A+ A A-
03-10-2014

hastigw 5Սան Բեռնարդինո քաունթիի Հայլընդ քաղաքում չարագործը պատանդ էր վերցրել մի կնոջ եւ նրա երկու երեխաներին: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին հաջողվել է ազատել երեխաներին, սակայն մարդասպանը սպանել էր կնոջը: Նա ինքն էլ սպանվել էր իրավապահների հետ հրաձգության ժամանակ: Դեպքը տեղի էր ունեցել 7000 block of Osbun Road հասցեում, երեկ կեսօրին մոտ: Ահազանգել էր պատանդների ընտանիքի հայրը,ո վ նշել էր, թե իր զարմիկը պատադն է վերցրել ընտանիքին: Ոստիկանները փորձել են բանակցություններ սկսել չարագործի հետ, սակայն ապարդյուն: Մոտ երկու ժամ անց կրակոցներ են հնչել, հատուկջոկատայինները ներխուժել են տուն, ազատել երեխաներին, բայց գտել են կնոջը հրազենային վնասվածքներով: Չարագործը սպանվել էր տեղում, իսկ կնոջ կյանքը չէին կարողացել փրկել: Չարագործի եւ զոհվածի անունը չի հաղորդվում, ոստիկանները հետաքննություն են սկսել՝ պարզելու հանգամանքները:

Read more: Սան Բեռնարդինո քաունթիում չարագործը պատանդ էր վերցրել

03-10-2014

Dann 4Ֆլորիդայում ատենակալների դատարանը տղամարդուն դատապարտել է առանց ներման իրավունքի ցմահ բանտարկության՝ աղմկոտ երաժշտության համար դեռահասին սպանելու մեղադրանքով: Դատախազը հայտարարել է, թե 47-ամյա Մայքլ Դաննը կրակել է՝ դեռահասին սպանելու կանխամտածմամբ: 2012թ. նոյեմբերի 23-ին Դաննը 10 կրակոց է արձակել տնտեսական խանութի մոտ, իր մեքենայի ետեւում կայանված Դաջ Դուրանգո մեքենայի վրա, որում եղել են 17-ամյա Դեւիսն ու իր երեք ընկերները: Դաննը դատարանում հայտարարել է, թե ինքնապաշտպանվել է, երբ Դեւիսն իր վրա է պահել հրազենը: Մինչդեռ ոստիկանությունն այդպես էլ որեւէ հրազեն չի գտել, իսկ Դաննի գործողությունները գնահատել է որպես կանխամտածված սպանություն: Սպանվածի երեք ընկերները հայտարարել են, թե իրենց մոտ զենք չի եղել, իսկ ամբաստանյալը հայհոյել է իրենց բարձր երաժշտության համար: Սպանությունից հետո Դաննը ոստիկանություն չի դիմել, այլ գնացել է հյուրանոց, պիցցա պատվիրել շանը տարել զբոսնելու եւ հանգիստ քնել: Այժմ 47-ամյա Դաննը պետք է բանտում անցկացնի առնվազն 60 տարի: Դատախազը մահապատիժ չի պահանջել, քանի որ դատարանը որոշել էր դատապարտել ցմահ բանտարկության՝ արանց ներման իրավունքի

Read more: Տղամարդուն դատապարտել են ցմահ բանտարկության

03-10-2014

jeb 5Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերն ուզում է իր եղբորը՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշին տեսնել Սպիտակ տան տիրոջ կարգավիճակում: Այս մասին 43-րդ նախագահը հայտարարել է Fox News-ի եթերում: -Կարծում եմ՝ Ջեբը ցանկանում է նախագահ դառնալ: Նա հիանալի ղեկավար կլիներ: Ես կարող եմ դա վստահորեն ասել, քանի որ գիտեմ, թե ինչ պատասխանատվություն է կապված նախագահական լիազորությունների կատարման հետ, – նշել է Ջորջ Բուշ կրտսերը: 61-ամյա Ջեբ Բուշը մտադիր է մասնակցել 2016թ.-ի նոյեմբերին կայանալիք նախագահկան ընտրություններին: Նրա հիմնական մրցակիցը դեմոկրատ Հիլարի Քլինթընն է լինելու: Մասնագետնետը նշում են, որ Բուշերի քաղաքական դինաստիայի այս ներկայացուցիչը հաղթելու լավ շանսեր ունի:

Read more: Բուշը դեմ չէ, որ եղբայրը նախագահ դառնա

03-10-2014

mohame 6Օրեգըն նահանգում 30 տարվա ազատազրկման է դատապարտվել երիտասարդ սոմալեցի ներգաղթյալ Մոհամեդ Օսման Մոհամուդը: 2010-ին նա փորձել է հզոր ռումբ պայթեցնել Փորթլընդի կենտրոնում՝ սուրբծննդյան տոնածառի լույսերի վառման արարողության ժամանակ: Անցյալ տարվա հունվարին 23-ամյա Մոհամուդի երեքշաբաթյա դատավարության ժամանակ դատախազներն ատենակալներին հայտարարել են, որ նա ահաբեկչության է դիմել առանց փոքր-ինչ տատանվելու՝ հույս ունենալով, որ պայթյունից կսպանվեն կամ կվնասվեն հազարավոր մարդիկ: Նրա հույսերը, սակայն, չեն արդարացել, քանի որ ռումբը կեղծ էր եւ երիտասարդին էր տրվել Հետախուզությունների դաշնային բյուրոյի գործակալների կողմից, ովքեր ներկայացել էին որպես Ալ-Քաիդայի անդամներ, ապա ձերբակալել չկայացած ահաբեկչին:

Read more: Ուզում էր տոնածառ պայթեցնել, բայց ազատազրկվեց

03-10-2014

rac 5Ամերիկացի ձեռնարկատեր Դանըլդ Թրամփը քննադատել է ABC հեռուստաալիքին՝ Սեւացողները սերիալի ստեղծողներին մեղադրելով ռասիզմի մեջ: -Ինչպե՞ս է ABC հեռուստաալիքն ընդհանրապես թույլ տվել թողարկել շոու՝ Սեւացողները անվանումով: Դա արդյոք ռասիզմի բարձրագույն ձեւ չէ՞,- գրել է Թրամփը: ABC-ով սեպտեմբերի 24-ին մեկնարկած սերիալի սյուժեի կենտրոնում աֆրոամերիկացիների ընտանիքն է, որը բնակվում է գերազանցապես սպիտակ շրջապատում: Ընտանիքի գլուխը հարկ է համարում երեխաներին հիշեցնելու, թե ովքեր են եղել իրենց սեւամորթ նախնիները: 

Read more: Թրամփը ABC հեռուստաալիքին մեղադրել է ռասիզմի մեջ

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < May 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel