A+ A A-
13-07-2012

mam 4Հեռուստատեսությամբ հաղորդվող նորությունների նկատմամբ ամերիկացիների վստահության մակարդակը 2012 թվականի հունիսին ընկել է մինչեւ պատմական նվազագույնը: Ինչպես ասված է Gallup կենտրոնի հետազոտության մեջ, այժմ հեռուստադիտողների միայն 21 տոկոսն է կամ ամբողջովին կամ միանգամայն վստահում հեռուստատեսությանը: Gallup-ն այսօրինակ հարցումներ է անցկացնում 1993 թվականից: Այն ժամանակ նորությունների նկատմամբ վստահության մակարդակը կազմում էր 43 տոկոս: 90-ական թվականներին եւ 2000-ականների սկզբին այն պահպանվում Էր 30 տոկոսից բարձր նշագծին, իսկ առաջին անգամ 25 տոկոսից ցած է ընկել 2007թ.: Ըստ այդմ 2011թ. կտրուկ թռիչք էր արձանագրվել. վստահության մակարդակը բարձրացել էր մինչեւ 27 տոկոս: Թերթերի նկատմամբ ամերիկացիների վստահության մակարդակը 2012 թվականին ընկել է մինչեւ 25 տոկոս, բայց սա ռեկորդային ցուցանիշ չԷ: 2007 թվականին այդ ցուցանիշը եղել Է 22 տոկոսի մակարդակին: Համեմատության համար նշենք, որ 1979թ. թերթերին վստահում Էր ԱՄՆ-ի բնակիչների 51 տոկոսը: Հարցումն անցկացվել է 50 նահանգներում:

Read more: Ամերիկացիները չեն վստահում հեռուստանորություններին

12-07-2012

arrest 4Մեքսիկական իշխանությունները հայտարարել են, որ Սիուդադ Խուարես քաղաքում ձերբակալվել են թմրաբիզնեսով զբաղվող Սինալոա կազմակերպության երկու անդամներ, ովքեր հետախուզվում էին ԱՄՆ-ի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարող գործակալության կողմից: Ձերբակալվածների անուններն են Ֆերնանդո Արելիանո Ռոմերո եւ Դանիել Ֆրանկո Լոպես։ Ավելի վաղ ԱՄՆ-ի՝ թմրամիջոցերի շրջանառության դեմ պայքարող գործակալությունը հրատարակել էր Սինալոա կազմակերպության ավելի քան 20 անդամների ցուցակը, ովքեր կասկածվում են թմրանյութերի շրջանառության, սպանությունների, փողերի լվացման եւ այլ հանցագործություններում։  

Read more: Մեքսիկայում հայտնի թմրաբարոնների են ձերբակալել

11-07-2012

shenq 5Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Սանտա-Մոնիկայում, երեկույթներից մեկի ժամանակ: Ոստիկանությունը ժամը 3:30-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ 400 block of Broadway հասցեում մարդ են դանակահարել: Երբ ոստիկանությունը ժամանել է, հայտնաբերել է մոտ 20 տարեկան երիտասարդի արդեն մահացած վիճակում: Իրավապահների փոխանցմամբ, առանձնատանը մեծ քանակությամբ մարդիկ են եղել, երբ տեղի է ունեցել դանակահարությունը: Կասկածյալը ձերբակալվել է բնակարանից մի քանի մղոն հեռավորության վրա: Այլ տեղեկատվություն դեպքի կապակցությամբ չի հաղորդվում:

Read more: 20-ամյա տղային սպանել են

11-07-2012

inland 3Մեկ մարդ սպանվել, եւս մեկը հրազենային վնասվածքներ է ստացել կասկածյալների եւ ոստիկանների միջեւ փոխհրաձգության ընթացքում, Ինլընդ Էմփայր շրջանում: Ոստիկանության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Քոլթընում, գիշերը ժամը 2-ի սահմաններում: Ոստիկանը նկատել է առեւանգման մեջ գտնվող մեքենան եւ փորձել կանգնեցնել այն: Մեքենան պոկվել է տեղից եւ փախել Սան Բեռնարդինոյի ուղղությամբ: Meridian եւ Mill փողոցների հատման կետում տեղի է ունեցեծ փոխհրաձգությունը: Տղամարդը տեղում զոհվել է, իսկ մի կնոջ հրազենային ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանով: Սան-Բեռնարդինո շրջանի շերիֆի գրասենյակից հայտնում են, որ փոխհրաձգությանը մասնակցել է Քոլթընի մի ոստիկան: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է ընթանում:

Read more: Հրաձգություն Քոլթընում

11-07-2012

vraerttt 4Անհայտ մեքենան վրաերթի է ենթարկել եւ սպանել մի կնոջ, ով հեծանվով երթեւեկում էր Խաղաղօվկիանոսյան մայրուղով, Սանտա-Մոնիկայի շրջանում: Միջադեպը տեղի է ունեցել երեկ գիշեր, ժամը 23-ի սահմաններում` մայրուղու եւ Էնթրադա Դրայվի հատման կետում: Ոստիկանությունը հայտնել է, որ կինն ուղեւորվում էր հարավ, երբ մեքենան վրաերթի է ենթարկել նրան: Իրավապահներն առայժմ չեն հայտնել մահացած կնոջ ինքնությունը: Կալիֆոռնիայի ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ որոնում են սպիտակ գույնի ամենագնաց կամ փիքափ, որի առջեւի մասը զգալի վնասված է։Մեկ այլ վրաերթ էլ տեղի է ունեցել Ֆուլերթընում, որը պատճառ է դարցել 20 ամյա երիտասարդի մահվան, այս դեպքում նույնպես մեքենան հարվածել է երիտասարդին եւ փախուստի դիմել։  

Read more: Մեքենան վրաերթի է ենթարկել մի կնոջ եւ փախել

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < May 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel