A+ A A-
07-07-2012

Davuth 3Թուրքիայի Արտաքին Գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ հայ-թուրքական սահմանի բացման հարցը կապել է Ղարաբաղի հարցի հետ հատրարելով որ, առաջին հերթին, պետք է «ազատագրել ադրբեջանական» հողերը, որից հետո միայն կարելի է մտածել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման մասին, միայն դրանից հետո կբացվի հայ-թուրքական սահմանը, կստեղծվի տնտեսական համագործակցություն, որը կզարգացնի Հայաստանի տնտեսությունը։Միջազգային կառույցները բազմիցս հայտարարել են, որ այդ երկու գործընթացներն իրար հետ փոխկապակցված չեն եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նախապայմաններ առաջադրելն անընդունելի է:

Read more: Սահմանի բացման Դավութօղլուի նախապայմանը

07-07-2012

chainn 2Չինաստանի ոստիկանությունը 802 մարդու է ձերբակալել՝ մանկական թրաֆիքինգին ունեցած առնչության կասկածանքով, եւ ազատ արձակել 181 երեխաների: Այս ամենը Չինաստանի 15 նահանգներում իրականացված խոշոր գործողության արդյունքում:

 Չինաստանի Հանրային անվտանգության նախարարության տվյալներով՝ բացահայտվել է երեխաների թրաֆիքինգով զբաղվող 2 խմբավորում, որոնց առաջնորդները ձերբակալվել են: Երեխաների թրաֆիքինգը Չինաստանի լրջագույն խնդիրներից է: Պատճառների թվում է մեկ երեխայի քաղաքականությունը այդ երկրում, որով քաղաքային ընտանիքներին թույլ է տրվում 1 երեխա ունենալ, իսկ գյուղականին՝ 2, եթե առաջինը աղջիկ է: Չինաստանում աղքատ ընտանիքները վաճառում են հիմնականում իրենց աղջիկներին, որոնց կարելի է գնել 5-ից 8 հազար դոլարով: Անցած տարի Չինաստանը ծնողների կողմից երեխաների վաճառքի ավելի քան 8 հազար դեպք է բացահայտել:

Read more: Մանկական թրաֆիքինգի դեմ խոշոր գործողություն

07-07-2012

stam 3Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել հային, տեղեկացնում են թուրքական աղբյուրները: Նուբար Վեսքեն, ով ծնունդով Մարդինից է, Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում փոքր սննդի կետ է ունեցել: Ստամբուլի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են ծեծել Վեսքեին ամիջապես փողոցում: Նրան հարվածել են մահակներով, դանակներով, ինչպես նաեւ արցունքաբեր գազ օգտագործել: Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 3-ին: Ծեծի ժամանակ տուժել են նաեւ 4 այլ առեւտրականներ, ովքեր փորձել են Վեսքեին օգնության հասնել. քաղաքապետարանի 10 հոգանոց խումբը ծեծի է ենթարկել նաեւ օգնության եկած առեւտրականներին: Նրանց հոսպիտալացրել են: Ծեծի դրդապատճառները չեն նշվում:

Read more: Ստամբուլում հայ վաճառականի են ծեծել

07-07-2012

hash 3Բուլղարիայի ոստիկանները երկրի մայրաքաղաք Սոֆիայից ոչ հեռու գտնվող Միրովյանե գյուղում հայտնաբերել են մի պահեստ, որտեղ 12 տոննա հաշիշ է եղել: Այդ մասին գրել է Dens տեղական թերթը՝ հղում անելով երկրի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավար Ստանիմիր Ֆրոլովին: Ըստ հրատարակության վարկածի՝ հայտնաբերված թմրանյութի արժեքը սեւ շուկայում կազմում է 360 մլն եվրո: Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում Բուլղարիայում խոշոր խմբաքանակի հաշիշի առգրավման երկրորդ դեպքն է: Երկուշաբթի օրը այդ երկրի մաքսավորները Ռումինիայի հետ սահմանին կալանել էին մի ֆուրգոն, որում եղել է 4,2 տոննա հաշիշ: Ֆրոլովի խոսքով՝ այս միջադեպերը կապված են միմյանց հետ: 

Read more: Բուլղարիայում ահռելի քանակությամբ հաշիշ են գտել

06-07-2012

dav 2Թուրքիան չեղյալ է համարել բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի հանդեպ, ողջունել Ֆրանսիայի հետ ջերմ հարաբերությունների փուլի սկիզբը։ Ըստ Reuters լրատվական գործակալության` այս մասին հինգշաբթի օրը Փարիզում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Իսկ հարաբերությունների կարգավորման գինը եղել է այն, որ Ֆրանսիան այլեւս մտադիր չէ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է Ֆրանսիայում չի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Անհնար է կանգնել նույն ճանապարհին, այլապես արդյունքը, ակնհայտ է, նույնն է լինելու,- հայտարարել է Լորան Ֆաբիուսը: Նշենք, սակայն, որ 2012թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, թե օրենքն ընդունվելու է : Ցավոք, հերթական անգամ գերտերությունները իրենց շահերի համար հետ կանգնեցին համամարդկային արժեքներից` խաբելով հայ համայնքին:  

Read more: Ֆրանսիան հայկական օրինագիծը չի ընդունի

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < May 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel