փակել են հարեւան փողոցներն ու հետաքննություն են իրականացնում: Ձերբակալվել է մահացած կնոջ ընկերը, ով կասկածվում է սպանության մեջ։ Ռիվրսայդ շրջանի շերիֆի գրասենյակը առայժմ այլ մանրամասներ չի հաղորդել:

Read more: Սպանություն Մորենո Վյալիյում

06-07-2012

inqn 3Երկու մարդ է զոհվել, երբ փոքր, թեթեւշարժիչանի ինքնաթիռը կործանվել է վենտուրա շրջանում, լեռնային Պիրու քաղաքի այգիներից մեկում: Վենտուրա շրջանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Սթիվ Սուինդլը հայտնել է, որ թիվ 126 մայրուղով ընթացող վարորդներն ահազանգել են օդանավի վթարի մասին: Ինքնաթիռն ընկել էր բնակելի տների մերձակայքում նարնջի այգիների մեջ: Վթարի հետեւանքով հրդեհ չի բռնկվել, նաեւ գետնի վրա ոչ ոք չի զոհվել: Վենտուրա շրջանի իշխանությունները չեն հայտնել զոհվածների անունները: Ինքնաթիռը եղել է TL Ultralight ընկերության արտադրած Sting Sport մակնիշի սարք: Վթարի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել: Դաշնային ավիացիոն ծառայությունն ու տրանսպորտի անվտանգության վարչությունը հետաքննություն են սկսել` պարզելու վթարի բոլոր հանգամանքները:  

Read more: Ավիավթար Վենտուրա շրջանում

06-07-2012

kaos 3Ամեն ռոք խմբի երգչին ձերբակալել են ենթադրաբար ալկոհոլի զդեցության տակ խոշոր ավտովթարի պատճառ դառնալու համար: Նա գիշերը մեքենայով բախվել էր մի քանի մեքենաների Սան-Ֆերնանդո հովտում: Ամենագնացը, որ վարում էր 46-ամյա Քարիմ Ջորջ Չմիլինսկին Ստուդիո-Սիթիում` Laurelgrove Avenue-ի եւ Laurel Terrace Drive-ի շրջանում բախվել էր երեք մեքենաների: Լոս Անջելեսի ոստիկանական վարչության ներկայացուցիչ Նորմա Այզենմանի խոսքով, սկզբում ահազանգ էր ստացվել, թե նա վնասել է միանգամից 15 մեքենա, սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել էին, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Երգիչը ավելի հայտնի է Քեյսի Քաոս բեմական կեղծանունով, նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել:  

Read more: Ռոք երգիչը խոշոր վթարի պատճառ

06-07-2012

trust 2Կալիֆոռնիայի Սենատն իր աջակցությունն է հայտնել օրինագծին, որով նահանգի ոստիկանությանը արգելում է արտահանձնման նպատակով միգրացիոն իշխանություններին հանձնել այն անօրինական ներգաղթյալներին, ովքեր դատապարտված են ծանր հանցագործությունների համար: Reuters-ի փոխանցմամբ, քվեարկությունը տեղի է ունեցել հուլիսի 5-ին: Օրինագծին կողմ է քվեարկել 21 սենատոր, դեմ` 13-ը: Սենատում մեծամասնություն են կազմում դեմոկրատները, որոնք եւ շահագրգիռ էին անցկացնել օրինագիծը որը հայտնի է Trust Act անվանմամբ : Ավելի վաղ նման օրինագծի տարբերակը ընդունել էր նահանգի Ներկայացուցիչների պալատը, որը նույնպես ղեկավարվում է դեմոկրատների կողմից: Ներկայում Ստորին պալատը պետք է քվեարկի օրինագծի օգտին, որը հավանության է արժանացել Սենատի կողմից, ինչից հետո այն կներկայացվի Կալիֆոռնիայի նահանգապետ, դեմոկրատ Ջերի Բրաունին: Նշենք, որ օրինագիծը պատասխան է Արիզոնայում ընդունված ներգաղթի խիստ օրինագծին, որով թույլատրվում է ձերբակալել ապօրինի ներգաղթյալներին

Read more: Կալիֆոռնիան ապաստարան կտա անօրինական ներգաղթյալներին

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < May 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel