A+ A A-
09-07-2012

bayruth 4Վաշինգտոնի դաշնային դատարանի վճռի համաձայն` Իրանի կառավարությունը պարտավոր է 813 մլն դոլար փոխտահուցում վճարել 241 ամերիկացի զինվորականների ընտանիքներին, ովքեր զոհվել են 1983թ.-ին Բեյրությում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Agence-France-Presse-ի փոխանցմամբ, Իրանը պետք է վճարի իր օժանդակությամբ իրականացված ահաբեկչությունների համար: Սակայն փոխհատուցման ենթակա գումարի չափն էլ ավելի կաճի, քանի որ դատարանի կողմից ուսումնասիրվում են եւս մի քանի այլ ռմբակոծումները, որոնց վերաբերյալ համապատասխան վճիռներ են կայացվելու»,- նշել է դատավոր Ռոյս Լամբերտը: 1983թ.-ի հոկտեմբերի 23-ին 241 ամերիկացի զինվորական էր զոհվել, երբ Բեյրութի միջազգային օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ամերիկյան զորանոցում պայթուցիկով լի բեռնատար էր պայթեցվել: Դա երբեւէ ամերիկացի զինվորների դեմ իրականացաված ամենաարյունալի հարձակումներից մեկն էր: 2 պայթյունների իրականցման մեջ մեղադրվել է Հեզբոլահ-ը, որին աջակցում է Իրանը:

Read more: Ամերիկյան դատարանը տուգանել է Իրանին

09-07-2012

romney 7ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի հավանական թեկնածու Միթ Ռոմնին պատրաստվում է հուլիսի կեսին իրականացնել արտասահմանյան մեծ շրջագայություն, որի ժամանակ կներկայացնի իր արտաքին քաղաքականության ծրագիրը: Նախատեսվում է, որ շրջագայության շրջանակներում Ռոմնին կայցելի 5 երկիր: Ռոմնիի առաջին ելույթը նախատեսվում է Արտասահմանյան պատերազմների վետերանների ասոցիացիայի կոնֆերանսին, որը նախատեսվում է Նեւադայում հուլիսի 21-25-ին: Այնուհետեւ նա կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ հուլիսի 27-ին կմասնակցի Լոնդոնի օլիմպիական խաղերի բացմանը: ԱՄՆ-ի պաշտոնական պատվիրակությունը խաղերին կգլխավորի առաջին տիկին Միշել Օբաման: Ռոմնին այցելելու է նաեւ Իսրայել, բաց ելույթով հանդես կգա Լեհաստանում: Շտաբի ներկայացուցիչները նշել են, որ Ռոմնիի շրջագայության ծրագիրը վերջնականապես կհաստատվի մեկ շաբաթվա ընթացքում: Չի բացառվում, որ թեկնածուն կայցելի նաեւ Աֆղանստան: 

Read more: Ռոմնին մեկնում է արտասահմանյան ուղեւորության

07-07-2012

kuban 3 Կրասնոդարի մարզի ջրհեղեղների արդյունքում զոհվել է 134 մարդ: Նման տվյալներ է հաղորդել ԻՏԱՌ - ՏԱՍՍ - ը `Շաբաթ Հուլիսի 7-ին, երեկոյան, ներքին գործերի օպերատիվ շտաբի նախարարության ներկայացուցիչների հրապարակած տվյալների համաձայն։ Նախկինում հաղորդում է 105 մահացածների մասին։ Որոշ տվյալների համաձայն, Ղրիմի տարածաշրջանն է առավելագույնս տուժել ջրհեղեղներից, ինչի հետեւանքով զոհվել է 134 մարդ, որոնցից 113 հայտնաբերվել են, Գելենջիկում զոհվել է 9 մարդ, Նովոռոսիյսկում երկու մարդ: Հուլիսի 9 - ին Կուբանում սգո օր է հայտարարված ի հիշատակ ջրհեղեղի զոհերի, հրամանագիրը ստորագրել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը։ Ջրհեղեղ, որը սկսվել է Կրասնոդարի երկրամասում հուլիսի 6-ին, նախորդել ծանր տարափով, Հուլիսի 7-ի դրությամբ տարածաշրջանում մոտ 300 միլիմետր տեղումներ են գրանցվել։

Read more: Կուբանի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 134-ի

07-07-2012

ca 3

Կալիֆոռնիա նահանգի կոնգրեսը հաստատել է ԱՄՆ-ում առաջին բարձր արագությամբ գնացքի շինարարության նախագիծը:
Կալիֆորնիայի նահանգի երկու խոշոր քաղաքների՝ Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոյի միջև արագընթաց երթեւեկություն կապահովվի : Արագընթաց գնացքը ոչ միայն թույլ կտա նվազեցնել բնապահպանությանը հասցվող վնասը, այլև բարենպաստ ազդեցություն կունենա նահանգի տնտեսության վրա: Այս պահին Կալիֆոռնիայի տարածքում ապրում է 37 մլն մարդ:
 
Կալիֆոռնիայում ավտոճանապարհները խցանված ենավիաչվերթները թանկ արժեն, Նահանգի բնակիչներին այլընտրանք էր անհրաժեշտ։
Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 7.8 մլրդ դոլար: Մոտ ապագայում  գնացքներ նախատեսվում է գործարկել Կալիֆոռնիայի այլ քաղաքների միջև եւս

07-07-2012

ola 4Թուրքիան չեղյալ է համարել բոլոր պատժամիջոցները Ֆրանսիայի հանդեպ, ողջունել Ֆրանսիայի հետ ջերմ հարաբերությունների փուլի սկիզբը։ Ըստ Reuters լրատվական գործակալության` այս մասին հինգշաբթի օրը Փարիզում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Իսկ հարաբերությունների կարգավորման գինը եղել է այն, որ Ֆրանսիան այլեւս մտադիր չէ ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հիշեցնենք Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երեկ հայտարարել էր. Ֆրանսիայում չի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Անհնար է կանգնել նույն ճանապարհին, այլապես արդյունքը, ակնհայտ է, նույնն է լինելու։Նշենք, սակայն, որ 2012թ. ապրիլի 24-ին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, թե օրենքն ընդունվելու է ։Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն, այսօր` հուլիսի 7-ին, զանգահարել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանին: նախագահի հավաստիացմամբ, այդ օրինագիծը կդրվի քվեարկության: Նա հաստատել է, որ չի հրաժարվում իր ոչ մի խոստումից, հավելելով, որ Հուլիսին պաշտոնապես կընդունի հայկական պատվիրակությանը: 

Read more: Ֆրանսիայի նախագահը չի հրաժարվում իր խոստումից

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < May 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel