amga.tv

Switch to desktop Register Login

Բայդենը Կոնգրեսին կոչ է արել բարեփոխել զենք կրելու մասին օրենքները

2nd-amendment-750x400

Ջո Բայդենը նոր սկանդալի մեջ է հայտնվելու, այս անգամ Սահմանադրության երկրորդ ուղղման կողմնակիցների դեմ։ Նա երկրի Կոնգրեսին կոչ է արել բարեփոխել զենք կրելու մասին օրենքները: Բայդենի խոսքով, փոփոխությունները ենթադրում են հարձակողական զենքի վաճառքի, ինչպես նաեւ մեծ տարողությամբ խանութների արգելքի ներդրում: Բացի այդ, նախատեսվում է, որ զենքի փողոցային արտադրողներն ու վաճառողները կզրկվեն նման գործողություններ կատարելու անձեռնմխելիությունից: -Այսօր ես Կոնգրեսին կոչ եմ անում զնեք կրելու մասին օրենքների ողջամտության վրա հիմնված բարեփոխումներ իրականացնել, ինչպես նաեւ պահանջել նախկին գնորդի ստուգում՝ զենքի ցանկացած տիպի վաճառքի դեպքում,- շեշտել է Բայդենը: Ավելի վաղ նախկին նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել նման առաջարկով, բայց նախաձեռնությունը Կոնգրեսի կողմից աջակցություն չէր ստացել: Ընդ որում, ամերիկյան սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացիների զենք կրելու իրավունքը։

Հանրապետականներն ընդդեմ Քամալա Հերիսի

her Կարոլինայից ազդեցիկ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը չի բացառել, որ իր կուսակիցները Կոնգրեսի ստորին պալատում կարող են փորձել իշխանությունից հեռացնել փոխնախագահ Քամալա Հարիսին, եթե Ներկայացուցիչների պալատում 2022 թ միջանկյալ ընտրություններում մեծամասնություն ստանան։ -Ես կարծում եմ, որ իմպիչմենտի գործընթացը ոչ սահմանադրական էր։ Ես դատապարտում եմ այն ամենը, ինչ կատարվեց հունվարի 6-ին, սակայն այն գործընթացը, որն օգտագործվեց իմպիչմենտի շրջանակում, իսկական ծաղր էր օրենքի գերակայության սկզբունքի նկատմամբ,- ասել է Գրեմը։ Նրա խոսքով՝ Թրամփը դարձավ առաջին նախագահը, որը իմպիչմենտի ենթարկվեց առանց փաստաբանի, առանց վկաների, առանց անձամբ մեղադրանքներին պատասխանելու հնարավորության։ -Նույնպիսի մոդելի կիրառմամբ՝ ես չեմ պատկերացնում, թե Քամալա Հերիսն ինչպես կխուսափի իմպիչմենտից, եթե հանրապետականները վերահսկողություն ձեռք բերեն Ներկայացուցիչների պալատում։ Նա, փաստորեն, գրավ է մուծել ցուցարարների համար, որոնցից մեկն ավելի ուշ նորից փողոց է դուրս եկել եւ ջարդել է ինչ-որ մեկի գլուխը,- ասել է սենատորը՝ չճշտելով, թե ինչ միջադեպի մասին է խոսքը։ 

Last Updated on Monday, 15 February 2021 23:48

Hits: 1889

Read more: Հանրապետականներն ընդդեմ Քամալա Հերիսի

Հերթական անգամ խախտվել է հումանիտար հրադադարը

Artts 5Արծրուն Հովհաննիսյան
 
Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։

Ադրբեջանցիները հարձակվել են Իսրայելում ավտոերթ իրականացնող հայերի վրա

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Իսրայելի հայ համայնքը ավտոերթ էր սկսել դեպի Երուսաղեմ։ Հայ համայնքը Երուսաղեմի kar 7Պաշտպանության նախարարության և Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել՝ պահանջելով, որ Իսրայելն այլևս զենք չվաճառի Ադրբեջանին և ճանաչի Արցախի անկախությունը։ Երուսաղեմից վերադառնալիս ավտոերթի մասնակից երկու հայերի մեքենաներն առաջ էին ընկել, երբ նրանց ճանապարհը կտրել է ադրբեջանական մոտ 10 մեքենա, որոնք նախապես ճանապարհին սպասում էին հայերին, որից հետո ադրբեջանցիները հարձակվել են հայերի վրա:

«Բարձրացան մեքենաների վրա, սկսեցին ջարդել Ադրբեջանի դրոշների պոչերով ու ոտքերով հարվածում էին մեքենաներին,մարդկանց մեքենաներից դուրս էին քաշում ու խփում։ Մոտավորապես 30 հոգի կլինեին»,- մեզ հետ զրույցում հայտնեց ցույցի մասնակից Էսթեր Մելքումովան։

Արայիկ Հարությունյանը կոչ է անում պատրաստվել երկարատեւ պատերազմի

ARA 4Հիմնական գործոնը, որը կարող է նպաստել ռազմական գործողությունների ավարտին, բանականությունն ու ողջախոհությունն են, բայց Ադրբեջանի ղեկավարության մոտ դա բացակայում է: Այս մասին այսօր ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշել է, թե ունենք հերոսական ժողովուրդ եւ երիտասարդներ, ովքեր կյանքի գնով պատրաստ են պաշտպանել իրենց հայրենի հողը: 18-ամյա տղան հարվածել է 9 միավոր զրահատեխնիկայի եւ շարունակում է ծառայել հայրենիքին: Կան վետերաններ, որոնք մասնակցել են առաջին պատերազմին, ապրիլյան եւ ներկա պատերազմին, որոնց հաջողվել է 2 օրվա ընթացքում 3 միավոր տեխնիկա խլել թշնամուց, եւ այժմ նրանք օգտագործվում են ադրբեջանցիների դեմ: Ըստ Հարությունյանի, առաջնագծում իրավիճակի էական փոփոխություններ չկան: Ակտիվ մարտական գործողություններ են ընթանում Օմարից մինչեւ Արաքս, Մռավի լեռնաշղթայի վրա, Եղնիկներում, Մատաղիսում: Ոչ այնքան ակտիվ է արեւելյան եւ կենտրոնական ուղղություններով: Շատ ակտիվ է հարավ-արեւելքում՝ Արաքսի եւ Ֆիզուլիի հովիտներում,- ասաց Հարությունյանը: Նա հավելեց, որ երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել, բայց, իհարկե, հակառակորդի մոտ դրանք ավելի շատ են, ինչպես 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Բայց մենք եւս կորուստներ ունենք, ասաց Արցախի նախագահը՝ կոչ անելով պատրաստվել երկարատեւ պատերազմի: 

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Top Desktop version