A+ A A-
17-01-2015

 

vardan 4Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով դատի ժամանակ դատախազ Արթուր Սարգսյանը դերասանի համար պահանջել է 6 տարի 6 ամիս ազատազրկումԱյսօր նաեւ ելույթ են ունեցել տուժող կողմի փաստաբանն ու տուժածների հարազատները, որոնք դերասանի փաստաբաններին եւ լրագրողներին մեղադրել են դատավարությունը շոու դարձնելու մեջ։ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դատարանին միջնորդել է հետաձգել նիստը` հաջորդ դատական նիստին Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանի ներկայությունն ապահովելու համար: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 23-ին: Այդ օրը դատարանը կլսի Վարդան Պետրոսյանի փաստաբանների պաշտպանական ճառերն ու մեղադրյալի վերջին խոսքը: Ամենայն հավանականությամբ, հենց այդ օրն էլ կհրապարակվի վճիռը։ 

Read more: Վարդան Պետրոսյանի գործով դատախազը վեց տարի վեց ամիս է բահանջել

05-01-2015


mex 4Քյալիֆոռնիայում նահանգում անհայտ անձինք վիրավորել են երեք մարդու եւ նորածնի առեւանգել: Մեկ կին եւ երկու տղամարդ վիրավորվել են Լոնգ Բիչի տներից մեկում՝ հրաձգության ընթացքում: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ ոստիկանության՝ տնից առեւանգել են նորածին աղջնակի: Ավելի ուշ Լոնգ Բիչի ոստիկանությունը հայտնել է, որ 3 շաբաթական Էլիզա Դելակրուսին մեռած են գտել: Դին հայտնաբերել են տանից 100 մղոն հեռավորության վրա, Imperial Beach առեւտրի կենտրոնի մերձակայքում: Երեխայի մայրն ու քեռին հիվանդանոցում են, ծայրահեղ ծանր վիճակում: Ոստիկանության լեյտենանտի խոսքով, երեխայի հորը դուրս են գրել հիվանդանոցից: Կասկածյալի մասին առայժմ չի հաղորդվում, ընթանում են նրա որոնումները: Իրավապահները չեն բացառել, որ ընտանիքը ճանաչել է նրան:  

Read more: Սարսափելի հանցագործություն Լոնգ Բիչում

05-01-2015

RUDO 5Սարսափելի եւ ծանր լուր ունենք հայտնելու, այլեւս մեզ հետ չէ քաղաքական հայտնի մեկնաբան, ճանաչված լրագրող, հրաշալի մարդ եւ ընկեր Ռուդիկ Հովսեփյանը: Մեր հեռուստատեսության անձնակամը, բոլոր հեռուստադիտողները սգում են հրաշալ այդ մարդու անժամանակ մահը: Ռուդիկ Հովսեփյանը ծնվել է 1946 թ. հունվարի 28-ինՆա 18 տարեկանից իր առաջին քայլերն է արել պրոֆեսիոնալ բեմում։ 1964 թ աշխատանքի է անցել երգի-պարի պետական անսամբլում, որպես պարախմբի քոնցերտմեյստեր։1968թ. որպես բաս կիթառահար ընդունվել է պարի պետական անսամբլ։ 1971թ. նշանակվել է Թատերական ընկերության ստեղծագործական բաժնի վարիչ, Ճանաչված ռեժիսոր Հրաչյա Ղափլանյանի օգնական։ 1973թ. ընդունվում է Երեւանի դրամատիկական թատրոն, որպես դերասան, իսկ  1975թ. նշանակվում է Դրամատիկական թատրոնի երաժշտական բաժնի վարիչ: Ռուդիկ Հովսեփյանը 1991թ. մշտական բնակության է տեղափոխվում Միացյալ Նահանգներ, որտեղ հենց առաջին օրերից հիմնում է Վարագույր հեռուստաժամը, որով մինչ վերջերս եթեր էր հեռարձակվում՝ անկողմնապահ ներկայացնելով քաղաքական մեկնաբանությունները: Նա 1995թ. Լոս Անջելեսում բեմադրեց Լլոյդ Վեբըրի Հիսուս Քրիստոս Ռոք օպերան, որից հետո 1997 թ այն բեմադրեց Երեւանում: Ռուդիկ Հովսեփյանի հոգեհանստյան արարողությունը կայանալու է հինգշաբթի հունվարի 8-ին, երեկոյան ժամը 7-ին, Առաջնորդարանին կից սրբոց Ղեւոնդյաց եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ հունվարի 9-ին, ժամը 11:15-ին, Հոլիվուդ հիլզի Forest Loan գերեզմանատանը

Read more: Մահացել է Ռուդիկ Հովսեփյանը

18-11-2014


musa 5Սաուդյան թագավորական ընտանիքի անդամն իբրեւ թե մասնակցել է 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների ֆինանսավորմանը: Նման հավաստմամբ է հանդես եկել Ֆրանսիայի 46-ամյա քաղաքացի Զաքարիա Մուսաուին, որը Կալորադոյի բանտում ցմահ ազատազրկման պատիժ է կրում այդ ահաբեկչություններին մասնակցություն ունենալու համար: Սեպտեմբերին Մուսաուին Օկլահոմա սիթիի դատարան էր ուղարկել նամակ, որում հայտարարել էր, որ Օկլահոմա նահանգի Նորմըն քաղաքի ավիադպրոցում իր ուսուցման համար վճարել է ոմն սաուդցի արքայազն: Բանտարկյալը հովանավորի անունը չի հայտնել, սակայն ասել է, որ անձամբ հանդիպել է նրան: Նրա խոսքով՝ սաուդյան թագավորական ընտանիքի անդամը ֆինանսավորել է ոչ միայն իր ուսումը, այլեւ 19 ահաբեկիչների, ովքեր առեւանգել են սեպտեմբերի 11-ի ուղեւորատար օդանավերը: Մուսաուին հայտարարել է, որ պատրաստ է ցուցմունք տալ դատարանում: Մասնագետները կասկածում են, թե նրան նման հնարավորություն կտրվի, քանի որ ավելի վաղ նա բազմիցս հանդես է եկել հակասական հայտարարություններով: 

Read more: Ահաբեկիչը որոշել է խոսել

Archieve (Other News)

May 2024
Mo Tu We Th Fr Sa Su
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

News Archive

<< < May 2024 > >>
Mo Tu We Th Fr Sa Su
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

 

blue green orange red

Copyright © 2012 | Amga.TV | Armenian Media Group Of America.

Login

Log in to your account or Create an account

fb iconLog in with Facebook

Register

User Registration
or Cancel