A+ A A-
09-07-2012

wash  6Լոս Անջելեսի հյուսիս-արեւելքում, Վաշինգթոն լեռան շրջակայքում հրաձգություն է եղել: Փողոցային ավազակախմբի անդամը սպանել է մի տղամարդու եւ վիրավորել նրա եղբորը: Պեդրո Մորալեսը մահացել է տեղական հիվանդանոցում: Իսկ նրա եղբայրը հրազենային վնասվածք է ստացել ուսի շրջանում: Լոս Անջելեսի ոստիկանության ներկայացուցիչ Նորմա Այզենմանը չի հայտնել Մորալես եղբայրների տվյալները: Սպանությունը տեղի է ունեցել նախօրեին 5300 block of Monte Vista Street հասցեում: Եղբայրները վիճել են անհայտ անձի հետ, ով էլ հանելով հրացանը, կրակ է բացել:  

Read more: Սպանություն Վաշինգթոն լեռան մոտ

09-07-2012

nato 5Աֆղանստանում ռումբերի պայթյունների եւ զինյալների հարձակումների հետեւանքով 30 մարդ է զոհվել, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի յոթ զինծառայողներ: ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջորջ Լիթլը հայտնել է, որ յոթ զոհերն էլ ամերիկացիներ են եղել: Նրա խոսքով, Վարդակ նահանգում ամերիկացի վեց զինվորականներ զոհվել են ինքնաշեն ականի պայթյունից, որը տեղադրված է եղել երկրի արեւելքի ճանապարհներից մեկի վրա: Զինվորականները պատահաբար անցնելիս են եղել ճանապարհով, երբ որոտացել է պայթյունը: Երեկ ավելի վաղ համանման միջադեպի հետեւանքով զոհվել էր կոալիցիոն ուժերի եւս մեկ զինծառայող, եւ կրկին ամերիկացի: ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը առայժմ չի հաղորդում զոհված ամերիկացիների անունները, նախքան նրանց հարազատներին այդ մասին տեղեկացնելը: Բացի այդ, Աֆղաստանի տարբեր շրջաններում զոհվել են 16 խաղաղ բնակիչ, հինգ աֆղանցի ոստիկան եւ ՆԱՏՕ-ի երկու քաղաքացիական աշխատակից: Խաղաղ բնակիչները զոհվել են Կանդահարի նահանգում իրականացված մի շարք պայթեցումների հետեւանքով, իսկ ոստիկաններն սպանվել են երկրի հարավի Գիլմենդի նահանգում հսկիչ անցակետի վրա թալիբների հարձակման հետեւանքով: Նշենք, որ 2012թ. սկզբից ի վեր Աֆղանստանում զոհվել է ՆԱՏՕ-ի առնվազն 234 զինծառայող:

Read more: Աֆղանստանում ամերիկացի զինծառայողներ են զոհվել

09-07-2012

chopp 5 Մեկ մարդ զոհվել, եւս մեկը վիրավորվել է այսօր առավոտյան Ռիվերսայդ շրջանում ուղղաթիռի կործանման պատճառով: Վթարը տեղի է ունեցել առավոտյան, ժամը 10:15-ի սահմաններում Winchester շրջանի դաշտում, Բորել եւ Բաք մայրուղիների մերձակայքում: Վթարի վայրը գտնվել է French Valley օդանավակայանից 4 մղոն հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է Ռիվերսայդ շրջանի շերիֆի գրասենյակի ներկայացուցիչ Ալբերտ Մարտինեսը: Դեպքի վայր ժամանած փրկարարները տեղում արձանագրել են օդաչուներից մեկի մահը, իսկ մյուսը նվազ ծանրության վնասվածքներ էր ստացել: Դաշնային ավիացիոն վարչության ներկայացուցիչ Լինն Լանսֆորդի խոսքով, կործանված ուղղաթիռը եղել է Robinson R22 մակնիշի: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Ընթանում է հետաքննություն:

Read more: Ռիվերսայդում ուղղաթիռ է կործանվել

09-07-2012

krunk 3Թեքսասի Դալաս քաղաքում` Ռիչարդսոն համալասարանի շենքի մոտ, վերամբարձ կռունկ է ընկել, ինչի հետեւանքով 2 բանվոր է զոհվել: US News-ը, վկայակոչելով համալսարանի տեղեկատվական տնօրենին, հայտնում է, որ վերամբարձ կռունկը բերվել էր այդ հատված արվեստի եւ տեխնոլոգիաների մասնաշենք կառուցելու համար: Իսկ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ աշխատողներն իրենց գործն ավարտել են եւ սկսել են քանդել մեքենան: Փլուզմանը նպաստել է նաեւ ուժեղ քամին: Փլուզման հետեւանքով համալսարանի ուսանողներից եւ աշխատակազմից որեւէ մեկը չի տուժել: 

Read more: Թեքսասում կռունկի վթարից երկու մարդ է զոհվել

09-07-2012

Obbb 3ԱՄՆ վարչակազմը մտադիր է պահպանել հարկային արտոնություններն այն ամերիկացիների համար, որոնք տարեկան մինչեւ 250 հազար դոլար են վաստակում` միաժամանակ բարձրացնելով ավելի ապահովված ամերիկացիների հարկերը: Այդ մասին այսօր ունեցած ելույթում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Հարկային հարցը, թերեւս դառնալու է նախագահական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը: Արտոնյալ հարկահանության ռեժիմի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա հունվարի 1-ին: Հանրապետականները, որոնք պաշտպանում են խոշոր բիզնեսի եւ ապահովված ամերիկացիների շահերը, դեմ են հարկային արտոնությունների վերացմանը: -Եկեք անենք այն, ինչի հետ բոլորս ենք համաձայն, սա փոխզիջում է բոլորի համար: Եթե հարկային արտոնությունների ժամկետը չերկարացվի միջին դասի յուրաքանչյուր ամերիկացու համար հարկերը կավելանան միջինը երկու դոլարով: Եկեք պատանդ չպահենք ամերիկացիների մեծ մասին, նաեւ մեր տնտեսությանը, երբ վիճում ենք հարուստների համար հարկային արտոնությունների շուրջ,- նշել է Օբաման: Նրա խոսքով, եթե հանրապետականնեը հրաժարվեն ավելացնել հարկային արտոնությունների ժամկետը միջին դասի համար, կհարվածեն տնտեսության զարգացմանն ու ամենաակտիվ քաղաքացիներին: Օբաման նշել է, թե ձգտելու է վերացնել արտոնությունները հարուստների համար, բայց Ռամնիի հետ այդ հարցում իրենց վեճը չպետք է ազդի միջին խավի վրա:  

Read more: Օբաման մտադիր է բարձրացնել հարուստնրի հարկերը

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < May 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel