A+ A A-
18-11-2014

rug 5Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի հայ որբերի գործած գորգը: Մինչեւ գորգի ցուցադրությունը կոնգրեսականներ Ադըմ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն եւ հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մամուլի ազգային ակումբում հանդես կգան ասուլիսով եւ կներկայացնեն գորգի ստեղծման պատմությունը: Ասուլիսի ավարտից հետո կոնգրեսականները, ովքեր շուրջ մեկ տարի պայքարել են թուրքական քարոզչության դեմ եւ հասել գորգի ցուցադրության թույլտվությանը, կայցելեն Սպիտակ տուն` մասնակցելու ցուցադրության բացման արարողությանը: Ցուցահանդեսը կոչվում է Շնորհակալություն Միացյալ Նահանգներ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան մեծահոգության, որտեղ հայկական գորգի կողքին կներկայացվեն 1930 թվականին Ֆրանսիայից ստացված Սեւրի ծաղկամանը` Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաեւ ապակու մեջ ծաղկող ճյուղը, որն ներկայիս նախագահ Օբամային են նվիրել ճապոնացիները` 2010 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո տրամադրված օգնության համար: Նշենք, որ 1920թվականին Մերձավոր Արեւելքում Ամերիկայի օգնությամբ հիմնադրված Ղազիրի որբանոցի հայ աղջիկները 10 ամիս շարունակ գործել են հայկական գորգը։ Այն նախագահ Քալվին Քուլեջին է ներկայացվել 1925թ. դեկտեմբերի 4-ին, Սուրբ Ծննդյան տոների առթիվ։  

Read more: Սպիտակ տանը ցուցադրելու են հայկական գորգը

03-10-2014

omb 4Այսօր Ազգային Ժողովում Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ներկայացրել է 2013թ. իր տարեկան զեկույցը։ Նրա խոսքով, առաջին խնդիրը ոստիկանական բաժիններում խոշտանգումներին է վերաբերում. Բռնությունները էապես նվազել են 2013-2014-ի առաջին կիսամյակի տվյալներով: Բայց դատախազությունը քայլեր չի ձեռնարկել, որ անի իր գործը: 365 բողոք է եղել քաղաքացիներից, որտեղ նշվում է, որ ոստիկանական բաժիններում ծեծում են իրենց, բռնություն են գործադրում։ Եվ այս դեպքերից միայն 12-ում է, որ գործ է հարուցվել կամ գործը գնացել է առաջ։ Ըստ Անդրեասյանի, պետք է տեսախցիկներ տեղադրել ոստիկանական բաժինների հենց խցերում։ Օմբուդսմենը իր զեկույցում անդրադարձել է նաեւ առողջապահության համակարգին` որակելով այն թույլ. -Բժշկական սխալը մինչ օրս չի ձեւակերպվում: Արդեն երրորդ տարին է` մեր զեկույցում գրում ենք, որ բժշկական սխալը պետք է ձեւակերպել, որ մարդը պաշտպանված լինի այդպիսի ողբերգական դեպքերից,- նշել է նա: Պաշտպանն իր զեկույցում արձանագրել է նաեւ տրանսպորտի խնդիրներն ու ուսանողական խորհուրդների քաղաքականացված լինելը։

Read more: Օմբուդսմենը ներկայացրել է խնդիրները

03-10-2014

sabrina 4Թեքսըսցի աղջիկը, որին 2002 թվականին առեւանգել էր մայրը` երեխայի հոր հետ երեխայի խնամակալության վերաբերյալ վիճաբանելուց հետո, հայտնաբերվել է Մեքսիկայում: Սաբրինա Ալենին, ով այժմ 17 տարեկան է, իրավապահները հայտնաբերել են երեքշաբթի օրը՝ Մեխիկո քաղաքից դեպի հարավարեւելք գտնվող Էստաֆետա Տլակսկալա քաղաքում: 43-ամյա Դարա Լորենսը ձերբակալվել է եւ արտաքսվել՝ երեխային առեւանգելու եւ երեխայի խնամակալությանը միջամտելու մեղադրանքներով: Սաբրինայի հայրը՝ Գրեգ Ալենը, հայտնել է, որ շատ ուրախ է, որ իր դուստրը վերջապես գտնվել է: -Մեր ամբողջ ընտանիքը երախտապարտ է քննիչներին՝ դստերս գտնելու համար,- ասել է Գրեգ Ալենը: Ընտանիքի վերամիավորման օրը դեռեւս հայտնի չէ: Գրեգ Ալենի խոսքով, դուստրը երբեք դպրոց չի գնացել, քանի որ փաստացի գտնվել է տնային կալանքի տակ: Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե աղջկան 5 տարեկանում առեւանգել է մայրը: Վերջինիս հաջողվել է այսքան տարի թաքնվել, քանի որ մշտապես փոխել է արտաքինը եւ անընդհատ տեղաշարժվել: Սաբրինայի ազատման գործողության ժամանակ վիրավորվել է մեքսիկացի մի ոստիկան: Դարա Մարի Լորենսը ավելի քան 12 տարի եղել է ամենահետախուզվող հանցագործների ցուցակում: Ընտանիքի միավորումից հետո Սաբրիան Ալենը վերականգնողական կուսր է անցնելու, իսկ մորը սպառնում է 20 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում

Read more: Աղջկան գտել են տարիներ անց

03-10-2014

inji 8Ադրբեջանում 2013-ի օգոստոսի 8-ին գերեվարված հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը երրորդ երկրից այսօր գիշեր վերադարձել է հայրենիք: Երեւանի Զվարթնոց օդանավակայանում նրան դրոշներով ու ծաղիկներով դիմավորելու էին եկել ընտանիքի անդամները, ընկերները, համագյուղացիները: Օդանավակայանի սպասասրահ Հակոբը մտավ վազելով ու թռչկոտելով եւ անմիջապես նետվեց հարազատների գիրկը: Ներկաների աչքերին երջանկության արցունքներն էին: Այնուհետեւ Հակոբ Ինջիղուլյանը պատասխանեց լրագրողների հարցերին եւ ընդգծեց, որ ինքը գերեվարվելու օրը մոլորվել էր ու հատել սահմանը: Նա նաեւ նշեց, որ ինքը շարունակելու է ծառայությունը, քանի որ հայրենիքի նկատմամբ պարտքն ամբողջությամբ չի հանձնել. դեռ 9 ամիս պետք է ծառայի: Հարցին, թե ինչպես են իրեն վերաբերվել Ադրբեջանում, նա պատասխանել է. -Այո՛, ինձ ծեծել են ու հայհոյել: Ասել են մեր ասածով չանես, մեր ասածով չշարժվես, էն չոբանի օրը կընկնես: Սպառնում էին գնդակահարել: Հարցազրույցները ճնշումների ներքո էին, հարցազրույցից առաջ կանչում էին ու ասում էին ինչ պետք է խոսեմ: Ազատվելու հետո Ինջիղուլյանը բուժզննում է անցել հիվանդանոցում եւ պարզվել է, որ նա առողջական խնդիրներ ունի: Հիշեցնենք, որ նա գերեւարվել էր անցած տարվա օգոստոսին եւ միայն մեկ ամիս առաջ տեղափոխվել էր երրորդ երկիր՝ Բուլղարիա

Read more: Հակոբ Ինջիղուլյանը վերադարձել է հայրենիք

03-10-2014

101 papik 8Լոս Անջելեսի 101-ամյա բնակիչը սպանվել է վրաերթի հետեւանքով: Վարորդը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն ձերբակալվել է ականատեսների կողմից եւ հանձնվել ժամանած ոստիկաններին: Ծերունի Հոսե նորիեգան Բոյլ Հայթսում անցնում էր փողոցը հետիոտնի համար նախատեսված անցուղով, երբ Շեվրոլե Աստրո մակնիշի մեքենան մեծ արագությամբ հասել եւ վրաերթի է ենթարկել ծերունուն: Պատահական անցորդները հետապնդել են վարորդին եւ բռնել նրան: Հանցագործը Ռիկարդո Ավալոսն է: Լոս Անջելեսի ոստիկանության դետեկտիվ Ֆելիք Փադիլայի խոսքով, Ավալոսը ձերբակալվել է եւ նրան մեղադրանք է առաջադրվել: 41-ամյա հանցագործի համար 50 հազար դոլար գրավ է նշանակվել: Նորիեգային տեղափոխել են Լոս Անջելես քաունթիի USC Medical Center, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Տաեց տղամարդը կաթոլիկ եկեղեցու կամավոր էր, ապրում էր Բոյլ Հայթսի

Read more: Լոս Անջելեսի 101-ամյա բնակիչը սպանվել է

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < May 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel